Ցմահ նախագահ. Ռուսաստանում սահմանադրական փոփոխության շնորհիվ Պուտինը կմնա իշխանության

Ցմահ նախագահ. Ռուսաստանում սահմանադրական փոփոխության շնորհիվ Պուտինը կմնա իշխանության

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի նախագահը երկրորդ անգամ անընդմեջ 6 տարով պաշտոնավարելու իրավունք է ստացել այս տավրա ընտրությունների արդյունքում, սակայն 2024թ.-ի նախագահակն ընտրություններին առաջադրվելու իրավունք նա այլևս չունի: Այդուհանդերձ, պաշտոնյաներն արդեն ենթադրում են, որ Պուտինը, որն արդեն գրեթե երկու տասնամյակ ղեկավարում է երկիրը, կարող է սահմանադրական փոփոխություն իրականացնել իշխանությունը պահելու համար:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցության համագումարից հետո որոշ պաշտոնյաներ ակնարկել են, թե նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է իշխանության ղեկին մնալ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Ռուսաստանի նախագահը երկրորդ անգամ անընդմեջ 6 տարով պաշտոնավարելու իրավունք է ստացել այս տավրա ընտրությունների արդյունքում, սակայն 2024թ.-ի նախագահակն ընտրություններին առաջադրվելու իրավունք նա այլևս չունի: Այդուհանդերձ, պաշտոնյաներն արդեն ենթադրում են, որ Պուտինը, որն արդեն գրեթե երկու տասնամյակ ղեկավարում է երկիրը, կարող է սահմանադրական փոփոխություն իրականացնել իշխանությունը պահելու համար:

«Հանրության շրջանում հարցեր են առաջանում, հարգարժան նախագահ», – ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը,- «Հիմա ժամանակն է, երբ կարող ենք պատասխանել այդ հարցերին` որևէ կերպ հիմնարար դրույթները չվտանգելով…օրենքը, նույնիսկ մայր օրենքը, դոգմա չէ»: Վոլոդինը նաև նշել է, որ ՌԴ սահմանադրությունը գրվել է 25 տարի առաջ և քառորդ դար անց դրույթները վերանայելու ճիշտ ժամանակն է: Այս խոսքերը վերլուծաբանների շրջանում որոշ ենթադրությունների առիթ տվեցին, շրջանառվում է սահմանադրական փոփոխություններ մտցնելու հնարավորությունը, որը Պուտինին թույլ կտա մնալ ու կառավարել Ռուսաստանն անորոշ ժամանակով: Սահմանադրությունն արդեն փոփոխվել է, որի հետևանքով նախագահության ժամկետը նախկին  4-ից դարձել է 6 տարի: Կրեմլն առայժմ պաշտոնական տեսակետ չի հայտնել:

«Այս պահին պաշտոնական դիրքորոշում չկա, աշխատանքներ այդ ուղղությամբ չեն տարվում», – ասել է խոսնակ Պեսկովը:

Պուտինն, այդուհանդերձ, վերջերս ակնարկել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն բացառվում: Նախորդ շաբաթ իր ամենամյա ասուլիսի ընթացքում Պուտինը նկատել է, որ սահմանադրական փոփոխությունները «քաղաքացիական լայն քննարկման առարկա են»:

Եթե նույնիսկ սահմանադրությունը չփոխվի, Պուտինը կկարողանա կրկին առաջադրվել 2030թ.-ին: 2018թ.-ի ընտրություններին Պուտինը հաղթեց գրեթե 70 տոկոս ձայնով, սակայն շատ ընդդիմադիր առաջնորդներ պնդում էին, որ տեղ են գտել համատարած ընտրախախտումներ:

ԵԱՀԿ-ն էլ եզրակացրել էր, որ Ռուսաստանի նախագահական ընտրություններում երկրի քաղաքացիներին «ընտրության» հնարավորություն չի տրվել,  «իրական մրցակցություն» չի եղել, քննադատական ձայների վրա էլ անբարեխիղճ ճնշում է գործադրվել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment