Փուրսելվիլի կենդանասերներն աշխատում են, որպեսզի Հայաստանի թափառական շների համար 16 հազար դոլար հավաքեն

Փուրսելվիլի կենդանասերներն աշխատում են, որպեսզի Հայաստանի թափառական շների համար 16 հազար դոլար հավաքեն

Հոդվածի առանցքում

  • Ամերիկացին փորձում է Հայաստանի թափառող շների համար տաք տուն ու սիրող ընտանիք գտնել ԱՄՆ-ում:

Ուշադրությանն արժանի

Եղանակի ցրտելուն զուգահեռ կենդանասերները ուժ ու եռանդ չեն խնայում թափառող կենդանիների կացարաններին օգնելու համար:

Փուրսելվիլի բնակչուհի Սարա Ջոնսը, որը ժամանակավորապես բնակվում է Երևանում /Հայաստան/, դրամահավաք է ձեռնարկել, որպեսզի անտուն կենդանիների համար ձմռան ընթացում տաք անկյուն ստեղծի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Միացյալ Նահանգներում: Այս հունիսին Հայաստան տեղափոխվելով` 41-ամյա Ջոնսը գործակցում է  Loudoun Pet Sitting Co.-ի հետ և նրանց օգնում է 16 հազար դոլար հավաքելու հարցում, որով կկերակրի Հայաստանում գործող կացարանի 127 շներին: Նա նաև բարձրացնում է Հայաստաի փողոցային շներին Ամերիկայում որդեգրելու հարցը:

«Երբ եկա Հայաստան, տեսա անտուն կենդանիների հետ կապված դրությունը սրտնեղեցի, նրանք ամենուր են և հասկացա, որ ինչ-որ բան պետք է նախաձեռնեմ»:

Ջոնսը հունիսից փորձում է գումար հավաքել, որպեսզի ձմռանը կացարանի և թափառող կենդանիների երկու անգամյա սնունդն ապահովի:

Ջոնսը նաև Լոուդոունի բնակչներին  է տեղեկացնում, որ նրանց կարող են Հայաստանից շուն որդեգրել: 

Ջոնսն իր GoFundMe page , gofundme.com/Project-Santa-Paws էջերում գրառումներ կատարելով` արդեն հավաքել է 3000 դոլար: Չնայած որդեգրման դիմում առայժմ չի ներկայացվել, բայց The Loudoun Pet Sitting Co.-ի հիմնադիր Լիզա Կլեմենը վստահեցնում է, որ իր ընկերության հաճախորդների միջոցով այդ տեղեկությունը տարածում է նահանգում, որպեսզի շատերն իմանան այդ հնարավորության մասին: The Loudoun Pet Sitting Co.-ն 1000 դոլար կհանգանակի:

«Ուրախ ենք, որ կարող ենք ինչ-որ կերպ օգտակար լինել : Գիտեմ Հայաստանում անօթևան շները վատ դրության մեջ են»:

Շներին օգնելու Ջոնսի երևանյան փորձն առաջինը չէ: Իր հայրենի քաղաքում նա Pawsome Palz շների զբոսանքի ու շների դայակների ծառայություն էր հիմնել: Նման նախաձեռնության գաղափարն առաջացավ, երբ ինչ-որ մեկն իրեն առաջարկեց ազատ ժամանակը կենդանիների հետ զբոսանքով լցնի: Դրանից հետո նա թողեց մարքեթինգի ոլորտում իր աշխատանքն ու սկսեց զբաղվել կենդանիներով:

Երբ Սարայի ամուսինը աշխատանքի բերումով տեղափոխվեց Հայաստան, Սարան հիմնեց Pawsome Palz-ը և սկսեց գործակցել Վիրջինիայում գործող Loudoun Pet Sitting Co. ընկերության հետ

Սարան Երևանում կմնա մինչև գարուն, այդ ընթացքում կզբաղվի հայաստանյան անտուն շների խնդիրներով:

«Հույս ունեմ, որ Վիրջինիայում կսիրահարվեն հայաստանյան շներից մի քանիսին ու կորդեգրեն նրանց»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment