Փելոսին գիտի՝ ինչպես ստուգել նյարդերի ամրությունը, Թրամփը՝ ոչ

Փելոսին գիտի՝ ինչպես ստուգել նյարդերի ամրությունը, Թրամփը՝ ոչ

Հոդվածի առանցքում

  • Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Թրամփին առաջարկեց վերականգնել Ուիլսոնի ժամանակների ավանդույթն ու իր ասելիքը ներկայացնել գրավոր` հեռուստաուղերձի փոխարեն: HuffPost-ի հոդվածագիր Ջենիֆեր Բենդերին ավելի ուշ այս քայլում «իրական Փելոսիին» է տեսնում, ըստ նրա` խոսնակը գիտի ինչպես բանակցել ու ինչպես պայքարել: Այլ հարց է, թե որքան մեծ խառնաշփոթ է դա առաջացնում:

Ուշադրությանն արժանի

Դոնալդ Թրամփը դեմոկրատներին երեքշաբթի հրավիրել էր Սպիտակ տուն` կուսակցությունը պառակտելու հույսով: Նրան ոչ միայն չհաջողվեց կոտրել դեմոկրատների միասնությունը, հրավիրյալներից ոչ ոք չներկայացավ նախագահի կազմակերպած հավաքին: Թրամփին բախտն ավելի շատ ժպտած չորեքշաբթի` «Խնդիրների լուծմանն» ուղղված երկկուսակցական հավաքին, թեև ներկա դեմոկրատներն ավելի շատ հետաքրքրված էին կառավարության աշխատանքը վերականգնելու հարցով, քան որևէ այլ խնդիր լուծելով:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Թրամփին առաջարկեց վերականգնել Ուիլսոնի ժամանակների ավանդույթն ու իր ասելիքը ներկայացնել գրավոր` հեռուստաուղերձի փոխարեն: HuffPost-ի հոդվածագիր Ջենիֆեր Բենդերին ավելի ուշ այս քայլում «իրական Փելոսիին» է տեսնում, ըստ նրա` խոսնակը գիտի ինչպես բանակցել ու ինչպես պայքարել: Այլ հարց է, թե որքան մեծ խառնաշփոթ է դա առաջացնում:

Թրամփն ըստ նրա հենց սկզբից էր ցանկանում հասնել կառավարության շաթդաունին, որը նրան թույլ կտար ճնշել կոնգրեսին ու ստանալ սահմանային պատի կառուցման համար ցանակալի հավանությունը: դեմոկրատներն ու շատ հանրապետականներ համաձայն էին ներկայացված պետական ծախսերի հետ, բայց Թրամփը դեռ սեպտեմբերին էր ցանկանում դադարեցնել կառավարության աշխատանքը:

Կառավարության աշխատանքի դադարը երկար պահելուն ուղղված Թրամփի քայլերն ակնհայտ են, նա դեմոկրատների առաջարկները չի ընդունում ու արհեստականորեն երկարաձգում է շաթդաունը: Նախագահի կարծիքով ասյ կերպ դեմոկրատների վրա ճնշում գործադրելու շանսերը մեծանում են:

Խնդիրն այն է, որ Թրամփը և մյուս հանրապետականները, որոնք շաթդաունի կողմնակից են, պետք է պատրաստ լինեն նաև դրա ցավալի հետևանքներին:

Եթե շաթդաունի նպատակը լծակներ գրավելն է, ապա պետք է շտապ օգտվել իրավիճակից: Բայց դա տեղի չի ունենում: Դեմոկրատներն էլ շարունակում են պնդել, որ չեն ընդունի ավելի վատ գործարք, քանի որ արդեն ձեռք բերվածը նրանց լիովին բավարարում էր: Այսպիսով կառավարության աշխատանքի դադարի համար պատասխանատվություն է  կրելու այն կողմը, որին ավելի շատ են մեղադրելու դրա հետևանքների համար:

Այն, ինչ հիմա է տեղի ունենում, նման է 2013թ.-ին ստեղծված իրավիճակին, երբ հանրապետականներին կից պահպանողական շարժման անդամները փորձեցին դադարեցնել կառաբարության աշխատանքը, որպեսզի ստանան առողջապահական բարեփախումների համար անհրաժեշտ հավանությունը, հետո էլ անմիջապես սկսեցին Բարաք Օբամային մեղադրել, թե հասարակ քաղաքացիների համար շաթդաունը առավելագույն անհարմարություններն ու վատ հետևանքներն ունի:

Դեռ պարզ չէ՝ այս շաթդաունը ինչ ավարտ կունենա նախագահի համար: Ամեն դեպքում լավ կլիներ՝ նախագահն իր համար ամենաանվնաս փրկության ուղին գտներ, այդուհանդերձ հիմա դեռ հայտնի չէ՝ արդյոք Թրամփը գիտակցում է, որ ինքն իրեն անելանելի դրության մեջ է դրել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment