Վրաստանի նախագահի ընտրությունը նշանակել աշխատանքային օր միանշանակ չի ընդունվել

Վրաստանի նախագահի ընտրությունը նշանակել աշխատանքային օր միանշանակ չի ընդունվել

Հոդվածի առանցքում

  • Վրաստանի Ընտրական Հանձնաժողովը նախագահական ընտրությունների 2-րդ փուլը նշանակել է չորեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին: Ընտրական օրը շաբաթվա աշխատանքային օրը նշանակելու որոշումը քննադատության առիթ է տվել:

Ուշադրությանն արժանի

Նոյեմբերի 28-ին նախագահի պաշտոնի համար պայքարելու է Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը, և Գրիգոլ Վաշաձեն՝ «Միավորված ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության թեկնածուն:

Առաջին փուլի արդյունքով 38.6 տոկոս ձայն էր ստացել Զուրաբիշվիլին, իսկ Վաշաձեն՝ 37.7տոկոս՝ 14000 ձայնի տարբերությամբ:

Կենտրոնական ըՆտրական հանձնաժողովի կայացրած որոշումից անմիջաես հետո ընդդիմադիր «Միավորված ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպեցին: Զաալ Ուդումաշվիլին՝ «Ուժը միության մեջ է» կուսակցության առաջնորդներից մեկը, Ընտրական հանձնաժողովի շենքն անվանեց Զուրաբիշվիլիի գրասենյակ և հայտարարեց, որ  Վաշաձեն, այդուհանդերձ, հաղթելու է:

Քննադատները պնդում են՝  թեև ընտրության օրը երկրում ոչ աշխատանքային կհայտարարվի, ընտրության անցակցումը շաբաթվա կեսին կարող է բարդություններ առաջացնել: Կլինեն քաղաքացիներ, որոնք չեն կարողանա մասնակցել ընտրություններին, հատկապես նրանք, որոնք պետք է քվեարկեն ըստ գրանցման վայրի: Այս ցուցակում ուսանողներն են, տարբեր շրջաններից Թբիլիսի տեղափոխված ու մայրաքաղաքում բնակություն հաստատած աշխատողները, ինչպես նաև արտերկրում բնակվողները, որոնց համար նոյեմբերի 28-ը ոչ աշխատանքային օր չի լինելու:

Քվեարկության օրը նշանակելուց մի քանի ժամ առաջ երեք դիտորդ կազմակերպություն՝ ISFED , Transparency Int. Georgia և GYLA-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ արեցին ընտրական օր նշանակել դեկտեմբերի 1-ը՝ շաբաթ, բայց նրանց փորձերն ապարդյուն էին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Վրաստանի սահմաններից դուրս 55 ընտրատեղամասերում Վրաստանի քաղաքացիները քվերակելու հնարավորություն կունենան մինչև կեսգիշեր:

Ըստ Հանձնաժողովի՝ գրանցված ընտրողների 0.42% բնակվում է արտերկրում:

Հասարակական գործիչ ու իրավապաշտպան Նինո Լոմջորիան ԿԸՀ որոշման հաջորդ օրը կարծիք հայտնեց, որ ներքին միգրացիայի պատճառով խելամիտ կլիներ ընտրություններն անցկացնել ոչ աշխատանքային օրը, որովհետև իրենց գրանցման վայր հասնելու համար մարդիկ շատ դեպքերում ստիպված են հսկայական տարածություն հաղթահարել: Լրագրողների հետ զրույցում Լոմջորիան չի բացառել, որ բազմաթիվ գործատուներ նոյեմբերի 28-ին իրենց աշխատակիցներին կպարտավորեցնեն աշխատել, թեև Վրաստանում այդ օրը ոչ աշխատանքային է հայտարարվելու:

Դիտորդներն ու ընդդիմադիր կուսակցությունները հայտնել են, որ առաջին փուլի ժամանակ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ճնշում է գործադրել պետական չինովնիկների վրա, որպեսզի մոբիլիզացնեն ընտրողներին ու հորդորնեն ընտրել Զուրաբիշվիլիին:

Դիտորդները նկատել են նաև բազմաթիվ կուսակցական ակտիվիստների՝ հիմնականում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, որոնք ընտրատեղամաս էին եկել թեկնածուի աջակիցների ցուցակներով: Ըստ դիտորդների, սա լայն տարածում գտած պրակտիկա է, բայց արգելված միջոց չէ ու այն կարող էր ընտրողների վրա ազդելու միջոց հանդիսանալ:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարները քննադատության հետ համամիտ չեն: Կախա Քալաձեն,«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն ու Թբիլիսիի քաղաքապետը, չորեքշաբթի հայտարարեց, որ «նշանակված օրվա հետ կապված խնդիր չի տեսնում»:

«Եթե մարդը ցանկանում է քվեարկել, ապա նա կքվեարկի, ինչպես դա եղավ 2012թ.-ին»,  – ասել է Քալաձեն լրագրողներին:

2012թ-ին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքով «Վրացական երազանք»-ը իշխանությունից դուրս մղեց նախագահ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում»-ը, կայացել էին երկուշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, իսկ 2008թ.-ի խորհրդարանական ընտրությունները՝ չորեքշաբթի:

2013-ին Սաակաշվիլին ի վերջո փոխեց նշանակված ամսաթիվն ու հինգշաբթիի փոխարեն ընտրությունները տեղափոխեց կիրակի:

Նոյեմբերի 7-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն աշխատանքային օր նշանակելով  «օրենք չեն խախտում»:

ԿԸՀ որոշումից առաջ Սալոմե Զուրաբիշվիլին հանձնաժողովի որոշման դեմ էր արտահայտվել՝ ասելով, որ սփյուռքում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար աշխատանքային օրը քվեարկության ներկայանալը դժվար կլինի:

«ԱՆձամբ ես շատ եմ աշխատում Վրաստանի սփյուռքի հետ, կապ եմ պաշտպանում նրանց հետ, կարծում եմ, որ սփյուռքը պետք է ավելի ակտիվ լինի, դա պետության շահերից է բխում», -ասել է Զուրաբիշվիլին: Սակայն Զուրաբիշվիլին ասել է նաև, որ որշումը ԿԸՀ-ն է կայացնում:

2013թ.-ին ԿԸՀ-ն Զուրաբիշվիլիին թույլ չտվեց գրանցվել որպես նախագահի թեկնածու՝ երկքաղաքացի լինելու պատճառով: Զուրաբիշվիլին 2017թ.-ին հրաժարվեց իր ֆրանսիական քաղաքացիությունից ու առաջադրվեց:

2012թ.-ին Վրաստան վերադառնալով՝ Զուրաբիշվիլին անցավ ընդդիմադիր դաշտ՝ որպես երկքաղաքացիության կողմնակից հանդես գալով, քանի որ դա, ըստ Զուրաբիշվիլիի, թույլ կտա սփյուռիք ու Վրաստանի միջև ավելի սերտ կապեր պահպանել:

Ապրիլից Վրաստանն այլ երկրի քաղաքացիություն ստացած անձանց Վրաստանի քաղաքացիությունից չի զրկում: Այդուհանդերձ, Զուրաբիշվաիլին հոկտեմբերին միայն 1231 ձայն ստացավ արտասահմանից, մինչդեռ Վաշաձեն՝ 2861 ձայն:

Առաջին փուլի արդյունքով Սալոմե Զուրաբիշվին ստացավ 38.64 տոկոս ձայն (616000), իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 37.74 տոկոս ձայն՝ (601 000):

2017-ին սահմանադրական փոփոխություններից հետո վրացիներն այս տարի վերջին անգամ են նախագահ ընտրում համազգային քվեարկության միջոցով: Նախագահության վեցամյա կառավարման  ժամկետից հետո Վաշաձեյի կամ Զուրաբիշվիլիի իրավահաջորդին կընտրի 300 պատվիրակից բաղկացած ընտրական խորհուրդը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment