Փաշինյան-Լուկաշենկո վեճը թափ է հավաքում` սպառնալով պառակտել ՀԱՊԿ-ը

Փաշինյան-Լուկաշենկո վեճը թափ է հավաքում` սպառնալով պառակտել ՀԱՊԿ-ը

Հոդվածի առանցքում

  • Երևանի և Մինսկի միջև երկար ժամանակ նկատվող լարվածությունը վերջին օրերին դրսևորվեց բաց տեքստով, երբ Բելառուսի նախագահը քննադատեց Հայաստանին «փողոցային քաղաքականությունը» միջազգային դիվանագիտություն բերելու փորձի համար: Լուկաշենկոն այդ օրերին ջերմորեն ընդունում էր Հայաստանի թշնամի Ադրբեջանի նախագահին:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի վարչպետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց կտրուկ տոնով` հայտարարելով, որ Հայաստանն ավելի վճռական քաղաքականություն կվարի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների հետ: Բայց այս բախումը սպառնում է վտանգել Հայաստանի աշխարհաքաղաքական հավասարակշռության նուրբ քաղաքականությանը և բացահայտեց խաղաքարտերը, որոնցով Երևանը կխաղա միջազգային հարթակներում:

Բախումների այս ռաունդը սկսվել է ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովին, Աստանայում: Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահը` Նուրսուլթան Նազարբաևը, փորձեցին Հայաստանին զրկել ՀԱՊԿ-ում նախագահելու իր իրավունքից: Կառույցի վերջին գլխավոր քարտուղարը Հայաստանից էր` Յուրի Խաչատուրովը, որի դեմ Հայաստանի նոր իշխանությունները քրեական հետապնդում են սկսել 2008-ի կեղծարարություններով ընտրություններից հետո սկսված բողոքի ալիքը ճնշելու գործով:

Նոյեմբերին Երևանը պաշտոնապես հետ է կանչել Խաչատուրովին` սկիզբ դնելով բանավեճերին, թե արդյոք Հայաստանը պետք է Խաչատուրովին փոխարինող նշանակի և շարունակի գլխավորել կառույցը մինչև 2020-ը, թե գլխավոր քարտուղարությունը պետք է փոխանցվի կառույցի մյուս անդամին` այբբենական կարգով` Բելառուսին:

Գագաթնաժողովից հետո բախումն ավելի ինտենսիվ դարձավ: Փաշինյանը քննադատեց Նազարբաևին, որը բացահայտ պաշտպանել էր քարտուղարությունը Բելառուսին փոխանցելու դիրքորոշումը, ապա Բելառուս ԱԳՆ-ն պատասխանեց հայտարարությամբ, որը մատնեց ՀԱՊԿ-ում առկա տրամադրությունները: Հիմնականում ավտորիտար երկրներից կազմված կառույցում մտահոգ են, որ Փաշինյանն այս գարնանն իշխանության է եկել ժողովրդական բողոքի զանգվածային ալիքով:

«Միջպետական հարաբերություններում կան էթիկայի և արարողակարգի հստակ կանոններ: Հավանաբար, պարոն Փաշինյանը չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային դիվանագիտության կանոնները անընդունելի են մեծ քաղաքականության մեջ: Ափսոս: Մենք հուսով ենք, որ ժամանակի հետ սա կանցնի», – ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը:

Դրությունը սրեց փաստը, որ գագաթնաժողովից կարճ ժամանակ անց Ալիևն այցելեց Մինսկ: Այցի ընթացքում Ալիևը և Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ գագաթնաժողովը, ստորագրել են համաձայնագրեր` ներառյալ այն մասին, որ Ադրբեջանը Բելառուսից ավելի շատ զենք կգնի:

«Հնարավոր ամենասեղմ ժամկետում համաձայնագիրը կդառնա պայմանագիր, որով Բելառուսից զենքի նոր խմբաքանակ կգնենք: Գաղտնիք չէ, որ մեր երկրների միջև ռազմատեխնիկական գործակցությունը երկար պատմություն ունի, մեծ ծավալ և ընդլայնվելու դրական միտում», – ասել է Ալիևը Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:

«Պատկերացրեք, եթե ես հրավիրեի մի երկրի դեսպանի, որը ՀԱՊԿ անդամ չի և պատմեի փակ դռների հետևում եղած քննարկմասին: Դա ռազմաքաղաքական բլոկի քննարկում էր փակ դռների հետևում, որին պետությունների ղեկավարներ են մասնակցել: Երբ քննարկումը փակ դռների հետևում է, նշանակում է` դաշնակիցների գաղտնի խոսակցություն է: Զարմացած եմ` մարդը, որը պետություն է ղեկավարում արդեն 30 տարի, այդպես վարվեց: Իհարկե, ես Բելառուսի նախագահից բացատրություն եմ պահանջելու և ոչ միայն Բելառուսի նախագահից», – նոյեմբերի 17-ին լրագրողներին ասել է Փաշինյանը` վերջում նկատի ունենալով Նազարբաևին:

Փաշինյանը նաև հավելել է, որ այս տարվա սկզբին Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանցիները պետք է «վերադարձնեն» Երևանը, որը նրա կարծիքով պամական ադրբեջանական հող է: Հայաստանում շատերը սա ընկալեցին որպես սպառնալիք: (Իրականում այս ձևակերպումը հավանաբար վերարտադրություն էր, բայց Ալիևի երկար տարիների ռազմական հռետորաբանությունը կասկածներ չհարուցեց): Ադրբեջանը հայտարարում է, որ կգրավի Հայաստանի մայրաքաղաքը: Դուք նրանց զենք եք վաճառում, որ գրավե՞ն մեր մայրաքաղաքը», – ասում է Փաշինյանը:

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ասուլիսին Փաշինյանը կրկնեց իր դժգոհությունը և հավելեց. «Կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է հիշեն, որ Հայաստանի հետ իրենց հարաբերություններն այլևս նույնը չեն լինելու, ինչպես սովոր էին տեսնել: Մենք լուռ լսող չենք լինելու»:

Հայաստանի և Բելառուսի թշնամությունը ՀԱՊԿ-ի ձևաչափում երկար պատմություն ունի: 2017-ին, երբ Բելառուսն Ադրբեջանին արտահանձնեց Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգերին Լեռնային Ղարաբաղ այցելելու մեղադրանքով, այն ժամանակ Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության անդամներն առաջարկեցին Բելառուսին հեռացնել ՀԱՊԿ-ից:

2016-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն ասաց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցներն ավելի շատ համակրում են Ադրբեջանին, քան Հայաստանին. «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինուժն օգտագործում է փոքր տրամաչափի զինատեսակներ, հրետանի` Հայաստանի սահմանի ուղղությամբ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի, Բիշքեքի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ»:

Խնդիրն այն ժամանակ և հիմա էլ այն է, որ Հայաստանն այլընտրանքի շատ տարբերակներ չունի: ՀԱՊԿ-ը ավելին է, քան Ռուսաստանի համար գործիք, որով Մոսկվան ցույց կտա, թե գործընկերներ ունի` բարձրացնելով միջազգային հեղինակությունը: ՀԱՊԿ-ը տալիս է անվտանգության և ռազմական օգնության երաշխիքներ (օրինակ՝ զեղչված գնով զինատեսակներ) իր անդամներին: Հայաստանի համար այդ զեղչը և անվտանգության երաշխիքը, ինչքան էլ անհավանական լինի, էական գործոններ են, որպեսզի կանխի Լեռնային Ղարաբաղն ուժով վերցնելու Ադրբեջանի քայլը:

Միաժամանակ Հայաստանը ՀԱՊԿ մյուս անդամներից գրեթե ոչինչ չի ստանում, բայց նրանք նույնպես Հայաստանից ոչինչ չեն ստանում: Ադրբեջանն այդ երկրներին առաջարկում է զենքի գնման մեծ շուկայի հեռանկար: Հստակ չէ, թե Փաշինյանն ինչպես է պատրաստվում փոխել այս հաշվարկները, բայց առաջիկայում թեժ ճանապարհ է սպասվում:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment