Վրաստանի նախագահի ընտրություն. Այն, ինչ պետք է իմանալ Սաակաշվիլիի վերադարձի մասին

Վրաստանի նախագահի ընտրություն. Այն, ինչ պետք է իմանալ Սաակաշվիլիի վերադարձի մասին

Հոդվածի առանցքում

  • Նոր նախագահ ընտրելու ճանապարհին երկիրը ականատես կլինի վրացական քաղաքականության երկու հսկաների բախմանը: Թեև քվեաթերթիկի վրա նրանցից որևէ մեկի անունը չկա, այդուհանդերձ, հիմնական պայքարը լինելու է Սաակաշվիլու, որն անցած ամիս Euronews- ին ասաց, որ ցանկանում է վերադառնալ Վրաստան ու մաքրել իր անունը, և նախկին վարչապետ, մեծահարուտ` Բիձինա Իվանիշվիլիի միջև:

Ուշադրությանն արժանի

Ո՞վ է պայքարում

Գրիգոլ Վաշաձեն ու Սալոմե Զուրաբիշվիլին չորեքշաբթի կպայքարեն նախագահի պաշտոնի համար, անցած ամիս` առաջին փուլում,  նրանք ամենաշատ ձայները ստացան:

ԳՐԻԳՈԼ ՎԱՇԱՁԵ. «Միացյալ Ազգային Շարժում»: Նա Վրաստանի հիմնական ընդդիմադիր ուժի թեկնածուն է:

Կուսակցությունը հիմնել է Միխեյիլ Սաակաշվիլու կողմից: Վաշաձեի հաղթանակը կնշանակի Սաակաշվիլու հաղթանակ, որը հիմա գտնվում է Նիդեռլանդներում` աքսորում:

Վաշաձեն ամենայն հավանականությամբ կշարունակի Սաակաշվիլու քաղաքական կուրսը. Եվրոպամետ, ՆԱՏՕ-ամետ քաղաքականությունը, որը ներում կշնորհի այժմյան կառավարության օրոք դատապարտվածներին` այդ թվում ` Սաակաշվիլուն: Ռիսկի գործոնը մեծ է:

Թբիլիսիում ծնված Վաշաձեն` էքս արտաքին գործերի նախարարը, ծառայել է Մոսկվայում` Խորհրդային տարիներին: Վրաստանի հարցով փորձագետ Դոկ. Ֆրասի խոսքով` Վաշաձեն պարտադիր չի, որ ռուսամետ լինի, բայց նրա կապը այդ երկրի հետ շատ վրացիների հիասթափեցնում է:

Նա մրցավազքի առաջատար չի համարվում, այդուհանդերձ, նա կարող էր շահեկան կարգավիճակում հայտնվել, եթե ներկա կառավարության անդամների հանդեպ կոռուպցիոն մեղադրանքները հաստատվեն:

Վաշաձեն 37.7% ձայն ստացավ ու անցավ երկրորդ փուլ այն բանցի հետո, երբ երրորդ տեղում գտնվող Դավիթ Բակրաձեն հայտարարեց, որ աջակցելու է իրեն 2-րդ փուլում:

 

ՍԱԼՈՄԵ ԶՈՒՐԱԲԻՇՎԻ. «Վրացական Երազանք»: Պաշտոնապես անկախ թեկնածու է, բայց ունի  «Վրացական Երազանք»-ի աջակցությունը:

Շատերն ասում են, որ Զուրաբիշվիլին` մեկ այլ էքս- ԱԳ նախարարը, հաղթելու մեծ շանսեր ունի: Պաշտոնապես նա անկախ թեկնածու է, բայց աջակցությունն ու օգնությունը ստացել է «Վրացական Երազանք» իշխող կուսակցության կողմից, որը նախկին վարչապետ Իվանիշվիլն է հիմնել:

«Նրա տարբերանշանը սուր և կոպիտ դիտողություններն են», – ասում է փորձագետը, – «նա հայտնի է իր հայտարարություններով, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իշխանության պաշտոնական քաղաքական կուրսին »:

Այդուհանդերձ, նա առաջատար է համարվում, առաջին փուլում նրա օգտին քվեարկել է ընտրողների 38.6 տոկոսը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment