Փաշինյանը բախվում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ

Փաշինյանը բախվում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի նախընտրական քարոզարշավը ավելի է թեժանում, քանի որ վարչապետը թիրախավորել է Հայաստանի աջակցության ներքո գտնվող Ղարաբաղի դե ֆակտո կառավարությանը:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվել է Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, անսովոր մի  զարգացում երկու սերտ կապ ունեցող միավորների միջև:

Խնդիրը ծագեց, երբ նոյեմբերի 26-ի քարոզարշավային հանրահավաքում Փաշինյանի «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ, «այս գարնանը ժողովրդի բողոքի ցույցերի հաջողությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»: (Արցախը Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումն է): Դա զայրույթի ալիք բարձրացրեց Հայաստանի բազմաթիվ շրջանակներում, որտեղ Ղարաբաղում Ադրբեջանի նկատմամբ ռազմական հաղթանակը փառավորվում է որպես ժողովրդի լավագույն ձեռքբերում, ուստի դա մեծ ռեակցիա առաջացրեց:

Ղարաբաղյան դե ֆակտո պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը մեղադրեց Միքայելյանին (ղարաբաղյան պատերազմի վետերանին) «խոսելու ցանկություն ունենալու, սակայն ոչինչ չասելու մեջ » և քննադատեց «մեր հազարավոր նահատակների հերոսամարտը» նվազեցնելու փորձի մեջ:

Փաշինյանը ինքը միացավ հաջորդ օրը բանավեճին Ալավերդում նախընտրական հանրահավաքի ժամանակ՝ ասելով, որ ինքը Հայաստանի միակ առաջնորդն է, որի որդին ծառայում է Ղարաբաղի զինված ուժերում եւ քննադատեց Ղարաբաղի ղեկավարությանը՝ պնդելով, որ նույնիսկ իրենց երեխաները չեն ծառայում զինված ուժերում:

Դե ֆակտո ղարաբաղյան առաջնորդի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, ի պատասխան արձագանքեց. «Օրինակ` Արցախի նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայում է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին էլ է ծառայել: Ծառայել են նաև Պաշտպանության բանակի երկու հրամանատարների որդիները»:

Ղարաբաղցի ճանաչված ակտիվիստ և քաղաքական գործիչ Կարեն Օհանջանյանը նույնպես քննադատեց Փաշինյանին:

«Ոչ մի Հայաստանի ղեկավար, ոչ մի պաշտոնյա երբևէ թույլ չի տվել իրեն Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների դեմ նման անհիմն հրապարակային գործողություններ իրականացնել: Ես արտահայտում եմ Արցախի ժողովրդի մեծամասնության կարծիքը, ովքեր զայրացած են ձեր վարքագծից և ձեզանից պահանջում են ճանաչել ձեր տեղը և թե որտեղ են ավարտվում ձեր լիազորությունները», – գրել է Օհանջանյանը իր Facebook- ի էջում:

Փաշինյանը երկու օր անց էլ ավելի սրեց բանավեճը ՝ Ճամբարակ քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարելով. «Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների գործողությունները վերջին օրերին անհասկանալի են: Ինչու են նրանք այս մեկնաբանությունները անում և փորձում որևէ կերպ ներգրավվել Հայաստանի նախընտրական քարոզարշավին », – ասել է նա:

Նա անմիջապես դիմել է նաև Ղարաբաղի փաստացի առաջնորդ Բակո Սահակյանին. «Ես կոչ եմ անում պարոն Սահակյանին կարգի հրավիրել իր իշխանության ներկայացուցիչներին և նրանց հորդորել զբաղվել իրենց գործով: Նրա խոսնակն ամեն օր մեկնաբանություն է տալիս այն մասին, թե ինչ եմ ասել: Կարող եք պատկերացնել, որ իմ խոսնակը մեկնաբաներ ամեն օր Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի և անհայտ իրադարձությունները», – ասել է Փաշինյանը:

Ի վերջո, ղարաբաղյան իշխանությունները կարծես փորձում էին նվազեցնել լարվածությունը: Նոյեմբերի 30-ին Սահակյանի ավագ խորհրդական Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբաջակցելով Փաշինյանին:

«Փաշինյանը միշտ Արցախի մասին էր մտածում վերջին մի քանի ամիսների ընթացքում` աջակցելով Արցախի իշխանությունների ջանքերինուղղված պաշտպանության և տնտեսական զարգացման բարձրացմանը: Արցախի տնտեսության ծրագրերի մասին լիարժեք տեղեկացված լինելով, որը կապահովի Արցախի տնտեսության զարգացումը, ՀՀ կառավարությունը բառացիորեն արել է ամեն ինչ `աջակցելու այդ նախագծերի իրականացմանը»:

Փաշինյանը նույնպես փորձել է դադարեցնել բանավեճը: «Այսօր մեզ մեղադրում են Արցախի դեմ դավեր հյուսելու մեջ: Երբ նման աստիճանի մեղադրանքներ են հնչում, դա պահանջում է ուժեղ պատասխան: «Մարդիկ, ովքեր այդ մեղադրանքներն արել են, պետք է պատասխան տան», – ասել է նա Արարատում դեկտեմբերի 3-ի քարոզարշավի ընթացքում:

Հայաստանի արտաքին քաղաքականության վերլուծաբան Հովհաննես Նիկողոսյանը (նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամլո խոսնակը) դժգոհություն է հայտնել, որ Փաշինյանն ու Ղարաբաղի իշխանություններ հրապարակայնորեն բանավիճել են: «Դա պետք է դադարեցնել», – գրել է նա թվիթերում րոք, ադրբեջանական մամուլն լայնորեն լուսաբանել է դա),- « Լավ է, որ այս պատմությունը ավարտվեց », – ավելացրել է նա ` Հարությունյանի հայտարարությունից հետո:

Ղարաբաղում ընդդիմադիր վերլուծաբան և ակտիվիստ Տիգրան Գրիգորյանը մեղադրել է այնտեղի իշխանություններին Փաշինյանի դեմ արշավի մեջ, որը ստիպել է նրան արձագանքել: Նա առաջարկել է, որ նոր կառավարությունը ձգտի փոխել ղարաբաղցի շատ «սիլովիկցիներին» կամ անվտանգության աշխատակիցներին, ովքեր սեւ PR էին իրականացնում:

«Ակնհայտ է, որ այդ գեներալները Հայաստանում չունեն որևէ շանս պաշտոնում մնալու խորհրդարանական ընտրություններից հետո », – գրել է Գրիգորյանը,-«ավելին, մոտ ապագայում նրանցից շատերին կարող են կոռուպցիոն մեղադրանքներ ներկայացվել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment