ՎԶԵԲ-ը տրամադրել է 12.5 մլն դոլար` Հայաստանում կանաչ ներդրումների համար
Հոդվածի առանցքում
- Ֆինանսավորումը կիրականացվի Ամերիաբանկի միջոցով:
Ուշադրությանն արժանի
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը տրամադրել է 12.5 մլն դոլար` խթանելու Հայաստանում կանաչ ներդրումները:
Գործարարներին կառաջարկվեն ավելի լայն հնարավորություններ` ներդրումներ կատարելու այն տեխնոլոգիաներում, որոնք արտանետում են ավելի քիչ ածխածին: Ֆինանսավորումը կիրականացվի Ամերիաբանկի միջոցով: Կանաչ ներդրումների առաջարկը վերաբերում է ինչպես փոքր և միջին ձեռնարկություններին, այնպես էլ խոշոր կորպորացիաներին:
Վարկը համաֆինանսավորում են ՎԶԵԲ–ը և Green Climate հիմնադրամը, ֆինանսավորումը կտրամադրվի ՎԶԵԲ–ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման համակարգով (GEFF), որը կլիմային հարմարվող և այն մեղմացնող տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելուն օգնող ձևաչափ է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: