Վրացական բանկիրը պատրաստվում է քայլեր ձեռնարկել քաղաքական ասպարեզում
Հոդվածի առանցքում
- Վրաստանի հայտնի բանկիր Մամուկա Խազարաձեն ծրագրում է հինգշաբթի նոր ընդդիմադիր կուսակցության բացման միջոցառում: Այն տեղի է ունենալու Սև ծովի ափին գտնվող հանգստավայրում՝ Անակլիայում, ի պատիվ մինչ այժմ որպես «հասարակական շարժում» ներկայացող ուժի, որը շատերի ակնկալիքով կարող է դառնալ կուսակցություն:
Ուշադրությանն արժանի
Վրաստանի հայտնի բանկիր Մամուկա Խազարաձեն ծրագրում է հինգշաբթի նոր ընդդիմադիր կուսակցության բացման միջոցառում:
Այն տեղի է ունենալու Սև ծովի ափին գտնվող հանգստավայրում՝ Անակլիայում, ի պատիվ մինչ այժմ որպես «հասարակական շարժում» ներկայացող ուժի, որը շատերի ակնկալիքով կարող է դառնալ կուսակցություն: Այն խիստ քննադատաբար է մոտենում գործող կառավարությանը և իշխող կուսակցությանը, մասնավորապես առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին:
Առանցքային անձինք, ինչպես նաև կուսակցության անունը դեռ հայտնի չէ: Մինչ այժմ հայտնի միակ անունն է նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի խորհրդարանական նախկին քարտուղար Աննա Նացվլիշվիլու անունը, ով կստանձնի խոսնակի դերը:
2014 թվականից մինչև 2017 թվականը Նացվլիշվիլին հանդիսանում էր «Վրաց երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Թբիլիսիում գործող հասարակական կազմակերպության նախագահ:
Խազարաձեն և նրա տեղակալ Բադրի Ջափարիձեն ընդդիմադիր են «Վրացական երազանք»-ի կառավարությանը այն բանից հետո, երբ հուլիսին Գլխավոր դատախազությունը նրանց մեղադրեց ապօրինի ֆինանսական գործունեության մեջ: Երկուսն էլ չեն ընդունել մեղադրանքները և պնդում են, որ դատախազությունը քաղաքական պատվեր է իրականացնում:
Ընդդիմադիր կուսակցությունները և բազմաթիվ քաղաքացիական հասարակական խմբեր քննադատեցին այս մեղադրանքները, որոնք նրանք ևս համարում են քաղաքական:
Մամուկա Խազարաձեն հանդիսանում է Վրաստանի խոշորագույն մասնավոր բանկի՝ TBC-ի հիմնադիր և նախկին գործադիր տնօրեն: Նրա դեմ քրեական գործ հարուցվելուց հետո Խազարաձեն հրաժարական է տվել բանկում իր պաշտոնից:
Քրեական մեղադրանքներից առաջ Խազարաձեին քննադատել էր Բիձինա Իվանիշվիլին, միլիարդատեր գործարար և նախկին վարչապետ, ով այժմ ղեկավարում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:
Մամուկա Խազարաձեն հանդիսանում է Անակլիա ծովային նավահանգստի ծրագրի ղեկավար, որը խոշոր ներդրումային նախագիծ է ԱՄՆ-ի և Վրաստանի այլ գործընկեր երկրների աջակցության ներքո: Նավահանգիստը դիտվում է որպես ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածք ընդդեմ Սև ծովում Ռուսաստանի նկրտումների:
Ինքը ՝ Խազարաձեն, պնդում է, որ իրեն հետապնդում են, քանի որ կառավարությունը ցանկանում է խոչընդոտել Անակլիա նավահանգստի կառուցմանը, մի մեղադրանք, որը կառավարությունը կտրականապես մերժում է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ