Վենեսուելայում, Սիրիայում և Ուկրաինայում Պուտինի կրկնակի խաղադրույքը կարող է սննկացնել Ռուսաստանը
Հոդվածի առանցքում
- Ուկրաինայի Արևելքում պատերազմը և Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին տնտեսական մեծ վնասներ է հասցրել, մասնավորապես` արևմտյան պտժաամիջոցներով: Bloomberg Economics- ի գնահատմամբ, վերջին չորս տարիների ընթացքում պատժամիջոցները կրճատվել են Ռուսաստանի համախառն ներքին արդյունքի 6 տոկոսով: Վրաստանում և Մոլդովայում անջատողական տարածքները նույնպես սուբսիդիաներ են պահանջում:
Ուշադրությանն արժանի
Դեկտեմբերին նախագահ Պուտինը հրահանգեց երկրի տնտեսությունը հասցնել նոր մակարդակի, բայց այդ առաջնահերթությունն իրկականցնելն այդքան էլ հեշտ չէ, հաշվի առնելով ՌԴ արտաքին քաղաքականությունը:
Վերջին խաղը Վենեսուելայում էր, որտեղ Ռուսաստանը վերջերս երկու միջուկային մարտագլխիկ կրող Բլեքջեքներ էր ուղարկել: Պետքարտուղար Պոմպեոն սա որակեց երկու երկրների կոռումպացված կառավարությունների կողմից հանրային միջոցների վատնում, երբ երկու ժողովուրդները սովի են մատնված>: Վենեսուելան իսկապես տնտեսական դատարկ պարկ է, որտեղ ինֆլյացիան 10 միլիոն տոկոս է կազմում:
Միացյալ Նահանգները նույնպես տնտեսությունը հարվածների է ենթարկում` մասնակցելով օտար պատերազմներին` Կորեայից մինչև Աֆղանստան ու Իրաք: Սառը պատերազմի ժամանակ նա ծախսեց ռեսուրսներ այնպիսի աղքատ երկրներում, ինչպիսիք են Նիկարագուան, և Անգոլան:
Մեծ մասամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունն առաջնահերթություն էր տալիս ամերիկյան տնտեսության դինամիկ զարգացմանը միևնույն ժամանակ աջակցելով գլոբալ տնտեսական աճին:
Օբամայի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգներն ու 11 այլ երկրներ բանակցեցին Տրանս-ատլանտյան գործընկերության շուրջ: Դրանք չեղարկելուն զուգահեռ Թրամփի վարչակազմը թարմացրեց հիմնական ակորդները Կանադայի, Մեքսիկայի ու Հարավային Կորեայի հետ:
Հունվարին ԱՄՆ -ն, Եվրամիությունն ու Ճապոնիան համաձայնեցին հետագա ջանքերն ուղղել անարդար առևտրի դեմ պայքարին ու նոր խոչընդոտների նվազեցմանը:
Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը , սակայն, այլ տնտեսական ազդակներով է շարժվում: Կրեմլն ավելի շատ քաղաքկան հավակնություններ ունի: Կրեմլի քայլերը հաճախ չափազանց թանկ են կամ ուղղվում են սեփական տնտեսության դեմ:
Ուկրաինայի Արևելքում պատերազմը և Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին տնտեսական մեծ վնասներ է հասցրել, մասնավորապես` արևմտյան պատժամիջոցներով: Bloomberg Economics- ի գնահատմամբ, վերջին չորս տարիների ընթացքում պատժամիջոցները կրճատվել են Ռուսաստանի համախառն ներքին արդյունքի 6 տոկոսով: Վրաստանում և Մոլդովայում անջատողական տարածքները նույնպես սուբսիդիաներ են պահանջում: Նույնիսկ խաղաղ համագործակցության որոշակի ջանքեր են գործադրվել: Թեպետ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի Եվրասիական տնտեսական միությունը համեմատաբար երիտասարդ է այն այդուհանդերձ խոչընդոտում է տնտեսական ինտեգրմանը: ԵԱՏՄ անդամներն ավելի լայն առևտրային հարաբերություններ ունեն առևտրային միությունից դուրս գտնվող երկրների հետ: Դեպի հզոր Ռուսաստան տանող ուղիները նույնպես ծախսատար են: Սիրիայում ռազմական միջամտությունը ստիպեց կրճատե; առողջապահության, կրթության ոլորտի ծախսերը: Ավելին` բաշար Ասադի ռեժիմին աջակցելով ռուսաստանը պահպանում է իր հանդեպ պատժամիջոցների բեռը: Միաժամանակ Սիրիան կարող է նաև ավելի շատ ռուսական ռեսուրս խլել: Օգոստոսին Միացյալ Նահանգների րապարակած հաշվարկով` Սիրիական 7 տարի տևած պատերազմն արժեցե լէ 388 միլիարդ դոլար: Ռուսաստանը կարծես անհանգստացած է, որ որոշ սիրիացիներ մեղադրում են ռուսներին, որ իրենց երկրի մեծ մասը փլատակների վերածվեց`առանց վերականգնելու օգնության: Մեկ տարի առաջ Բրյուսելում Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ասաց, որ ժամանակն է, որ ԵՄ-ն «տասնյակ միլիարդավոր եվրո» օգնություն տրամադրի: Գուցե դասեր քաղելով անցյալից Կրեմլը որոշ ռիսկային խաղադրույքներ հանում է: Դեկտեմբերին ռուսաստանը հրաժարվեց ռոսնեֆտի ծրագրերից, որը նախատեսում էր Իրանում 30 միլիարդ դոլարի ներդրում անել, պատճառը հիմնականում ամերիկյան պատժամիջոցներն էին: բոլոր խնդիրների հետ միասին, Ռուսաստանն իր ՀՆԱ-ով 12-րդն է, բոլոր երկրների շրջանում և աշխարհի խոշորագույն նավթարդյունահանողն էր: Այնուամենայնիվ, 2016-ին Նախագահ Օբաման նկատեց, որ «չի կարող լինել G20 հանդիպում, որտեղ ցանկացած հարցի շուրջ ռուսներն իրենց օրակարգն ունեն»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ