Վերականգնելով Հայաստանի անցյալը երաժշտության միջոցով

Վերականգնելով Հայաստանի անցյալը երաժշտության միջոցով

Հոդվածի առանցքում

  • Հիմա Օրեգոնի հումանիտար կենտրոնը Կապելլան բերում է Յուջին՝ ներկայացնելու հայ առաքելական եկեղեցու վաղուց կորած հոգևոր երաժշտությունը: Հունվարի 17-ին Լինգասի ու ծագումով հայ բրիտանացի դիրիժոր Հայկ Ուտիջյանի ղեկավարած բարեգործական համերգին Կապելլան երգել է ավանդական հայկական երգերն ավելի նոր երաժշտական ձևավորմամբ, որն արվել է 19-րդ դարի հայազգի խորմայստեր Մակար Եկմալիանի ու նրա աշակերտ՝ Կոմիտաս Վարդապետի կողմից:

Ուշադրությանն արժանի

Հռոմեական Կապելլան Օրեգոնում դասական երաժշտության ամենահայտնի երաժշտախմբերից է: Պորտլենդում հիմնված վոկալային պրոֆեսիոնալ անսամբլը դարձել է Բյուզանդիայի ու վաղ քրիստոնեական այլ  երաժշտության հիմնական ուսումնասիրողն ու ներկայացնողը:

Գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Լինգասը դաշտի առաջատար գիտնականներից մեկն է: Նա և այլ հետազոտողներ գտել ու վերակենդանացրել են երկարամյա ռեպերտուարը, որը կապելլան կատարում է ինչպես բյուզանդական, այնպես էլ սլավոնական լեզուներով: Կապելլան կատարում է նաև ժամանակակից եվրոպական ու հյուսիսամերկյան կոմպոզիտորների գործերը, որոնք հիմնվում են այդ ավանդույթների վրա:

Թեև այն Պորտլենդում է հիմնված ու տարեկան մի քանի համերգներ է տալիս այնտեղ ու Սիեթլում, այդուհանդերձ խումբը երկրի ամենատարբեր անկյուններից, ամբողջ աշխարհից երաժիշտներ է հրավիրում, այդ թվում ՝  Եվրոպայից, Կանադայից, Նյու Յորքից, Լոս Անջելեսից․ նրանք ելույթ են ունենում հանրային ռադիոյի եթերում, փառատոնների են մասնակցում, նույնիսկ Մետրոպոլիտանում են հանդես եկել:

Որտեղ էլ որ ելույթ ունենա Կապելլան՝ հիանալի արձագանքներ է ստանում ու արդեն ստացել է հյուսիսարևմտյան ամենաիդեալական երաժշտական խումբ անվանումը:

Վերջերս խումբն իր երգացանկ է ներառել նաև այլ ուղղափառ քրիստոնեական երաժշտության ուղղությունը՝ ռուսական, ֆիննական, ուկրաինական և այլն: Դժվար թե մեկ այլ տեղ նման բան լսած լինեք:

Հիմա Օրեգոնի հումանիտար կենտրոնը Կապելլան բերում է Յուջին՝ ներկայացնելու հայ առաքելական եկեղեցու վաղուց կորած հոգևոր երաժշտությունը:

Հունվարի 17-ին Լինգասի ու ծագումով հայ բրիտանացի դիրիժոր Հայկ Ուտիջյանի ղեկավարած բարեգործական համերգին Կապելլան երգել է ավանդական հայկական երգերն ավելի նոր երաժշտական ձևավորմամբ, որն արվել է 19-րդ դարի հայազգի խորմայստեր Մակար Եկմալիանի ու նրա աշակերտ՝ Կոմիտաս Վարդապետի կողմից:

Վարդապետը հավաքել ու տառադարձել էր հազարավոր նմանատիպ գործեր, որոնք հակառակ դեպքում կմոռացվեին ու կկորեին պատմության ընթացքում, ներառյալ 20-րդ դարասկզբին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment