Վրաց ուղղափառ եկեղեցին թիրախավորել է հայկական եկեղեցիները

Վրաց ուղղափառ եկեղեցին թիրախավորել է հայկական եկեղեցիները

Հոդվածի առանցքում

  • Թանդոյանցը միակ հայկական եկեղեցին չէ, որ դարձել է Վրաց պատրիարքարանի թիրախ: Փաստացի կա նվազագույնը 6 եկեղեցի, որոնց վրա Վրաց պատրիարքարանն աչք ունի:

Ուշադրությանն արժանի

Աղմկոտ Աղմաշենեբելի փողոցից ոչ հեռու` որտեղ զբոսաշրջիկներով լի նոր ռեստորաններից մարդիկ հետևում են մայթի անցուդարձին, ծառուղու հետին մասում իրականում դժվար է նկատել Թանդոյանցը:

Թանդոյանցը Թբիլիսիում հայկական նշանակալի ներկայության վկայությունն էր, բայց տասնամյակների անուշադրության պատճառով` նախ Խորհրդային իշխանության, ապա վրացական, եկեղեցին հիմա հազիվ կանգուն է: Տանիքը փլուզվել է տարիներ առաջ, չորս պատերից երկուսը գրեթե ամբողջությամբ ավերված են: Միայն ոստիկանական ժապավենն ու հայերեն որոշ փորագրություններ հուշում են, որ այն սովորական քաղաքային փլուզվող շինություն չէ:

Անցած նոյեմբերին Թբիլիսիի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ նկատեցին, որ եկեղեցու տարածքում շինարարական աշխատանքներ են սկսվել: Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը եկեղեցին հայտարարել է իր սեփականությունը, բայց երբ ակտիվիստներն այս ամիս հարցում ուղարկեցին Վրաստանի պետական սեփականության գործակալություն, պարվեց, որ անցած տարվա հուլիսին Թանդոյանցը նվիրել են Վրաստանի ուղղափառ պատրիարքին:

protest in support of Armenian Norashen church in Tbilisi

«Վրաց պատրիարքը ցանկանում է այդ տեղում կառուցել բոլորովին նոր վրացական, ուղղափառ եկեղեցի: Նրանք պնդում են, որ տեղանքը պատմական է և վրացական», – ասում է Կրթության և Մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի իրավաբան Էտո Գվրիտիշվիլին: Նա հիմա մասնակցում է Թանդոյանցի սեփականության իրավունքի համար իրավաբանական պայքարի գործընթացին: Որպես արդարացում վրաց եկեղեցին պնդում է, որ 19-րդ դարով թվագրվող փաստաթղթերը ցույց են տալիս` Թանդոյանցը կառուցված է այն վայրում, որտեղ ավելի վաղ եղել է մի փոքր վրացական եկեղեցի: Այն ավերակների է վերածել Պարսից շահ Աբասը 1622-ին:

Թանդոյանցի հայկական պատկանելիությունը վիճարկելիս վրաց եկեղեցին սլաքներն ուղղում է վրացական քաղաքականության դեմ:  Նրանք (Վրաց պատրիարքությունը) ընդունում են, որ այժմյան եկեղեցին հայկական է, բայց պնդում են, որ այն փոխարինել է վրացական եկեղեցուն, երբ 19-րդ դարում այդ հողը ռուսական կայսրությունը տվեց հայերին», – ասում է Գվրիտիշվիլին:

Վրաց ուղղափառ եկեղեցին չի պատասխանել Eurasianet-ի հարցմանը:

Shamkoretsots Sourb Astvatsatsin Church ruinsՀայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Թանդոյանցն անցած տարի ապօրինաբար է փոխանցվել  Վրաց պատրիարքարանին: «Վրաստանի հայերի աչքի առաջ մեր նախնիների կառուցած հավատքի տները շարունակվում են թալանվել». սա հատված է 2018-ի սկզբին տարածված հայտարարությունից, որը Վրաստանի հայկական եկեղեցիների սեփականության իրավունքի համար  Վիրահայոց թեմի իրավական պայքարի մասն էր: Վիրահայոց թեմը ներկա դրությունը համեմատում է 1920-ին եկեղեցիների բոլշևիկյան բռնազավթումների հետ: Նշում է, որ «հայկական եկեղեցիները թալանվել են երկու անգամ` նախ խորհրդային օկուպացիայից հետո, ապա անկախ Վրաստանում»:

Թանդոյանցը միակ հայկական եկեղեցին չէ, որը Վրաց պատրիարքարանը թիրախավորել է: Փաստացի կա նվազագույնը 6 եկեղեցի, որոնց վրա Վրաց պատրիարքարանն աչք ունի: Սա ըստ Կրթության և Մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի տվյալների:

Եկեղեցիներից մեկը Թբիլիսիի հայտնի հայկական Հավլաբար թաղամասում է` Շամքորեցոցը, որի վիճակը տասնամյակների ընթացքում վատթարացել է: 1989-ի երկրաշարժն ընդհանրապես ոչնչացրեց պատկերազարդ գմբեթը: Այժմ այն ավերակի նման է և տեսարանը հատկապես տպավորիչ է, քանի որ հենց եկեղեցու կողքին  նորակառույց շքեղ հյուրանոց կա:

Թբիլիսիում գործող Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը պայքարում է Վրաց եկեղեցու պնդումների դեմ, նշում է` շինարարությունը խախտում է Վրաստանի մշակութային ժառանգության մասին օրենքը, մասնավորապես 37-րդ հոդվածը, որը սահմանում է` «արգելվում է պատմական շինության տարածքում շինարարությունը»:

Շամխորեցոցը խորհրդային շրջանում Թբիլիսիի ամենախոշոր եկեղեցին էր և այդպիսին էր մինչև համեմատաբար վերջերս: 2004-ին կառուցվեց Սուրբ Երրորդություն տաճարը: 19-րդ դարի լուսանկարներում երևում է, թե Շամխորեցոցն ինչպիսի գերիշխող դիրքում էր հարևանությամբ տեղակայված շինությունների նկատմամբ:  «Այն երբևէ իմ տեսած ամենագեղեցիկ եկեղեցիներից էր»,- ասում է իրավաբան Մարիամ Գավթաձեն:

Եկեղեցին հիմա հիմնականում ավերակների է վերածվել: 2002-12-ին մի քանի անգամ հրդեհվել է: Ապա փլուզվել է պատերից մեկը, որը կառավարությունը հրաժարվեց վերականգնել: Վիրահայոց թեմի հայտարարության մեջ նշված է, որ Շամխորեցոցը «ոչնչացման վտանգի տակ է»:

Armenian Church of the Red Gospel in Tbilisi in the early 1900s

Հայկական մյուս եկեղեցիները կիսում են նույն ճակատագիրը: Նորաշենի եկեղեցին Թբիլիսիի հին թաղամասում է` սինագոգի և 6-րդ դարում կառուցված հայտնի վրացական ուղղափառ եկեղեցու հարևանությամբ:  Այս վայրը Վրաստանի պաշտոնյաները պարբերաբար որպես օրինակ են ներկայացնում, երբ խոսք է գնում Վրաստանում կրոնական հանդուրժողականության մասին, նկատում է մեկ այլ իրավաբան` Գվանցա Լոմաիան:

Այստեղ ևս հայ եկեղեցու իրավունքները մերժվել են: Մի քանի տարի առաջ հայերը փորձեցին մաքրել եկեղեցին, սակայն վրաց եկեղեցին թույլ չտվեց, պատմում է Լոմաիան։ Վրաց պատրիարքը Նորաշենի հարակից տարածքում ընթացող շինաշխատանքների մասին, որոնք ըստ Լումիայի ռիսկային են և կարող են վնասել կառույցը, ոչինչ չի ասել:

Ամենահայտնի դեպքերից մեկը կապված է Սամեբայի տաճարի հետ, որը կառուցվել էր 1995–2004-ին` որպես Վրաց պատրիարքի նստավայր: Այն  կառուցվել էր 17–րդ դարով թվագրվող Խոջավանք պանթեոնի, նախկին հայկական գերեզմանոցի տեղում։ Շինարարական աշխատանքների ժամանակ շատ գերեզմաններ քանդվել են:

«Թբիլիսիում հայկական եկեղեցիների վիճակն ամոթալի է»,– ասում է Թբիլիսիի հայ համայնքի անդամ, ակտիվիստ Իննա Սուքիասյանը,– «Սրանք Վրաստանի մշակութային հուշարձաններն են, յուրաքանչյուր մարդ, որը սիրում է իր երկիրը պետք է ամոթ զգա»:

«Թբիլիսիում հայկական վկայությունները մաքրելու միտում կա»,– ասում է իրավաբան Գավտաձեն։

Վրաց եկեղեցին այլ կրոնների նկատմամբ սեփականատիրոջ կարգավիճակ է ընդունել։ Իր վերահսկողության տակ է առել վերջին տասնամյակում կառուցված բոլոր կաթոլիկ եկեղեցիները և ընդդիմանում է Թբիլիսիում ու Բաթումում նոր մզկիթներ կառուցելուն: Այդ քաղաքներում կա միայն մեկական մզկիթ: Թբիլիսիից դուրս` Մոխ գյուղում գտնվող պատմական մզկիթը վրաց եկեղեցին կոչեց պատմական ուղղափառ` հիմք ընդունելով պատերի վրա հայտնաբերված գրությունները։ «Վրաց եկեղեցին պնդում է, որ դրանք վրացական  են և այդ պնդումներին աջակցում է պետությունը»,– ասում  է Սուքիասյանը:

Մնում է տեսնել, թե ինչպես կավարտվի Թանդոյանցի համար պայքարը: Դատարանը, ամենայն հավանականությամբ, որոշում չի կայացնի մի քանի տարի: «Մենք չենք կարող ասել, թե ինչ արդյունք կլինի», – ասում է Գվիտիշվիլին`փորձելով պահպանել հույսը,- «Առավելագույնը, որ մենք կարող ենք անել, մեր ապացույցները դատարանին ներկայացնելն է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment