Սուրբ Պողոսի տաճարի ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակմանը

Սուրբ Պողոսի տաճարի ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակմանը

Հոդվածի առանցքում

  • Ցեղասպանությունից փրկվածներից այլևս ոչ ոք կենդանի չէ, որ պատմի այդ պատմությունները: Հիմա դրանք փոխանցվել են իրենց սերունդներին: Թադևոս Բարսեղյանը ցուցահանդեսին պատմում է իր որբացած տատիկի մասին և նրա տան բանալու պատմությունը:

Ուշադրությանն արժանի

 

Վայրագությունների ժամանակ պատանի Անկին Հովհաննիսյանին ստիպեցին լքել իր քաղաքն ու ուղարկեցին անապատ, որտեղ նա միացավ հազարավոր հայ փախստականներին: Այդ ամբողջ ճանապարհին նրա ձեռքում իր տան բանալի էր. նա հույս ուներ որ կվերադառնա մի օր: Նա կմեծանար, կամուսնանար մեկ այլ որբի հետ և կմեռներ սովետական Հայաստանում՝ բանալին ձեռքի մեջ պահած:

«Ճանապարհին համակենտրոնացման ճամբարներ էին: Ղեկավարները գոռում էին՝ հայեր, հավաքեք ձեր ունեցած-չունեցածը: Շատերը մահանում էին հենց ճանապարհին: Մի քանի սանտիմետր եթե փորես հողը, կտեսնես որ այդտեղ հայի ոսկորներ են»,-ասում է Արտյոմ Տոնոյանը:

Ցեղասպանությունից փրկվածներից այլևս ոչ ոք կենդանի չէ, որ պատմի այդ պատմությունները: Հիմա դրանք փոխանցվել են իրենց սերունդներին: Թադևոս Բարսեղյանը ցուցահանդեսին պատմում է իր որբացած տատիկի մասին և նրա տան բանալու պատմությունը: Ցուցահանդեսին ներկայացված են ամերիկահայերի 55 մեծ դիմանկարներ, որոնց ձեռքում իրեր են, որոնք իրենց նախնիները ցեղասպանության ժամանակ իրենց հետ բերել են՝ կոտրված մկրատ, աստվածաշունչ, լուսանկար: Դիմանկարներին կից ներկայացված են լուսանկարների պատմությունները:

«Հիմա նրանցից ոչ ոք կենդանի չէ: Այն ինչ մնացել է մենք փորձեցինք լուսանկարել ու խնդրեցինք իրենց ժառանգներին, որպեսզի դրանք իրենց ձեռքում պահեն: Սա հիշատակում է, բայց իրականում նոր կյանքի խորհուրդ է, որն իրենք ստեղծել են: Այդքանից հետո նրանք կարողացան ստեղծել նոր կյանք՝ իրենց և իրենց զավակների համար»,-ասում է Բարսեղյանը:

Այս նախագծի վրա Տոնոյանն աշխատել է 18 ամիս, մասնակցել են 30 ընտանիք. «Նրանք խոսում են ցեղասպանության մասին, որովհետև այն հանրայնացման կարիք ունի: Մեկն ինձ համար, ես ուզում էի, որ իրենք լուսանկարներում լինեն հնարավորինս բնական՝ ինչպիսին որ կան: Ես նրանց չեմ ասել ինչպես նստեն ու ինչ դիրքով»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment