Ով կլինի Վրաստանի նախագահ՝ կորոշվի երկրորդ փուլում
Հոդվածի առանցքում
- Ֆրանսիայում ծնված նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին առաջին փուլում հաղթեց փոքր առավելությամբ, սակայն բավարար ձայներ չստացավ, որպեսզի խուսախի երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունից: Հիմա նշանակված է երկրորդ փուլ, որտեղ նա կպայքարի իր հիմնական մրցակցի դեմ:
Ուշադրությանն արժանի
Վրաստանի նախագահի ընտրության առաջին փուլի թեժ պայքարից հետո նշանակվել է երկրորդ փուլ, որի ընթացքում էլ պարզ կդառնա հաղթողի անունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, որ ընտրական տեղամասերի 99 տոկոսի արդյունքներով Զուրաբիշվիլին ստացել է քվեների 38,6 տոկոսը, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 1 տոկոս պակաս (37,7 տոկոս):
Ոչ մի թեկնածու չի ստացել ձայների 50 տոկոսը` ասել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ու ընդգծել, որ պետք է տեղի ունենա երկրորդ փուլ:
Նախկին խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեն, որն առաջադրվել էր ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության կողմից, զբաղեցրել է երրորդ տեղը `10.9 տոկոս ձայներով: Ըստ «Ազատություն» ռադիոկայանը՝ Բակրաձեն ասել է, որ իր կուսակցությունը աջակցությունն է հայտնում Վաշաձեին:
Վրաստանի պաշտոնյաները հավաստիացնում են, որ քվեարկությունը կկայանա մինչև դեկտեմբերի 1-ը:
ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրողների թիվը կազմել է 46,7 տոկոս, գրեթե նույնքան, որքան 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ:
1991 թվականից ի վեր Վրաստանում 7-րդ անգամ է անցկացվում նախագահի ընտրություն, սակայն այս ընտրությունները կլինեն վերջինը, երբ պետության ղեկավարը ընտրվում է ուղիղ քվեարկությամբ: Ընտրություններին մասնակցել է 25 թեկնածուն:
2017 թ.-ին փոփոխվեց Սահմանադրությունը, ըստ որի՝ Վրաստանի նախագահը ընտրվում է ընտրողների խորհրդի կողմից: Խորհուրդը կազմված է կլինի խորհրդարանականներից, քաղաքական դաշտի ներկայացուցիչներից: Զուրաբիշվիլին ունի «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը և ձգտում է դառնալ Վրաստանի առաջին կին նախագահը: 5 միլիոն բնակչություն ունեցող այս երկրի նախագահի լիազորություններն ավելի սահմանափակ են՝ համեմատած վարչապետի պաշտոնի հետ:
Նախկին արտգործնախարար Վաշաձեն առաջադրվել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից, որի նախկին ղեկավարը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ինչպես հայտնի է, Սահակաշվիլին այսօր երկրում չէ:
Վարչապետ Մամուկա Բախտաձեն քվեարկությունից հետո շնորհավորել է վրացիներին՝ նշելով, որ քվեարկությունն անցել է «խաղաղ, ազատ և ժողովրդավարական միջավայրում»:
«Մենք ծառայում ենք ամբողջ ազգին», – հայտարարել է հեռացող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ով չի ցանկացել վերընտրվել երկրորդ անգամ:
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի մոտ 3,5 միլիոն մարդ: Ընտրությունների առաջին փուլն անցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդների վերահսկողության ներքո:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության Վրաստանի մասնաճյուղը հաղորդում է, որ իրենց դիտորդները գրանցել են «աննշանից» մինչև «համեմատաբար լուրջ» մոտ 90 խախտում, ինչպես նաև ընտրակաշառքների և քվեի գնման բացառիկ դեպքեր:
66-ամյա Զուրաբիշվիլին մասնակցում է ընտրություններին որպես անկախ թեկնածու, թեև նա ունի «Վրացական երազանք»-ի աջակցությունը, որը ղեկավարում է նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Զուրաբիշվիլին քննադատության է ենթարկվել իր գործունեության համար, անգամ ստացել դավաճանի պիտակ իր այն մեկնաբանությունների համար, որտեղ 2008 թ.-ին, իբր Վրաստանին կոչ է արել պատերազմել Ռուսաստանի դեմ:
Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիայում և առաջին անգամ՝ 30 տարեկան հասակում, այցելել է Վրաստան: Նա անցյալում աշխատել է որպես ֆրանսիացի դիվանագետ:
Վաշաձեն ասում է, որ արտաքսման մեջ ապրող և իշխանության չարաշահումների համար իր բացակայության ժամանակ դատապարտված Սահակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան:
2004-2013թթ.-ին Սահակաշվիլին եղել է նախագահ: 2013-ի խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթեց Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Վրաստանը ԱՄՆ-ի դաշնակիցն է և ցանկություն է հայտնել անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:
Նախկին իմպերիալիստական և խորհրդային Ռուսաստանն աջակցում է անջատողական Աբխազիային և Հարավային Օսիային, որոնց անկախությունը 2008 թ. պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: