Սու՞րճ, թե՞ թեյ՝ պատասխանը փնտրեք գեներում
Հոդվածի առանցքում
- Գիտնականները նշում են, որ խմիչքի ընտրությունը նյութերի դառնության մեր ընկալման հետ է կապված:
Ուշադրությանն արժանի
Ցանկանում եք սու՞րճ, թե՞ թեյ: Ըստ հետազոտության, այս հարցի պատասխանը կարող է մասամբ պայմանավորված լինել գեներով:
Գիտնականները նշում են, որ որոշակի նյութերի դառնության ընկալման հարցում գենետիկական նախապատվությունն է մեզ ուղղորդում մի խմիչքից մյուսը:
Դոկտոր Մերիլին Քորնելիսը՝ Իլինոյսի Հյուսիսարևմտյան համալսարանի հետազոտության համահեղինակն ասել է. «Ուսումնասիրությունն օգնում է հասկանալ այն գործոնները, որոնք որոշում են ըմպելիքի համը: Եվ ինչու, մշտապես պահպանելով մնացած բոլոր գործոնները, մենք մարդկանց մեջ տարբերություն ենք տեսնում խմիչքի նախապատվության, ինչպես նաև դրա օգտագործման հարցում»:
Scientific Reports ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ներառում էր տվյալների երկու հավաքածու: Առաջինը կրկնակի ուսումնասիրություն էր, որը ցույց տվեց, որ եվրոպական ծագում ունեցողների մոտ, գենետիկական որոշակի տեսակները կապված են տարբեր համերի ընկալման հետ: Մի տեսակը կապված է կոֆեինի դառնության, մյուսը ` քինինի և երրորդը՝ ավելի շատ դառնությամբ դեղի հետ, որը հայտնի է որպես propylthiourracil կամ prop.
Հետագայում թիմը վերլուծել է մեկ այլ աղբյուրի՝ Մեծ Բրիտանիայի «Բիոբանկ»-ի հետազոտական տվյալները: 2006-10թթ. ընթացքում նրանք հավաքագրել էին 37-ից 73 տարեկան հարյուր հազարավոր մասնակիցների և ներառել գենետիկական տվյալները, ինչպես նաև առողջության վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ այն հարցի պատասխանները, թե մասնակիցներն ամեն օր քանի բաժակ տարբեր խմիչքներ են օգտագործում:
Քանի որ մեր գեները ամրագրվում են բեղմնավորման ժամանակ և մեր գենետիկական շեղումը կարելի է պատահականություն համարել, դրանք թույլ են տալիս գիտնականներին կատարել մի տեսակ «բնական գիտափորձ», այսինքն, նրանք կարող են դուրս գալ շատ սոցիալական կամ բնապահպանական գործոնների շրջանակից, որոնք հնարավոր է խառնաշփոթ առաջացնեն դառը խմիչքների օգտագործման սովորություններում:
Խումբը պարզել է, որ կոֆեինի դառնության նկատմամբ գենետիկական հակում ունեցող մարդիկ ավելի շատ են սուրճ խմում: Բայց քինինի ու պրոպի դառնությունն ընդունողներն ավելի քիչ են սուրճի օգտագործում:
Հակառակ պատկերը երևաց, երբ թիմը զննեց գենետիկ տարբերակները և թե ինչքան թեյ են խմել մասնակիցները:
«Մինչ ձեր օրական սուրճի չափաբաժինը կարող է համեմատաբար փոքր լինել՝ օրական ավելացնելով ընդամենը 0.15 բաժակ կամ նորմալ կոֆեինից մինչև թունդ կոֆեին, այն իրականում կարող է ձեզ 20%-ով մոլի սուրճ խմող դարձնել՝ հասցնելով օրական ավելի քան չորս բաժակի», – ասել է հետազոտության առաջին հեղինակ Ջու Շեն Օնգը (Ավստրալիայի QIMR Berghofer բժշկական հետազոտությունների ինստիտուտ):
Թիմը նաև հայտնաբերել է, որ պրոպելլերի (prop)դառնության նկատմամբ մեծ հակումը կապված է քիչ ալկոհոլ օգտագործելու հավանականության հետ:
Թեև ուսումնասիրությունը սահմանափակումներ ունի, ներառյալ այն, որ ապավինում է թեյ և սուրճ օգտագործելու ինքնակամ հաշվետվությանը, թիմը նաև նշում է, որ այն պարզ է դարձնում, թե ինչ թեյ ենք նախընտրում:
«Հաշվի առնելով, որ մարդիկ սովորաբար խուսափում են դառը համերից, մենք այս արդյունքները մեկնաբանում ենք որպես ընդունված վարքագիծ: Եթե մենք լավ ենք ընդունում կոֆեինը, դա կապում ենք կոֆեինի հոգեխթանիչների հետ և ավելի շատ ենք ձգտում սուրճին», – ասել է Կոռնելիսը:
Կոռնելիս ասել է, թե թեյի հարցում եզրահանգումները բացատրելը շատ ավելի դժվար է, բայց այն կարող է կապ ունենալ թույլ թեյի նկատմամբ մոլի սուրճ խմողների նախասիրության հետ:
Օնգն ավելացրել է, որ այդ եզրակացություններն, ավելի շուտ վերաբերում են դառը նյութերի ցածր կոնցենտրացիաներով թեյին, ինչի պատճառով այն կարող է սուրճից ավելի ընդունելի լինել նրանց համար, ովքեր դառնության նկատմամբ մեծ հակում ունեն:
«Մեր համի գեները մասամբ որոշակի դեր են խաղում այն հարցում, թե որքան սուրճ, թեյ կամ ալկոհոլ ենք օգտագործում: Թեյի նախապատվությունը կարելի է դիտել որպես սուրճից խուսափելու հետևանք, քանի որ սուրճը գենետիկորեն մի քիչ ավելի դառն է մեր քիմքի համար», – ասել է Օնգը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: