Տրյուդոն բարձր գնահատեց Միկայել Ժանին, բայց չպաշտպանեց նրան

Տրյուդոն բարձր գնահատեց Միկայել Ժանին, բայց չպաշտպանեց նրան

Հոդվածի առանցքում

  • Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կանադուհի Միկայել Ժանի մրցակիցը Ռուանդայից է` այդ երկրի արտգործնախարար Լուիս Մուշիկիվաբոն:

Ուշադրությանն արժանի

Հայաստանում հինգշաբթի մեկնարկած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր բացման խոսքում Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հարգանքի տուրք մատուցեց Միկայել Ժանին, թեև Օտտավան ավելի վաղ ակնարկել էր, որ նա երկրորդ ժամկետով չի գլխավորի ֆրանսախոս երկրների կազմակերպության քարտուղարությունը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կանադուհի Միկայել Ժանի մրցակիցը Ռուանդայից է` այդ երկրի արտգործնախարար Լուիս Մուշիկիվաբոն: Որոշումը կայացվելու է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին

Հայաստանի 2800-ամյա մայրաքաղաքում հավաքված երկրների առաջնորդների առաջ Տրյուդոն ընդգծել է 2014-ին Միկայել Ժանի գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո պաշտոնավարման ընթացքում նրա արած նշանակալի աշխատանքը, որը կենտրոնացած էր կանանց, երիտասարդների և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ

«Միկայելը դրսևորվեց որպես կանանց իրավունքների եռանդուն պաշտպան: Մասնավորապես կանանց կրթության և իրենց ազատությունների համար պայքարելու իրավունքի»,- բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ նշել է Տրյուդոն` ընդգծելով կանադուհի պաշտոնյայի նվիրումն ու վարակիչ էներգիան

 

Ամիսներ շարունակ Միկայել Ժանին պաշտպանելուց հետո Կանադայի և Քվեբեկի կառավարությունները այս շաբաթ հայտարարեցին, որ կպաշտպանեն կոնսենսուսային թեկնածուինՄուշիկիվաբոյին: Ռուանդացի բարձրաստիճան դիվանագետն ունի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Աֆրիկյան մի քանի երկրների առաջնորդների աջակցությունը

 

 Գլխավոր քարտուղարին ավանդաբար ընտրում են համաձայնությամբ, ոչ թե քվեարկությամբ: Բայց Ժանը հրաժարվում է հետ քայլ անել, թեև երկրորդ ժամկետով պաշտոնավարելու նրա հնարավորությունը գնահատվում է չափազանց փոքր: Նրա խոսնակ Բարթիան Լեբրանսը հայտարարել է, որ երկրների առաջնորդները համաձայնության կգան փակ դռների հետևում

Ըստ Radio France International-ի, Հաիթիում ծնված, մասնագիտությամբ լրագրող Ժանը հույս ունի ստանալ ուրբաթօրյա քվեարկության ժամանակ ստանալ 18 պատվիրակությունների քվեները

 

Առանց Մակրոնի աջակցության

 

Թեև Էմանուել Մակրոնը չի աջակցում Միկայել Ժանին, Ֆրանսիայի նախագահը գնահատում է կանանց իրավունքների համար նրա պայքարը

«Ֆրանկոֆոնիան պետք է հարթակ լինի հանուն կանանց իրավունքների պայքարելու համար և ես ուզում եմ ողջունել Միկայել Ժանի կողմից արված աշխատանքը: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նրան այդ պայքարն ամբողջ թափով մոբիլիզացնելու համար: Ֆրանկոֆոնիան պետք է լինի ֆեմինիստական և դուք ճիշտ եք, տիկին գլխավոր քարտուղար, երբ այս պայքարում չեք հանձնվում»,- ասել է Մակրոնը գագաթնաժողովի բացման արարողությանն իր ելույթի վերջում

Նոր գլխավոր քարտուղարի ընտրության քվեարկությունը կկայանա այս ուրբաթ` որպես եռօրյա գագաթնաժողովի արդյունք: Սպասվում է, որ Տրյուդոն կմասնակցի եզրափակիչ նիստին և գագաթաժողովի փակման արարողությունից հետո նախատեսված ասուլիսին կպատասխանի լրագրողների հարցերին

 

Հանդիպում Հայաստանի վարչապետի  հետ

 

Կեսօրին Տրյուդոն տետատետ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ սկսվում է իր այցի երկրորդ փուլը` պաշտոնական այցը ՀայաստանՍա Տրյուդոյի երկրորդ այցն է Հայաստան, բայց առաջինը` վարչապետի պաշտոնում: Հուլիսին, Բրյուսելում ՆԱՏՕի գագաթնաժովին Փաշինյանի հետ ծանոթանալիս Տրյուդոն ասել էր, որ 1988-ին այցելել է Հայաստան իր հոր` Կանադայի նախկին վարչապետ Պիեր Էլիոթ Տրյուդոյի հետ և ջերմ հիշողություններ ունի այդ այցից

Երկու լիդերներն, ընդհանուր առմամբ, արդեն երկու անգամ կարճատև զրույց են ունեցել: Առաջինը` Բրյուսելում, երկրորդը` անցած ամիս Նյու Յորքում` ՄԱԿի ԳԱում

43-ամյա Փաշինյանը, որը նախկինում խմբագիր էր և ընդդիմադիր առաջնորդ, Հայաստանի վարչապետ է դարձել մայիսին` իշխող նախկին էլիտայի դեմ զանգվածային բողոքի ակցիաներն առաջնորդելուց հետո: Նա խոստացել է արմատախիլ անել կոռուպցիան և Հայաստան բերել օտարերկրյա ներդրումներ

Փաշինյանը պոպուլյար է Հայաստանի բնակչության շրջանում, բայց բախվել է օրենսդիրի դիմադրությանը, որտեղ դեռ դոմինանտ են նախկին իշխանության կուսակցության անդամները: Հիմա Փաշինյանը պետք է գտնի խորհրդարանական մեծամասնության դեմ պայքարելու, խորհդարանը ցրելու և նոր ընտրություններ կազմակերպելու սահմանադրական ճանապարհ

 

Գագաթնաժողովի անցկացման անհայտ վայրը 

 

Թեև Հայաստանն ունի մեծ և ազդեցիկ համայնք Ֆրանսիայում, ավելի փոքր, բայց կենսունակ համայնք՝ Քվեբեկում, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Երևանը համեմատաբար նորեկ է: 2004-ից դիտորդի կարգավիճակում էր, 2012-ին դարձավ լիիրավ անդամ

Գագաթնաժողովն այժմ ընթանում է Երևանում, երբ Հայաստանն ու Ֆրանսիան սգում են ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի մահըՀայաստան ժամանելուց առաջ Փարիզում Ազնավուրի  հրաժեշտի արարողությանը Մակրոնն ասել էր, որ 94-ամյա հայտնի շանսոնյեին հրավիրել էր մասնակցելու գագաթնաժողովին

Տրյուդոն ևս հարգանքի տուրք մատուցեց Ազնավուրին, որի երաժշտությունը հնչում էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այնտեղ տեղի էր ունենում գագաթնաժողովը

Ֆրանսահայ երգիչը մահացել է հոկտեմբերի 1-ին և ֆրանսերենի ու ֆրանսական մշակույթի տարածմանն ուղղված նրա ջանքերը բարձր գնահատեցին և Տրյուդոն, և Մակրոնը

«Երբ ժամանեցի Հայաստան, միանգամից մտքիս եկավ այդ  մեծ մարդը, որին սիրել եմ և որը ֆրանսերենի մեծ սիրահար էր: Անկրկնելի Շառլ Ազնավուրը: Նրա մահվանը հաջորդած օրերին, աշխարհի ֆրանսախոսներն ու ֆրանկոֆիլները միավորվեցին նրա աշխատանքի միջոցով` սգալու նրա մահը: Համերաշխության այս մոմենտումը հավանաբար հարգանքի ամենամեծ տուրքն էր, որ կարող էր մատուցվել նրան»,- ասել է Տրյուդոն

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment