Վրաստանում Ղարաբաղի պատերազմի հայ հրամանատարի արձանի բացումն աղմուկ է բարձրացրել

Վրաստանում Ղարաբաղի պատերազմի հայ հրամանատարի արձանի բացումն աղմուկ է բարձրացրել

Հոդվածի առանցքում

  • Վրաստանի Սամցխե Ջավախք շրջանում, որը հիմնականում բնակեցված է հայերով, կանգվեցվել է Ղարաբաղյան պատերազմի վետերան Միխայիլ Ավագյանի արձանը: Ավագյանը ծնվել է այդ շրջանում, մահացել ԼՂ պատերազմում` 1990-ականների սկզբին: Արձանի բացումն աղմուկ է բարձրացրել սոցմեդիայում և բացասական արձագանքի հետևում Ադրբեջանն է: Վրաստանի պաշտոնյաներն առայժմ մեկնաբանություն չեն տարածել: Արձանը բացվել է Բուղաշ գյուղում` Ախալքալաքի շրջանում, հունվարի 20-ին: Կարմիր ժապավենը կտրել են Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը և գյուղի բարերար Գագիկ Ավագյանը, որի միջոցներով կառուցվել է արձանը:

Ուշադրությանն արժանի

Վրաստանի Սամցխե Ջավախք շրջանում, որը հիմնականում բնակեցված է հայերով, կանգվեցվել է Ղարաբաղյան պատերազմի վետերան Միխայիլ Ավագյանի արձանը: Ավագյանը ծնվել է այդ շրջանում,  մահացել ԼՂ պատերազմում` 1990-ականների սկզբին: Արձանի բացումն աղմուկ է բարձրացրել սոցմեդիայում և բացասական արձագանքի հետևում Ադրբեջանն է: Վրաստանի պաշտոնյաներն առայժմ մեկնաբանություն չեն տարածել:

Արձանը բացվել է Բուղաշ գյուղում` Ախալքալաքի շրջանում, հունվարի 20-ին: Կարմիր ժապավենը կտրել են Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը և գյուղի բարերար Գագիկ Ավագյանը, որի միջոցներով կառուցվել է արձանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև շրջանի ղեկավարությունն ու Վրաստանի իշխանության ներկայացուցիչներ, ինչպես պագտամավորներ Էնզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, որոնք ներկայացնում են իշխող Վրացական երազանք կուսակցությունը:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանը, քաղաքային խորհրդի ղեկավար Նաիրի Իրիցյանը նույնպես հրավիրված էին  միջոցառմանը:

ՀՀ դեսպանն իր խոսքում ասել է. «Շնորհիվ հերոս հայրենասերներին, ինչպիսին Միխայիլ Ավագյանն էր, մեր ժողովուրդը կարողացավ կարևոր հաղթանակներ տանել»:

Միխայիլ Ավագյանը մասնակցել է Ղարաբաղի պատերազմին հայկական ուժերի կողմից և նրա մականունը կոբրա էր: Նա մահացել է 1994-ի մարտական գործողությունների ժամանակ:

Բուղաշում նրա առաջին արձանը կանգնեցվել է 1997-ին` դպրոցի բակում, բայց քանի որ այն վնասվել էր, որոշում կայացվեց փոխարինել նոր հուշարձանով:

Վրաստանի իշխանությունների դեռ չեն մեկնաբանել արձանի տեղադրումը: Նախկին նախարար Պաատա Զակարիշվիլին ասել է, որ իշխանության ներկայացուցիչների մասնակցությունն արձանի բացման արարողությանը խախտում է Ղարաբաղի հակամարտության դեմ Վրաստանի չեզոք դիրքորոշումը:

«Վրաստանը երկար ժամանակ այս իրավիճակում չեզոքություն է պահպանել և դա Հարավային Կովկասում կայունության կարևոր գործոններից մեկն է: Հակառակ սրան, տեղական իշխանությունների որևէ որոշում, Ջավախքում կամ Քվեմո Քարթլի շրջանում, չափազանց զգայուն է և տեղական իշխանությունները պետք է հասկանան դա: Ես հավատում եմ, որ տեղի իշխանությունները փորձել են համոզել բնակիչներին, որ նման արձանի կանգնեցումը չի համընկնում Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ Վրաստանի դիրքորոշմանը: Պետք չէր թույլ տալ, որ ամեն ինչ այսքան հեռու գնա: Մարդկանց պետք է բացատրեին, որ հակամարտության երկու կողմերն էլ ունեն Վրաստանի կարիքը, որին պետք չէ փորձել շեղել կողմերից մեկի ուղղությամբ: Կարծում եմ, տեղական իշխանությունները պետք է զգուշավորություն ցուցաբերեն և կապի մեջ մնան կենտրոնական իշխանությունների հետ, որը որոշում է Հարավային Կովկասում երկրի քաղաքականությունը»:

Արձանի բացման լուրը դժգոհություն առաջացրեց նաև սոցմեդիայի վրացի օգտատերերի շրջանում:

«Ինչ գործ ունի Ղարաբաղի պատերազմի հերոսի արձանը Վրաստանում: Ադբեջանը մեր ռազմավարական գործընկերն է»:

«Եվ ի՞նչ է կատարվելու հիմա: Կարիք կար արձան տեղադրել և պատերազմ սկսել Մարնեուլում»:

«Սա նախագահ Զուրաբիշվիլիի երդմնակալությանը Հայաստանի նախագահի ներկայության քաղաքական գինն է»:

«Մտահոգիչ լուր է: Հունվարի 20-ին Ջավախքում բացվել է Ղարաբաղի պատերազմի հերոսի արձանը, երբ հունվարի 20-ն Ադրբեջանում սգո օր է»:

Ջավախքում արձանի բացման լուրն Ադրբեջանում արժանացավ բացասական արձագանքի: Ադրբեջանական որոշ մեդիառեսուրսներ լուրը հրապարակեցին «Խոջալուի մարդասպանի արձանը` Վրաստանում» վերնագրով:

Այնուամենայնիվ, հստակ տեղեկություններ չկան 1992-ի փետրվարին ԼՂ Խոջալու գյուղի իրադարձություններին, որոնց ժամանակ սպանվեցին հարյուրավոր ադրբեջանցիներ, Ավագյանի մասնակցության մասին:

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը ֆեյսբուքում գրառում է հրապարակել. «Ախալքալաքում սադրիչ քայլերը չեն նպաստի Ադրբեջանի և Վրաստանի հարաբերություններին և Ախալքալաքի հայերին կարող են դրդել այլ սադրիչ գործողությունների, որոնք վնաս կհասցնեն Թբիլիսիի և Բաքվի գործակցությանը: Կարծում եմ, որ Բաքուն պետք է դիմի Վրաստանի ղեկավարությանը, որն էլ պետք է պարզաբանի իր դիրքորոշումը հայկական այս ակնհայտ սադրանքի վերաբերյալ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment