Սնափառ նախագծեր ու կամիկաձե լոջիաներ. Թբիլիսիի ճարտարապետական աղետը

Սնափառ նախագծեր ու կամիկաձե լոջիաներ. Թբիլիսիի ճարտարապետական աղետը

Հոդվածի առանցքում

  • Վրաստանի էքս նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու մասին հիշեցնող շինությունները, որոնք ապակե չարորակ ուռուցքի պես տարածվել են Թբիլիսիի պատմական կենտրոնով, դժվար է չնկատել: Քաղաքն իր անճաշակությամբ «ապականել է» նաև նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Ուշադրությանն արժանի

 Սաակաշվիլիի կառուցած հանրային ծառայությունների համալիրի տանիքի սպիտակ «թերթիկներին» նայելիս տպավորություն է, ասես ապակե տուփերի վրա ինչ-որ մեկի ափսեից ծովախեցգետնի կրեկերներ են թափվել: Գետի երկայնքով իջնում ենք մի փոքր ներքև՝ «խաղաղության կամրջի» ալիքաձև տանիքն է, տեղացիներն այն Always Ultra են անվանել, հիգիենիկ միջադիրի հետ ցավալի նմանության համար: Հարևանությամբ՝ լքված ու անավարտ, իրենց փամփլիկ տոտիկներն ակիմբո դիրքով դեպի հին քաղաքն ուղղած՝ համերգասրահի ու ցուցադրությունների կենտրոնի միաձուլված խողովակներն են: Սյուրռեալիստական տեսարան է. սնապարծ նախագծերի աղետալի կրկնօրինակները տապալվել են նախագահական պալատի աչքի առջև, որը հսկայական ապակե ձվով թագադրված անգրագետ նեոդասական քարակույտ է:

«Ինը տարի շարունակ ճարտարապետության հանդեպ հետաքրքրություն ունեցող նախագահ ենք ունեցել»,- ասում է տեղացի ճարտարապետ Իռակլի Ժվանիան, որը վարում է «Անճոռնի զբոսանքներ»-ը՝ ներկայացնելով կոռումպացված գործարքների աղետալի հետևանքները, որոնք ոչնչացրել են քաղաքի ճարտարապետական ժառանգությունը, -«իսկական աղետ էր»:

Թբիլիսիի պատմական կենտրոնի զանգվածային ոչնչացմանը նպաստեց 1990թ.-ին Խորհրդային Միության փլուզումն ու 2000-ականներին ներդրումների ներհոսքը, որն առիթ դարձավ Թբիլիսիի Ճարտարապետական Բիենալեյի մեկնարկի համար:

«Բիենալեյի շրջանակում ճարտարապետության ու քաղաքային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ քննարկումները շատ քիչ էին: Մարդիկ հասկանում են, որ իրենց շրջապատող միջավայրը ոչնչացվում է, բայց այդ խնդիրների մասին բարձրաձայնելու համար այլընտրանքային հարթակ չկա», –ասում է Տինատին Գուրգենիձեն՝ Բիենալեյի համահիմնադիրը: 

Բիենալեյի ղեկավարներից մեկը՝ Օթար Նեմսաձեն Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային նախագծման վարչությունում տարիների փարձ ունի, հիմա նա անհատ խորհրդատու է: Նա մի մարդ է, որը խնդրի երկու կողմերն էլ ուսումնասիրել է ու լավատեղյակ է:

«Մենք ցանկանում էինք խթանել քաղաքի ապագայի վերաբերյալ հանրային քննարկումները: Եթե ներքևից կրակի օջախ վառենք, ապա հույս կա, որ մեզ վերջապես կհաջողվի ինչ-որ փոփոխություններ իրականացնել»:

Վրաստանի իշխանությունները ճարտարապետությունը չեն անտեսել: Հակառակը՝ 2013-ից իշխանության եկած Սաակաշվիլին նեոլիբերալ մոդեռնիստ էր, նա ժամանակակից դիզայնի մեծ սիրահար էր, բայց նրա ճաշակի շրջանակը փոքր-ինչ սահմանափակ էր:

Վերոնշյալ կառույցները նախագծել են իտալացի մեկ-ֆունտանոց ճարտարապետներ՝ Մասիմո Ֆկսասն ու Միշել դե Լուկին, որոնց անհեթեթ ու անճոռնի նախագծերը համապատասխանում էին միայն Վրաստանի նախագահի՝ գործը հնարավորինս արագ  ավարտելու նկրտումներին:

«Սաակաշվիլին իրեն թագավորի պես էր պահում, ընտրում էր միայն իր սիրելիներին՝ առանց մրցակցության, առանց որևէ քննարկման, մերժում էր ցանկացած քննադատություն»:

Մի քանի քրեական գործերով հետապնդվող էքս նախագահն այժմ հնարավոր է Նիդեռլանդներում է, բայց նրա ֆիզիկական ներկայությունը քաղաքում դեռ շոշափելի է:

Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակի տեսարանն ապշեցնող էր. Խորհրդարանն ու 19-րդ դարի այլ շինություններն ասես շրջանակված լինեին մերկ լեռներով: Ժամանակին ներդաշնակ տեսարանի ֆոնին հիմա ուրվագծվում է Ibis հյուրանոցի ապակեպատ մուգ ճակատը: Իսկ հորիզոնում՝ լեռան լանջը գրավել է մետաղական ծածկերով մառաններից ու ապակե գլաններից բաղկացած խճճված համալիրն՝ ուղղաթիռի թռիչքուղով. Նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Վրաստանի ամենահարուստ մարդու առանձնատունն է: 30-միլիոնանոց պալատի հեղինակը ճապոնացի ճարտարապետ Շին Տակամացուն է, որն առանձնատունը համալրել է մասնավոր կենդանաբանական այգով, լողավազանի վերևում պտտվող արծաթե շրջանակի մեջ առնված ընդունելությունների սրահով, որի պատերը զարդարում են Իվանիշվիլու 1 միլիարդ արժողությամբ հավաքածուի կրկնօրինակները (բնօրինակները Լոնդոնի պահոցում են):

Չբավարարվելով լանջով մեկ սփռված սեփական առանձնատնով՝ Իվանիշվիլին ծրագրում է փարավոններին վայել ևս մեկ նախագիծ՝ Պանորաման, որը կկառուցվի մոտակա լանջին: Նոր համալիրը կներառի հյուրանոց, կոնֆերանսների կենտրոն, գոլֆի դաշտ: Մյուս առանձնատան ու քաղաքի հետ կապված կլինի ճոպանուղու միջոցով: Պանորաման Վրաստանի պատմության մեջ անշարժ գույքի զարգացման ամենամեծ նախագիծն է, միևնույն ժամանակ՝ ամենահակասականը: Այն կառուցված է պահպանվող բնական լանդշաֆտի տարածքում՝ քաղաքի բուսաբանական այգիների տեսարանով, ու դրա օրինականության վերաբերյալ շատ հարցեր են առաջանում, այդ թվում՝ գնումների թափանցիկության, թույտվության, շրջակա միջավայրի վրա համալիրի ազդեցության վերաբերյալ: Դրա կառուցման մասին հայտարարությունից ի վեր պարբերաբար ցույցեր են կազմակերպվել, դրանց մասնակցող որոշ ակտիվիստներ ձերբակալվել են, բայց բուլդոզերներն ու վերամբարձ կռունկներն անշեղորեն առաջ էին շարժվում ու հիմա, բետոնե ահռելի կառույցները քաղաքին սպառնացող տեսքով երևում են քաղաքի բոլոր անկյուններից:

Հիմա կառուցապատման թույտվություններին կարելի է ծանոթանալ օնլայն ու եթե մարդիկ որևէ անօրեն կառուցապատում են նկատում, ապա զանգահարում են քաղաքապետարանի վերահսկիչ բաժին: Այդուհանդերձ, որոշ կառուցապատողներ հիմա էլ նախ փորում են, հետո միայն դիմում՝ թույտվություն ստանալու:

«Մարդիկ նոր են սկսում բոքողել, քանի որ այս աղետալի նախագծերն արդեն ամենուր տեսանելի են: Նրանք փոխում են լանդշաֆտը, ոչնչացնում մեր մշակութային ժառանգությունը ու պարզ չէ՝ ում համար են այդ յոթ աստղանի հյուրանոցները», – ասում է Գուրգենիձեն՝ ճարտարապետական ցուցահանդեսի ղեկավարներից մեկը:

Նա իր գործընկերոջ հետ որոշել են հատուկ ուշադրություն հրավիրել քաղաքի այն հատվածների վրա, որտեղ հասարակ քաղաքացիներն են ապրում ու ցույց տալ, թե որքան են դրանք քաղաքի կենտրոնից տարբերվում: Գլդիանի թաղամասը Խորհրդային շրջանից մնացած արվարձան է. կենտրոնից՝ հյուսիս, մետրոյով մոտ կես ժամում կարելի է հասնել: Ցուցահանդեսն ու միջոցառումները որոշել են այստեղ կազմակերպել՝ փլուզվող բետոնե բլոկների արվարձանում:  Այստեղ երևում է՝ ինչպես են ապրում հասարակ վրանցիները, քանի դեռ քաղաքական էլիտան իր աշտարակներն է կառուցում:

Գլդանին հայտնի է իր «Կամիկաձե լոջիաներով»՝ 1960-ականներին կառուցած պանելային շենքերին կից առաջացած ինքնաշեն փակ պատշգամբներով, որոնց կառուցման անհրաժեշտությունն առաջացել է տարածության հուսահատ կարիքի հետևանքով: Այստեղ փոքրիկ ավտոտնակները ծառայում են որպես հացի խանութներ, գինետներ ու վարսավիրանոցներ: Ոչ պաշտոնական ուրբանացումը բիենալեյի կազմակերպիչները վերցրել են որպես հենակետ: «Մարդկանց կարիքները հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել այդ ինքնաշեն կառույցների հետևում գտնվող գաղափարները, դրանք են Թբիլիսիի ներկայիս ճարտարապետական պատկերը»:

Գլդիանիում բիենալե կազմակերպելն արդեն հաջողություն է: Մարդկանց այստեղ բերելն ու Թբիլիսիի սովորական հարմարավետության գոտուց հանելը ճիշտ ուղղությամբ արված մեծ քայլ է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment