Վրաց Ուղղափառ եկեղեցու պայքարը հանուն քաղաքական ազդեցության

Վրաց Ուղղափառ եկեղեցու պայքարը հանուն քաղաքական ազդեցության

Հոդվածի առանցքում

  • Վրաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է: Ակտիվիստները չեն ցանկանում ազատել Թբիլիսիի փողոցները: Հաշվի առնելով Վրաց Ուղղափառ եկեղեցու սոցիալական ու քաղաքական մեծ ազդեցությունը, ներկայիս իշխանությունը մտահոգված է երկրում արևմտամետ ուղղության պահպանմամբ:

Ուշադրությանն արժանի

Վրաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է: Ակտիվիստները չեն ցանկանում ազատել Թբիլիսիի փողոցները: Հաշվի առնելով Վրաց Ուղղափառ եկեղեցու սոցիալական ու քաղաքական մեծ ազդեցությունը, ներկայիս իշխանությունը մտահոգված է երկրում արևմտամետ ուղղության պահպանմամբ:

2017 թվականի նոյեմբերին Քաշվեթիի տաճարում`սուրբ Գեորգիի տոնակատարւոթյան ժամանակ Վրաստանի 86-ամյա Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարել էր իր իրավահաջորդի անունը: Իլյա Երկրորդն իր տեղապահ էր անվանել մոտրոպոլիտ Շիո Մուջիրին, որը պատրիարքի մահվան, պաշտոնից հրաժարվելու կամ այլ հանգամանքներում  կփոխարինի նրան, կղեկավարի եկեղեցին մինչև նոր կաթողիկոսի ընտրությունները: Մոտրոպոլիտ Շիոյի աշխարհիկ անունը Էլիզբար Մուջիրի է: Նա Ռուսաստանում աստվածաբանություն է սովորել և հայտնի է, որ սերտ կապերի մեջ է ռուսական եկեղեցու հետ:

Վրացի փորձագետ Գոշա Միրտսկուլավան  ասել է, որ 2017-ին Ռուսաստանը Վրաստան ուղարկեց Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մտերիմ՝ Արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահ և Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի մշտական անդամ Հիլարիոն Ալիֆաևին, որպեսզի վերջինս կարևոր հաղորդագրություն փոխանցի վրաց պատրիարխին՝ առ այն, որ Մոսկվան կաջակցի Շիո Մուջիրին վրաց պատրիարխի գահին. «Մետրոպոլիտ Շիո Մուջիրին բոլորին հայտնի է իր ռուսամետ հայացքներով: Բացի այն, որ նա սովորել է Ռուսաստանում, նաև բիզնես կապերի մեջ է իր մանկության ընկեր Լևան Վասաձեի հետ, որը վրացի բիզնեսմեն է և հայտնի է իր հակա-արևմտյան հայացքներով»,-ասում է Միրտսկուլավան:

Գոշա Միրտսկուլավան անհանգստացած է նրանով, որ Վրաց Ուղղափառ եկեղեցու բոլոր անդամները սերտ հարաբերությունների մեջ են Ռուսաստանի և Ռուսական եկեղեցու հետ. «Ես ավելին քան համոզված եմ, որ Վրաց Ուղղափառ եկեղեցում չկա ոչ մի արևմտամետ խումբ: Սակայն սա չի նշանակում, որ Վրաստանում չկան ամերիկամետ կամ եվրոպամետ հիերարխիաներ»:

Օրեր առաջ Վրաց Ուղղափառ եկեղեցու Հյուսիսային Ամերիկա այցից հետո, պահպանողական հոգևոր առաջնորդները գնացել էին Մոսկվա: Ախլցխայի արքեպիսկոպոս Թեոդորը և Տաո Կլարյետին ռուսական հիերարխիայի հետ քննարկել են Վրաստանի երկու օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի մասին: Ավելի ուշագրավ է այն, որ այս երկու այցերը դեպի Արևմուտք և Ռուսաստան ակնհայտորեն հաստատված են եղել պատրիարխի կողմից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment