Տեխասցի գյուլենականը ԱՄՆ-ի խնդրանքով ձերբակալվել է Հայաստանում

Տեխասցի գյուլենականը ԱՄՆ-ի խնդրանքով ձերբակալվել է Հայաստանում

Հոդվածի առանցքում

  • Ինչու է Գյուլենական շարժումը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ ծախսել ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի հանրային դպրոցներում:

Ուշադրությանն արժանի

Տարիներ շարունակ մենք գրել ենք այն մասին, թե ինչպես է պահպանողական (ոչ ահաբեկչական) իսլամական պաշտամունքը ստանձնել բազմաթիվ ամերիկյան դպրոցների պատասխանատվությունը, մանիպուլյացիայի ենթարկել ներգաղթի մասին մեր օրենքները և  պետական միջոցներն օգտագործել ` օգնելով այստեղ եւ արտասահմանում պաշտամունքի գործունեությունը ֆինանսավորելու համար:

Դա Գյուլենական շարժումն է, որն առաջնորդը Փենսիլվանիա նահանգի գյուղական բնակավայրում ապրող թուրք հոգևորական Ֆեթուլլա Գյուլենն է: Նրա ղեկավարած դպրոցներն անտեսում են ԱՄՆ դպրոցների գործազուրկ ուսուցիչներին և H-1B ծրագրի միջոցով Թուրքիայից բերում կազմակերպության հարյուրավոր, նույնիսկ հազարավոր անդամների, անգամ` անգլերենի մեկ ուսուցչի:

Չնայած դաշնային և պետական պաշտոնյաների հետաքննություններին, որոնց ժամանակ չեմ հիշում գյուլենականի նկատմամբ  դաշնային որևէ մեղադրանք, այդ շրջանը վերջապես ավարտին է մոտենում:

ԱՄՆ պահանջով Հայաստանում ձերբակալվեց Թուրքիայում ծնված ԱՄՆ քաղաքացի, Հյուսթոնի նախկին գործարար Քեմալ Օքսուզը: Նա մեղադրվում է ԱՄՆ Կոնգրեսի 10 անդամների և 32 աշխատակիցների այցն Ադրբեջան ֆինանսավորելու մասին ԱՄՆ կառավարությանը սուտ տեղեկություններ տրամադրելու համար: 2013 թվականի այցի համար ծախսված գումարը ստացվել է ոչ այն աղբյուրներից, որոնց մասին նշել է Օքյուզը: Այն ֆինանսավորել է Ադրբեջանի կառավարությունը:

Նշեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հարևան ժողովուրդներ են, բայց միմյանց հետ հակամարտության մեջ: Նրանք երկուսն էլ Թուրքիային սահմանակից են, մի ժամանակ եղել են հին Օսմանյան կայսրությունում, որը գյուլենականների հարգանքի առարկան է: Հետագայում երկու ժողովուրդներն էլ ապրել են ցարական և խորհրդային կայսրությունների տիրապետության ներքո, բայց հիմա անկախ պետություններ են: Գյուլենի շարժումն ուժեղ կառույցներ ունի բազմաթիվ երկրներում, ներառյալ՝ Ադրբեջանում և Ուզբեկստանում: Շարժումը բացահայտ թշնամանքով է վերաբերվում Հայաստանին, որի բնակչության մեծամասնությունը քրիստոնյա է:

Կովկասից Միացյալ Նահանգներ տեղաշարժը գյուլենական շարժման մեթոդներից մեկն է՝ ամերիկյան երկու կուսակցությունների, բայց առաջին հերթին դեմոկրատ քաղաքական գործիչների նկատմամբ իր ազդեցությունը պահպանելու համար: Գյուլենական շարժումը շռայլորեն վճարում էր նրանց Թուրքիա, երբեմն նաև Ադրբեջան կատարած այցելությունների ծախսերը: Սակայն, վերջին շրջանում ուղևորություններ Թուրքիա այլևս չկան, քանի որ հիմնովին խարխլվել են Թուրքիայի ավտորիտար նախագահ Էրդողանի հետ Գյուլենի հարաբերությունները:

Օրինակ՝ նմանատիպ այցելությունների քանակով առաջին տեղում Մայքլ Մադիգանն է: Նա Չիկագոյի Դեմոկրատական կուսակցության ղեկավարներից է, նահանգի գլխավոր դատախազ Լիզա Մադիգանի հայրը, երկար ժամանակ նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակն ու Դեմոկրատական հանձնաժողովի նախագահն էր: Իլինոյս նահանգը, ինչ-ինչ պատճառներով, դադարեցրել է Գյուլենի մի շարք դպրոցների ֆինանսական աջակցությունը:

Ինչ վերաբերում է Օքսուզի ուղևորությանը, ապա նա այժմ հայկական կալանավայրում է և սպասում է իր արտահանձնմանը, այս մասին հաղորդել է Washington Post- ը 2015 թ. մայիսի 13-ին:

Համաձայն Վաշինգթոն փոստի հրապարակած Կոնգրեսի էթիկայի վերաբերյալ գաղտնի զեկույցի, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 2013թ.-ին ֆինանսավորել է  ԱՄՆ Կոնգրեսի 10 անդամների և 32 աշխատակիցների այցը Բաքու՝ Կասպից ծովի համաժողովին մասնակցելու համար: Միջոցառմանը ելույթ են ունեցել նախագահ Օբամայի երեք նախկին ավագ օգնականները:

Զեկույցի համաձայն, օրենսդիրները և նրանց աշխատակիցները ստացել են հարյուր հազարավոր դոլար արժողությամբ ճանապարհորդության ծախսեր, մետաքսե շարֆեր, թեյի բյուրեղյա սպասք և ադրբեջանական գորգեր, որոնք գնահատվում են 2500-10000 դոլար: Օրենսդիրների և նրանց մի մասի կանանց ավիատոմսերի ծախսերը  կազմել են 112.899 դոլար:

Ենթադրվում է, որ Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը, ԱՄՆ-ում հիմնված ոչ առևտրային կորպորացիաների միջոցով 750 հազար դոլար է ուղարկել, նախկին խորհրդային հանրապետությունում անցկացվող համաժողովի ֆինանսավորման աղբյուրը թաքցնելու համար: Այս մասին նշված է Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողովի 70-էջանոց զեկույցում:

Ուղևորություն կատարած օրենսդիրներն են՝ հանրապետականներ Ջիմ Բրայդենշտայնը, Լեոնարդ Լանսը, Թեդ Պոն, Սթիվ Սթոքմանը, դեմոկրատներ Իվետ Դ. Քլարկը, Դենի Կ. Դեվիսը, Ռուբեն Հինոջոսան, Շեյլա Ջեքսոն Լին, Միշել Լույան Գրիշամը, Գրեգորի Վ. Միքսը:

Նշված 10-ից երեքը չեն մասնակցում ընտրություններին: Պոն այս տարի չի մասնակցում, Գրիշամը Նյու Մեքսիկոյի նահանգապետի թեկնածուն է Դեմոկրատական կուսակցությունից, Սթոքմանը մի քանի տարի առաջ լքել է Ներկայացուցիչների պալատը:

Փաստը, որ զանգվածային լրատվամիջոցները չեն ցանկանում տեղեկացնել Գյուլենի շարժման մասին, երևում է Հայաստանում վերջերս տեղի ունեցած ձերբակալության մասին Houston Chronicle-ի հոդվածում, որտեղ հնարավոր չէ գտնել Գյուլենի անունը:

Իմ կարծիքով զանգվածային լրատվամիջոցների այս անտեսումը կապված է խնդրի աջ ու ձախ կողմերի դիրքորոշումների հետ: Ձախերը չեն ցանկանում ներկայացնել Գյուլենի շարժման բացասական կողմերը, որովհետև դա կհամարվի թուրք փոքրամասնության քննադատություն: Աջերն էլ իրենց հերթին շահագրգռված չեն քննադատության թիրախ դարձնել կրոնական ոչ պետական հատուկ դպրոցները, որոնք վայելում են մի քանի հանրապետականների համակրանքը:

Բացի այդ, ով կհավատա, որ մուսուլմանական կազմակերպությունը ստանձնել է բազմաթիվ ամերիկյան հանրային ավագ դպրոցների ֆինանսական պատասխանատվությունը և միլիոնավոր դոլարներ է ծախսում այստեղ և Մերձավոր Արևելքի հանրային դպրոցներում կրոնական գործունեություն ծավալելու համար:

Ըստ էության, այս ճշմարտությունը նշանակություն չունի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

 

 

Write a comment