Փաուլն ու Օլբրայթն ասում են, որ աշխարհը դառնում է ավելի վտանգավոր
Ուշադրությանն արժանի
Սոցցանցերի առաջացումն ու նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը փոխում է հին աշխարհակարգը վտանգավոր ձևով՝ կիրակի օրը Ֆարիդ Զաքարիային տված հարցազրույցում նշել են երկու նախկին պետքարտուղարները:
Մադլեն Օլբրայթը, ով պաշտոնավարել է նախագահ Բիլ Քլինթոնի օրոք եւ Քոլին Փաուելը, ով նախագահ Ջորջ Բուշի վարչակազմից էր, CNN- ի Fareed Zakaria GPS հաղորդման ժամանակ մտահոգություն հայտնեցին միջազգային ոլորտում տեղի ունեցող զարգացումների առումով:
«Ես կարծում եմ, որ մենք ապրում ենք չափազանց տարբեր ժամանակաշրջանում, – ասել է Օլբրայթը,– որտեղ ձայները պառակտված են, մարդիկ տեղեկատվություն ստանում են սոցիալական ցանցերից: Նրանք տեսնում են երևույթներն արդեն համաձայնեցված տեսանկյունից»:
Օլբրայթն ավելացրել է. «Մարդիկ ուզում են իմանալ, թե որն է նրանց ինքնությունը: Այնպես որ, ընդհանուր առմամբ հպարտ ենք մեր ինքնությամբ, սակայն եթե իմ ինքնությունն ատում է դիմացինի ինքնությանը, ապա դա հայրենասիրություն չէ, դա հիպերազգայնականություն է եւ շատ վտանգավոր»:
Փաուելը կիսում է այդ մտահոգությունները:
«Մենք եղել ենք այն աշխարհի առաջնորդ, որը ցանկանում էր ազատ լինել, – ասել է նախկին գեներալը`ավելացնելով,- վերջին տարիներին Մադլենի նշած ճնշումներն ու ուժերը ասպարեզ են դուրս եկել: Եվ ի՞նչ ենք անում մենք: Մենք դուրս ենք գալիս պայմանագրերից, հեռանում դաշինքներից, որոնք կնքել էինք նախկինում»:
Փաուելը մեղքի մի մասը բարդել է միջազգային ասպարեզում նախագահ Դոնալդ Թրամփի վարքագծի վրա:
«Նախագահը գնում է Եվրոպա ՆԱՏՕ–ի հանդիպմանը, բայց սկսում է վիրավորվել մեր դաշնակիցներին, անդամ երկրներին, – ասել է Փաուելը, – Ամերիկան պետք է նախ և առաջ ուշադիր նայի հայլու մեջ, հատկապես` Կոնգրեսը: Ուշադիր նայեք ինքներդ ձեզ եւ փորձեք տեսնել, թե ինչ ենք անում, որպեսզի այս ուժերին պահենք վերահսկողության տակ եւ վերադարձնենք Ամերիկայի դիրքերը»:
Փաուելը նաեւ Զաքարիային ասել է, որ կասկածում էր՝ Թրամփը կարող է «բարոյական առաջնորդ» լինել աշխարհի համար:
«Հուսով եմ, որ նախագահը կգիտակցի, որ պետք է դադարեցնի վիրավորել մարդկանց, – ասել է Փաուելը ` հավելելով, որ «անհրաժեշտ է վերադարձնել նախկին դիրքերը»:
Քննարկելով Թրամփի նախագահությունը եւ նրա «բուռն ժամանակները, երբ տիրում է ատելությունը», Օլբրայթը ավելացրել է. « Ես իսկապես ցնցված եմ »:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: