Տարիների լռությունից հետո Թուրքիան քննադատում է Չինաստանին ույղուրների զանգվածային ձերբակալության համար

Տարիների լռությունից հետո Թուրքիան քննադատում է Չինաստանին ույղուրների զանգվածային ձերբակալության համար

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի կառավարությունը Չինաստանին կոչ է արել փակել գաղափարական վերամշակման կենտրոնները, որտեղ պահվում են էթնիկ ույղուրներ: Այս քայլը եզակի օրինակ է, որ հիմնականում մուսուլմաններով բնակեցված մեծ երկիրը միանում է աճող միջազգային բողոքին, որը քննադատում է Չինաստանի արևմտյան հեռավոր Խինջիանգ նահանգում ավելի քան 1 մլն մուսուլմանների ձերբակալությունը:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի կառավարությունը Չինաստանին կոչ է արել փակել գաղափարական վերամշակման կենտրոնները, որտեղ պահվում են էթնիկ ույղուրներ: Այս քայլը եզակի օրինակ է, որ հիմնականում մուսուլմաններով բնակեցված մեծ երկիրը միանում է աճող միջազգային բողոքին, որը քննադատում է Չինաստանի արևմտյան հեռավոր Խինջիանգ նահանգում ավելի քան 1 մլն մուսուլմանների ձերբակալությունը:

Հայտարարությունը նշանակում է փոփոխություն Թուրքիայի նախագահ Էրդողանի իշխող կուսակցության համար, որը հիմնականում լռում էր Չինաստանում ույղուրների դեմ իրականացվող գործողությունների մասին, թեև միջազգային մեդիայում աղմուկը մեծանում էր և 2017թ-ից ավելացել էր Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները ճնշումը:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը շաբաթ հրապարակաված հայտարարության մեջ նշում է, որ նման ճամբարների վերականգնումը և ույղուր թուրքերին ասիմիլացնելուն ուղղված գործողությունները մարդկության համար մեծ ամոթ են:

«Արդեն գաղտնիք չէ, որ ավելի քան 1 մլն ույզուր թուրքերի կամայական ձերբակալություններն ու կտտանքները ուղեղների լվացմանն ուղղված քաղաքական քայլ է», – ասում է Աքսոյը:

Նախարարության հայտարարության մեջ նաև նշված է, որ Թուրքիայում մեծ ցավով են իմացել հայտնի ույղուր պոետ Աբդուրեհիմ Հեյիթի մահվան մասին, որին ևս Չինաստանում ձերբակալել էին: Հայտարարության մեջ հավելում են, որ Հեյիթը և մյուսների համար, որոնք իրենց կյանքը կորցրել են թուրքական և մուսուլման ինքնությունը պաշտպանելով, հիշատակի արարողություններ կկազմակերպվեն:

Անկարայում Չինաստանի դեսպանատունն այս հայտարարությանը պատասխանել է զայրույթով` ասելով, որ ճամբարները ստեղծվել են ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը կանխելու նպատակով, և դրանք այն վտանգներն են, որոնք սպառնում են նաև Թուրքիային: Դեսպանատունըն ամբողջությամբ հերքել Թուրքիայի նկատառումները` նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Ավելին` Չինաստանի պետական մեդիան կիրակի տարածել է տեսանյութ, որում իբրև թե Հեյիթը ողջ է:

Ույղուր ակտիվիստները ողջունեցին Թուրքիայի հայտարարությունը, բայց շատերը հարցնում են, թե ինչու Թուրքիան միայն հիմա որոշեց պաշտպանել իրենց: Վաշինգտոնում հաստատված ակտիվիստ Թահիր Իմին ասում է, որ ինքը և մյուսները ավելի քան մեկ տարի առաջ Թուրքիայի կառավարությանը ներկայացրել են Չինաստանում բանտարկություններն ապացուցող փաստեր, բայց ոչ մի պատասխան չէին ստացել:

«Հուսով ենք Թուրքիայի կառավարությունը կշարունակի աջակցել ույղուրների հիմնական իրավունքների պաշտպանությանը, ինչպես անում է Արևմուտքը և կփորձի անել ավելին», – ասում է Իմինը:

Թուրքիայի հայտարարությունը եղավ այն ժամանակահատվածում, երբ երկիրը պատրաստվում է շաբաթներ անց նախանշված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Էրդողանը ներկայանում է որպես  մուսուլման աշխարհի ներկայացուցիչ և աշխարհում բոլոր թուրքերի պաշտպան: 2009-ին Խինջիանգում ույղուրների դեմ Չինաստանի գործողությունները նա անվանել էր ցողասպանություն և առաջացրել Պեկինի զայրույթը:

Բայց 2016-ին Չինաստանի և Թուրքիայի հարաբերությունները նկատելի ջերմացան, երբ Էրդողանը հաղթահարեց ռազմական հեղաշրջման փորձը և սառեցրեց հարաբերություններն Արևմուտքի հետ: Հաջորդ տարի Թուրքիայի ԱԳ նախարարը Պեկինում ասաց, որ Թուրքիան Չինաստանին կօգնի ույղուր ծայրահեղականների հարցում` անհանգստացնելով ույղուր ակտիվիստներին և Թուրքիայի ազգայնականներին:

Ֆիլմերի պրոդյուսեր, պոետ, ծագումով ույղուր Թահիր Համութը, որը Վաշինգտոնում աքսորում է, ասել է, որ շաբաթ օրն իր ընկերներից տեղեկություն է ստացել, թե Հեյիթը ողջ է:

«Ույղուր ժողովուրդը միշտ հույս է ունեցել, որ Թուրքիան կգա այս դիրքորոշմանը, և վերջապես դա տեղի ունեցավ: Բայց զարմանալի է, որ Թուրքիայի կառավարությունը նման հայտարարություն է անում` առանց Հեյիթի մասին հստակ ապացույցի: Ցավոք, Չինաստանը սա կօգտագործի Թուրքիայի քննադատությանը հակազդելու համար», – ասում է Համութը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment