- «Մեղմ շշուկովը» մտորումների և հուշերի գիրք է. Ազնավուր (տեսանյութ)
- Ինչպե՞ս անցավ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսը (ֆոտոշարք)
- Մեղմ շշուկով. տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
- Համաշխարհային մամուլը՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի մասին
- Մարկ Մենսոն. ինչպե՞ս հաղթել ներքին դևերին
- Ոսկե գնդակը՝ ոսկե տղային. ինչո՞ւ Մեսսին ստացավ մրցանակը և ի՞նչ է մտածում Ռոնալդուն
- newmag-ը հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը
- [100 Մոնոլոգ] Գենետիկ հիշողությունից չես ազատվի. Արմեն Ջիգարխանյան
- Ինչո՞ւ գրեցի այս գիրքը. Ռեյչլ Հոլիսը՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» բեսթսելլերի մասին
- Ինչ է պոպուլիզմը Մեծ Բրիտանիայում. Բորիս Ջոնսոն
Վրացական «Ռուսթավի 2»-ի նոր տնօրինությունն աշխատանքից ազատում է հիմնական լրագրողներին
Հոդվածի առանցքում
- Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր հեռուստաընկերությունը՝ «Ռուսթավի 2»-ը վերափոխելու մտադրության մասին նոր սեփականատիրոջ հայտարարությունից մեկ օր անց նորանշանակ տնօրենն աշխատանքից հեռացրել է մի քանի առաջատար լրագրողների: Տնօրեն Պաատա Սալիայի ցուցակում են լրատվական բաժնի ղեկավար Նոդար Մելիան և մեկնաբան Գիորգի Գաբունիան, որը հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ իր տհաճ հայտարարություններով:
Ուշադրությանն արժանի
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր հեռուստաընկերությունը՝ «Ռուսթավի 2»-ը վերափոխելու մտադրության մասին նոր սեփականատիրոջ հայտարարությունից մեկ օր անց նորանշանակ տնօրենն աշխատանքից հեռացրել է մի քանի առաջատար լրագրողների:
Տնօրեն Պաատա Սալիայի ցուցակում են լրատվական բաժնի ղեկավար Նոդար Մելիան և մեկնաբան Գիորգի Գաբունիան, որը հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ իր տհաճ հայտարարություններով:
Հայտնի մեկնաբաններ, ինչպիսիք են Նանուկա Ջորջոլիանին և Էկա Կվեսիտաձեն, նույնպես ազատվել են աշխատանքից:
Պաատա Սալիան «Ռուսթավի 2»-ի սեփականատեր Կիբար Խալվաշիի նախկին փաստաբանն է և ասում է, որ աշխատանքից ազատվածների վարքագիծը և հայտարարությունները հակասում են «Ռուսթավի 2»-ի շահերին, և քանի որ նրանք իրենց համարում են ընկերության նախկին տնօրեն Նիկա Գվարամիայի թիմի անդամներ: Սալիան նաև նրանց մի մասի դեմ ֆինանսական մեղադրանքներ է հնչեցրել:
«Ռուսթավի 2» -ի լրագրողները գործընթացը անվանել են «զտում»: Նոդար Մելաձեն ասել է, որ հեռուստաընկերության վաճառքից հետո, երբ Կիբար Խալվաշիին գնել է այն, երկու շաբաթ անց իրեն մոտեցել են Բիձինա Իվանիշվիլիին մոտ կանգնած անձիք և առաջարկել են համագործակցել: Լրագրողը մերժել է:
Սալիան «Ռուսթավի 2»-ի նորությունների աշխատակազմին առաջարկել է ընտրել հեռուստաալիքի կողքին մնալու և հեռանալու միջև:
Միաժամանակ, հեռուստաընկերության նախկին տնօրեն Նիկա Գվարամիան իր նախկին գործընկերներին կոչ է արել զանգվածաբար լքել «Ռուսթավի 2»-ը և միանալ իր նոր լրատվական թիմին՝ «Մտավարի Արխի» հեռուստաալիքում («Հիմնական ալիք»):
«Ռուսթավի 2»-ի գլխավոր լրատվական ծրագիր «Կուրիեր»-ը դադարեցրել է հեռարձակումը: Մեկնաբաններից մեկը՝ Դիանա Ջոջուան ասել է, որ ինքը չի կարող աշխատել «Վրաստանում Կրեմլի գլխավոր հարթակներից մեկը համարվող» հեռուստաալիքում: Ավելի վաղ «Ռուսթավի 2»-ի տնօրենը աշխատանքից հեռացրել էր լրատվական ծառայության ղեկավարին և բոլոր հիմնական լրագրողներին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ