Սուրբծննդյան ավանդույթներն աշխարհում
Հոդվածի առանցքում
- Որոշ վենեսուելացիների համար կարևոր է Սուրբ Ծննդի պատարագին ներկայանալ համապատասխան ոճով: Ահա թե ինչու են նրանք եկեղեցի շտապում անվաչմուշկներով: Պարզ չէ, թե ինչպես է սկսվել այս սովորույթը: Ոմանք ասում են, թե սա սահնակ քշելու և սառցի վրա չմշկելու այլընտրանքն է: Խիստ հավատացյալ երկրրում սովորական երևույթ է, երբ փակում են փողոցները, որպեսզի մարդիկ ապահով չմշկեն:
Ուշադրությանն արժանի
Անվաչմուշկները Վենեսուելայում
Որոշ վենեսուելացիների համար կարևոր է Սուրբ Ծննդի պատարագին ներկայանալ համապատասխան ոճով: Ահա թե ինչու են նրանք եկեղեցի շտապում անվաչմուշկներով: Պարզ չէ, թե ինչպես է սկսվել այս սովորույթը: Ոմանք ասում են, թե սա սահնակ քշելու և սառցի վրա չմշկելու այլընտրանքն է: Խիստ հավատացյալ երկրրում սովորական երևույթ է, երբ փակում են փողոցները, որպեսզի մարդիկ ապահով չմշկեն:
Հսկա այծը Շվեդիայում
Շվեդական Էվլե քաղաքում Սուրբ Ծնունդը սկսվում է, երբ կանգնեցնում են 42 ոտնաչափ ծղոտե այծը: Ավանդույթը սկիզբ է առել 1966-ին՝ զբոսաշրջիկներին գրավելու համար, բայց այն թիրախ դարձավ նաև վանդալների և հրձիկների համար: Այծեորսները երբեմն ստեղծարար մարտավարություն են դրսևորում: Օրիակ՝ մի անգամ սուրբծննդյան այծն այրել են իմբիրահացե մարդու զգեստ հագածները՝ այրվող նետուաղեղով, մեքենայով ցած են գլորել այն և կտոր-կտոր արել: 2010թ-ին գողերը փորձել են 7 հազար դոլարով կաշառել պահակին, որպեսզի նա թույլ տա այծը գողանալ ուղղաթիռով: Ծրագիրը խափանվել է, երբ պահակը, որպես պատասխան, սուլիչն է գործի դրել:
KFC-ն Ճապոնիայում
Շատ մարդկանց Սուրբ Ծնունդը կարմրացրած խոզապուխտ է հիշեցնում, կանաչ ոլոռե եփուկ կամ մեկ այլ ուտեստ: Ճապոնիայում հիմնական ճաշացանկը մեկն է՝ KFC: Ամեն տարի ավելի քան 3 միլիոն մարդ տոնը նշում է KFC-ով: Սա այնքան պոպուլյար է դարձել, որ ընտանիքները ամերիկյան արագ սննդի կետերից նախապես են պատվիրում, որպեսզի նախածննդյան օրերը հերթերի մեջ չանցկացնեն:
Դռան ավելները Նորվեգիայում
Դարեր շարունակ Նորվեգիայում կարծում են, որ Սուրբ Ծննդի գալստյան հետ համընկնում է չար ոգիների և կախարդների ժամանումը: Ընտանիքները սուրբծննդյան ավելներ են պահում՝ դրանց քշելու համար:
Կրամպուսը Կենտրոնական Եվրոպայում
Հավանաբար ամենասարսափեցնող սուրբծննդյան ավանդույթն Ավստրիայում է, Գերմանիայում և Կենտրոնական Եվրոպայի այլ հատվածներում, որտեղ մարդիկ սատանայի և այծի հիբրիդի զգեստ են հագնում, որին Կրամպուս են անվանում: Այն վախեցնում է երեխաներին, որ խելոք մնան, պատժում է նրանց, որոնք չարաճճի են: Կրամպուսը դարերի պատմություն ունի: Ըստ ավանդության՝ սուրբ Նիկողայոսը՝ երեխաների գլխավոր սուրբը, լավ երեխաներին կոնֆետ էր տալիս: Կրամպուսը նրա հակապատկերն էր: Վերջին տարիներին նա փոփ-մշակույթի մաս է դարձել և կինոհերոս:
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ