Վլադիմիր Զելինսկին Ուկրաինայի քաղաքացիություն է առաջարկում ռուսներին

Վլադիմիր Զելինսկին Ուկրաինայի քաղաքացիություն է առաջարկում ռուսներին

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիություն է առաջարկել ռուսներին, և այդ առաջարկը քննադատությամբ է ընդունել Կրեմլը: «Մենք Ուկրաինայի քաղաքացիություն ենք տրամադրում բոլոր այն մարդկանց և ազգերին, որոնք տառապում են ավտորիտար և կոռումպացված ռեժիմներից, առաջին հերթին` ռուսներին, որոնք այսօր տառապում են ամենից շատ», - ֆեյսբուքում գրել է Զելենսկին:

Ուշադրությանն արժանի

 

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիություն է առաջարկել ռուսներին, և այդ առաջարկը քննադատությամբ է ընդունել Կրեմլը:

«Մենք Ուկրաինայի քաղաքացիություն ենք տրամադրում բոլոր այն մարդկանց և ազգերին, որոնք տառապում են ավտորիտար և կոռումպացված ռեժիմներից, առաջին հերթին` ռուսներին, որոնք այսօր տառապում են ամենից շատ», – ֆեյսբուքում գրել է Զելենսկին:

Զելենսկու առաջարկը պատասխան էր Կրեմլի այն որոշմանը, որով պետք է արագացվի  Արևելյան Ուկրաինայի բնակիչներին ռուսական անձնագրեր տրամադրելու գործընթացը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնիսկ հայտարարեց, որ բոլոր ուկրաինացիների համար կպարզեցվի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը, եթե նրանք ցանկանան:

Զելենսկին նշել է, որ Պուտինը չպետք է ակնկալի, որ շատ ուկրաինացիներ կընդունեն իր առաջարկ՝ ասելով, որ «Ուկրաինայում խոսքի ազատություն, ազատ մամուլ և ինտերնետ կա» ի տարբերություն Ռուսաստանի: Մոսկվայի քայլը Կիևում զայրացրել է քաղաքական գործիչներին, որոնք մասնակցել են Արևելյան Ուկրաինայի Դոնբասի շրջանում 2014 թվականից սկսած պատերազմին, որի օրերին սպանվել է 13000 մարդ:

Հեռացող նախագահ Պետրո Պորոշենկոն Մոսկվային մեղադրել է անձնագրային առաջարկով «կարմիր գիծը» հատելու մեջ՝ ասելով, որ Մոսկվան ցանկանում է Ուկրաինայում ստեղծել ռուսական անկլավ:

Եվրամիությունը ևս դատապարտել է այդ քայլը, Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Մայա Կոսիջանցիչը դա անվանել է «նոր հարձակում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության դեմ»:

Զելենսկին, ով մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողն է, պատրաստակամություն է հայտնել Մոսկվայի հետ քննարկել Արևելյան Ուկրաինայի հակամարտությունը: Սակայն նա նախազգուշացրել է Կրեմլին՝ չօգտագործել «սպառնալիքների, ռազմական և տնտեսական ճնշման լեզուն»:

«Մենք պատրաստ ենք քննարկել նոր պայմաններ, թե ինչպես պետք է Ուկրաինան և Ռուսաստանը միասին ապրեն», – ասել է նա, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է Դոնբասի և Ղրիմի թերակղզու օկուպացումը դադարեցնելուց:

Զելենսկու երդմնակալության արարողությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսի սկզբին, քաղաքականության մեջ նորեկ է, նախկինում միայն հեռուստատեսային կատակերգությունների մեջ էր նախագահ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment