Սուրբ ծնունդն աշխարհում ամենավերջինը տոնում է Երուսաղեմի հայ եկեղեցին

Սուրբ ծնունդն աշխարհում ամենավերջինը տոնում է Երուսաղեմի հայ եկեղեցին

Հոդվածի առանցքում

  • Սուրբ հողում հայ համայնքը միակն է, որ Սուրբ ծնունդը տոնում է հունվարի 18-19-ին: Պատճառը ուղղափառների հետ պատմական տարբերություններն են: Նրանք տոնում են հունվարի 6-7-ին: Ուրբաթ արքեպիսկոպոս Մանուկյանը գլխավորում էր մեքենաներով երթը Երուսաղեմի հին քաղաքում գտնվող հայոց պատրիարքարանի շենքից դեպի քաղաքի հարավում գտնվող Մար Էլիաս եկեղեցի: Նրան հետևում էին 450 ուխտավորներ, նաև Թուրքիայից ժամանած մի խումբ, հոգևորականներ, պաշտոնյաներ:

Ուշադրությանն արժանի

Իսրայելում քրիստոնեա հայ համայնքն ուրբաթ երեկոյան և շաբաթ օրը Երուսաղեմից Բեթղեհեմ ավադական երթով տոնել է Սուրբ ծնունդը: Երթը գլխավորել է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

Սուրբ հողում հայ համայնքը միակն է, որ Սուրբ ծնունդը տոնում է հունվարի 18-19-ին: Պատճառը ուղղափառների հետ պատմական տարբերություններն են: Նրանք տոնում են հունվարի 6-7-ին:

Ուրբաթ արքեպիսկոպոս Մանուկյանը գլխավորում էր մեքենաներով երթը Երուսաղեմի հին քաղաքում գտնվող հայոց պատրիարքարանի շենքից դեպի քաղաքի հարավում գտնվող Մար Էլիաս եկեղեցի: Նրան հետևում էին 450 ուխտավորներ, նաև Թուրքիայից ժամանած մի խումբ, հոգևորականներ, պաշտոնյաներ:

Այնտեղ նրանց ողջունել է Բեթղեհեմի փոխքաղաքապետը, մոտակա Բեյթ Ջալայի և Բեյթ Շահուրի քաղաքապետերը, այլ պաշտոնյաներ և հայ համայնքի նշանավոր դեմքեր:

Մուտքի հանդիսավոր արարողությունից հետո արքեպիսկոպոսը և նրան ուղեկցողները քայլել են դեպի Մանգեր հրապարակ և այնտեղ գտնվող հայկական եկեղեցի, որտեղ Մանուկյանին ընդունել են Բեթղեհեմի հայ եկեղեցու ներկայացուցիչները:

Սուրբ ծննդյան պատարագը մատուցվել է կեսգիշերին, հայոց պատրիարքն ավետարան է կարդացել, ինչպես նաև Սուրբ Ծննդյան իր պատգամը:

Կիրակի հայոց պատրիարքը կնշի Հիսուսի մկրտությունը` Հորդանան գետի արևմտյան ափին` Քասր էլ Յահուդ կոչված տարածքում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment