Սպիտակ գինի Կարմիր մոլորակո՞ւմ. Վրացիներն ուզում են խաղող աճեցնել Մարսի վրա

Սպիտակ գինի Կարմիր մոլորակո՞ւմ. Վրացիներն ուզում են խաղող աճեցնել Մարսի վրա

Հոդվածի առանցքում

  • Վրաստանն իրեն ներկայացնում է որպես աշխարհի գինու օրրան։ Հետևաբար բնական է թվում, երբ երկիրը փորձում է պարզել, թե մի օր ինչ կխմեն Մարսի վրա։ Սա «IX Միլենիում» նախագծի հիմքում է, որի նպատակն է խաղողի վազեր մշակել, որոնք հնարավոր կլինի աճեցնել Կարմիր մոլորակի վրա։ Մարսյան խաղողի հավակնորնդերից է ռկածիթելի տեսակը։ Բիզնես տեխնոլոգիաների համալսարանի ուսանողները վստահ են, որ այն կդիմակայի Մարսի փոշոտ փոթորիկներին։

Ուշադրությանն արժանի

Վրաստանն իրեն ներկայացնում է որպես աշխարհի գինու օրրան։ Հետևաբար բնական է թվում, երբ երկիրը փորձում է պարզել, թե մի օր ինչ կխմեն Մարսի վրա։ Սա «IX Միլենիում» նախագծի հիմքում է, որի նպատակն է խաղողի վազեր մշակել, որոնք հնարավոր կլինի աճեցնել Կարմիր մոլորակի վրա։ Թիմը ցանկանում է նաև վրացական կնիքը դնել այնպիսի արտասովոր հետազոտության վրա, որը կապված է Մարսը բնակեցնելու հետ։

«Եթե մենք ցանկանում են մի օր ապրել Մարսի վրա, Վրաստանը պետք է նպաստի դրան։ Մեր նախնիները գինին բերեցին Երկիր մոլորակ, հիմա մենք նույնը կարող ենք անել և այն Մարս տանել»,- ասել է Վրաստանի տիեզերքի ուսումնասիրության գործակալության հիմնադիր Նիկոլոզ Դոբորջինիձեն։

Մարսին հարմար խաղողի որոնումները սկսվեցին 2016-ին, երբ Էլոն Մասկը հպարտացավ, թե իր ընկերությունը՝ Սփեյս Իքսը, կարող է առաջին առաքելությունն իրականցնել դեպի Մարս 2024-ին՝ Նասայի ամենալավատեսական հաշվարկներից էլ մեկ տասնամյակ առաջ։ Սա ոգեշնչեց վրացական թիմին՝ սկսելու տիեզերական խաղողի փնտրտուքը։ Օրինակ՝ Պերուում գիտնականները հաջողությամբ կարտոֆիլ են աճեցնում մարսանման միջավայրում։

Վրաստանում թիմը մի փորձարկում կիրականացնի՝ խաղողի տարբեր տեսակներ աճեցնելով մարսանման հողում։ Այս տարեսկզբին խումբը հույս ունի հիմնել երկրի առաջին ուղղահայաց-ֆերմերային տնտեսության լաբորատորիան։ Թբիլիսիի Բիզնես տեխնոլոգիաների համալսարանը ծրագրում է տարբեր հողեր փորձարկել մինչև լաբորատորիայում մարսյան միջավայր ստանալը։

Ի հեճուկս ընդհանուր ընկալման՝ գոնե հետխորհրդային երկրներում, կարմիր գինին չի թվում լավագույն ընտրություն։ Վրացի գիտնականները կարծում են, որ սպիտակ խաղողն ավելի լավ կաճի Մարսի վրա։

«Սպիտակն ավելի դիմացկուն է վիրուսների նկատմամբ,- ասել է գինեգործության լաբորատորիայի տնօրեն Լևան Ուջմաջուրիձեն,- Ենթադրում են, որ այն լավ կդիմակայի ռադիացիային ևս։ Սպիտակ խաղողը կարող է անդրադարձնել  այն»։

Ուջմաջուրիձեն Սագուրամոյի այգիներում է՝ Թբիլիսիի հյուսիսում, որտեղ կառավարությունն իրականացնում է փորձարկումներ։ Վրաստանի մոտ հինգ հարյուր տեսակ խաղողի վազեր են տնկված շարքերով։

Նրա դեմքին ժպիտ է հայտնվում, երբ մտովի խմում է Մարսի վրա աճեցված խաղողի գինին. «Շուտով մենք կսկսենք փորձարկել խաղողը ռադիացիային։ Դրա կարիքը նախկինում երբեք չի եղել»։

Մարսյան խաղողի հավակնորնդերից է ռկածիթելի տեսակը։ Բիզնես տեխնոլոգիաների համալսարանի ուսանողները վստահ են, որ այն կդիմակայի Մարսի փոշոտ փոթորիկներին։ Սպիտակ խաղողի ներուժն անակնկալ էր վրացիների համար։ Նրանք չեն մոռանում, թե ինչ խորհուրդ տվեցին խորհրդային պաշտոնյաները 1986-ի Չեռնոբիլի աղետից հետո. Խմեք կարմիր գինի կամ օղի:

Ամերիկացի հետազոտողներն ուսումնասիրեցին և պարզեցին, որ կարմիր գինին պարունակում է ռեսվերատրոլ, որը բնական անտիօքսիդանտ է և կարող է բջիջները պաշտպանել ռադիացիայից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment