Տիգրանի վիրահատությունը

Տիգրանի վիրահատությունը

Հոդվածի առանցքում

  • Երեք ժամ տևած վիրահատությունը բարեհաջող ավարտ է ունեցել: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում նրան վիրահատել են Հայաստանի ու արտասահմանի բժիշկները:

Ուշադրությանն արժանի

8-ամյա Տիրգրանն ուներ սրտի հետ կապված խնդիրներ և հազիվ թե կարող էր երազել իր ընկերների հետ ֆուտբոլ խաղալու մասին:

«Տիգրանը մեծանալով՝ կանգնել էր սրտի կաթվածի իրական վտանգի առջև», – ասում է Ֆրեզնոյի մանկաբույժ Կարինե Լեպեջյանը: Դոկտոր Լեպեջյանն առաջին անգամ Տիգրանին հետազոտել էր անցյալ տարվա իր բժշկական առաքելության ընթացքում:

«Տիգրանի մայրը  ասում էր, որ իմ երեխայի վիճակը գնալով բարդանում է, բժշկական միջամտության՝ վիրահատության կարիք կա», – պատմում է Կարինեն:

Դոկտոր Լեպեջյանն ասում է, որ ընտանիքը ֆինանսական միջոցներ չունի՝ երեխային ԱՄՆ վիրահատության տանելու համար: Այնպես որ, այս տարի առաքելությունն այստեղ բերեց վիրաբույժին՝ Ֆրեզնոյի մանկական սրտաբան բժիշկ Կարլ Օվադային: Նա Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հայ սրտաբանի հետ վիրահատեց տղային: Օգտագործեցին կաթետեր՝ փորձելով փակել Տիգրանի սրտանոթում եղած անցքը:

Առաքելության թիմի սոնոգրաֆիայի մասնագետ Հորդան Քիլբերնը բացատրում է Տիգրանի վիճակը: «Այս երեխան մեծ ճառագայթում է ստացել, որը կապված է ձախ կողմի ատրիումի հետ: Այսպիսով, այն այստեղ է գալիս աորտայից», – ասում է Քիլբերնը:

Երեք ժամ տևած վիրահատությունը ավարտվել է բարեհաջող: «Սարքը աշխատում է և օգնում է սրտանոթին՝ արյունը մատակարարել սրիտ», – ասում է դոկտոր Օվադան:

Բժիշկ Օվադան նշում է, որ վիրահատությունը հաջողությամբ է պսակվել: Տիգրանի ընտանիքը լցվել է հույսով, շնորհակալ է և ավելի հանգիստ: Ինչ վերաբերում է Տիգրանին, ապա հաջորդ օրը նա տեղափոխվել է սովորական հիվանդների պալատ: Տիգրանը սովորական երեխա է՝ մի փոքր ամաչկոտ:

Սրտի հիվանդություն ունեցող 8-ամյա տղան այժմ դարձել է բոլոր բժիշկների ու ամբողջ բժշկական առաքելության սիրելին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment