Տարեկան 5.3 մլն. գերմանացի տառապում է ընկճախտից

Տարեկան 5.3 մլն. գերմանացի տառապում է ընկճախտից

Ընկճախտը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ոչ միայն դրանով տառապողների, այն նաև նրանց շրջապատողների վրա: Դեպրեսիայի ուսումնասիրության գերմանական հիմնադրամը (ԴՈւԳՀ) պարզել է, որ հիվանդությունը սիրահար զույգերի գրեթե կեսի մոտ հարաբերությունները խզելու պատճառ է հանդիսանում:

Հիմնադրամի 2018թ.-ին ուսումնասիրել է հոգեկան հիվանդության  ազդեցությունը միջանձնային հարաբերությունների վրա: Հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել ու զրուցել են 18-69 տարեկան ավելի քան 5000 գերմանացիների հետ: Նրանց 48 տոկոսը պնդում է, որ ընկճախտի պատճառով լիովին դուրս են մնացել սոցիալական կյանքից, 72 տոկոսը պնդել է, որ հոգեվիճակը պատճառ է հանդիսացել մարդային հարաբերությունների վատթարացման, 45 տոկոսն էլ խզել են իրենց հարաբերությունները սիրելիների հետ:

«Բաժանումների բարձր տոկոսը ցույց է տալիս, թե խորը ընկճախտը որքան լուրջ հիվանդություն է», – ասում է ԴՈւԳՀ ղեկավար Ուլրիխ Հեգերլը:

Գերմանիայում մոտ 5.3 միլիոն մարդ տառապում է ընկճախտով, նրանց 17 տոկոսը չափահաս քաղաքացիներն են, որոնք ընկճախտով են տառապում ամբողջ կյանքում:

Առողջության Համաշխարհային Կազմակերպության տվյալով՝ 322 միլիոն մարդ ամբողջ աշխարհում  ընկճախտով է տառապում: Դա նշանակում է, որ փողոցում ձեր հանդիպած յուրաքանչյուր 20-րդ մարդն ընկճախտով է տառապում:

 

Որոնք են ընկճախտի ախտանիշները

 

Ծուլություն, անքնություն, զգացմունքայնորեն քայքաված լիենելու զգացողություն.դեպրեսիայի ախտանիշները բազմազան են, իսկ հիվանդությունը՝ տաբու:

Ընկճախտի կլինիկական ախտորոշումը հաստատելու համար ախտանշանները պետք է շարունակվեն երկու շաբաթից ավելի: Խոսքն աշխատանքային օրվա ավարտին հոգնածության մասին չէ, ընկճախտով տառապող մարդիկ անընդհատ չեն քնում, տրամադրության կտրուկ անկում են ունենում:

«Մարդիկ, որոնք ընկճախտով են տառապում, որպես կանոն կորցնում են իրենց էներգիան, հետաքրքրությունը, նրանք կյանքում ամեն բան սև ապակիների հետևից են տեսնում», – ասում է Հեգերլը:

Մարդիկ ախորժակ չեն ունենում, հուսահատված են, իրենց վնասելու մտքերը հանգիստ չեն տալիս: Ընկճախտի կլինիկական ախտորոշումն ավելին է, քան տխրությունն ու սթրեսը:

Նման փոփոխությունները կարող են ազդել հարաբերությունների վրա, ընկճախտը «որպես կանոն հարաբերությունները խզելու պատճառն է, ոչ թե հետևանքը»` հավելում է Հեգերլը: Ընկճախտի Ուսումնասիրության Գերմանական Հիմնադրամը զգուշացնում է՝ դեպրեսիայի մասին գիտելիքների պակասը հանգեցնում է հասարակության մեջ հիվանդության խորացմանը:

Հիմնադրամի բարոմետրը ցույց է տալիս, որ մարդկանց 56 տոկոսը կյանքի սխալ ապրելակերպ են վարում, որը նույնպես խորը ընկճախտի կարող է հանգեցնել: Մարդկանց 30 տոկոսն ասում է, որ պատճառը վատ բնավորության մեջ է:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկանց 73 տոկոսն իրենց մեղավոր է զգում սիրելիների ընկճված վիճակի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment