Ստալինի ադրբեջանյան բանտը, որտեղ ջուրն այրվում է

Ստալինի ադրբեջանյան բանտը, որտեղ ջուրն այրվում է

Հոդվածի առանցքում

  • Քաղաքի խորհրդանիշը Լենքորանի փարոսն է, որը կառուցվել է 18–րդ դարում։ Գաղտնի թունելը իրար է կապում փարոսն ու Զինդանի աշտարակը։ Սովետական միության ժամանակ, 20–րդ դարում այս աշտարակը եղել է բանտ, որտեղ ժամանակին բանտարկված է եղել Ստալինը։ Ասում են, որ նրան այստեղ են բերել, և բանտարկել, որպես երիտասարդ հեղափոխականի։

Ուշադրությանն արժանի

 

Ադրբեջանի Լենքորան քաղաքը լի է տարբեր գաղտնիքներով։ Նոր ճանապարհը թույլ է տալիս հասնել Բաքու ընդամենը երկու ժամում։

Ամռանն այստեղ կանաչ է, մարդիկ աշխատում են մրգի և բանջարաղենի այգիներում։ Փողոցներում կհանդիպես վաճառականների, որոնք անընդմեջ ձեռքով են անում և գրավում անցնող–դարձողի ուշադրությունը։

Լենքորանում են գտնվում ադրբեջանական թեյի դաշտերը, որոնք բնակիչների հպարտությունն են։ Այստեղի ճանապարհներով անցնելիս փողոցում կարելի է հանդիպել փոքրիկ թեյի տաղավարների, որտեղ ներկայացված են բուրումնավետ թեյի տեսակներ։

Այստեղ տների մեծ մասը կառուցված է կարմիր աղյուսից։

Քաղաքի խորհրդանիշը Լենքորանի փարոսն է, որը կառուցվել է 18–րդ դարում։ Գաղտնի թունելը իրար է կապում փարոսն ու Զինդանի աշտարակը։ Սովետական միության ժամանակ, 20–րդ դարում այս աշտարակը եղել է բանտ, որտեղ ժամանակին բանտարկված է եղել Ստալինը։ Ասում են, որ նրան այստեղ են բերել, և բանտարկել, որպես երիտասարդ հեղափոխականի։ Պատմում են, որ Ստալինին հաջողվել է փախչել բանտից գաղտնի թունելով։ Նրան օգնել է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեն։ Հիմա շինությունը փակ է այցելուների համար, որովհետև համարվում է վտանգավոր, այն կարող է փլուզվել։

Իրանի հետ սահմանին մոտ գտնվող Արչիվան գյուղում բնական մի ֆենոմեն կա։ Այն կոչվում է այրվող ջուր։ Այս ջրի մեջ կա մեթան գազ, որը բռնկվում է։ Զբոսաշրջիկները գալիս են այստեղ և սառը ջուր խմում, չնայած, որ այն կարող է այրվել։

Իսկ Հիրկանի ազգային պարկում կարելի է լսել ընձառյուծների մռնչյուններ։ Այս պարկը վտանգված բազմաթիվ պարսկական ընձառյուծների տունն է։ Այն հեռու է քաղաքի աղմուկից և այստեղ կարելի է միայն բնության ձայներ լսել։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment