Սերգեյ Փարաջանովը կդառնար 95 տարեկան

Սերգեյ Փարաջանովը կդառնար 95 տարեկան

Հոդվածի առանցքում

  • Վրաստանում ծնված հայազգի ռեժիսորը, որը նկարահանել է Ուկրաինայում, ստեղծել է չափազանց դեկորատիվ, կասկածելի կերպարներով, անհավանական առասպելական ֆիլմեր: Դրանք այնքան չէին համապատասխանում խորհրդային ռեալիզմին, որ նրան դարձրել էին իշխանության կողմից մշտական հետապնդումների օբյեկտ: Փարաջանովը հաճախ էր հայտնվում բանտում ու մատնվում երկարատև հարկադիր պարապուրդի: Հակառակ այդ ճնշումներին, նա, իհարկե, ստեղծեց գործեր, որոնք ապահովեցին նրա տեղը բոլոր ժամանակների կինոյի մեծ գործիչների շարքում:

Ուշադրությանն արժանի

Ուկրաինացի գրող Միխայլո Կոցուբինսկու գրքի հիման վրա ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» (1911) կինոնկարը առաջատար ֆիլմերի ցուցակում է:

Հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է հունվարի 9-ին Խորհրդային Վրաստանում: 1988-ին տված հարցազրույցում նա ասել է, որ երեք հայրենիք ունի. «Ես ծնվել եմ Վրաստանում, աշխատել եմ Ուկրաինայում, և կմեռնեմ Հայաստանում»:

Նրա ֆիլմերից երկուսը ընդգրկված են այն պարտադիր կինոնկարների ցուցակում, որոնք նախատեսված են Հարվարդի համալսարանի կինեմատոգրաֆիայի բաժնի ուսանողներին համար: Դրանք են «Մոռացված նախնիների ստվերները», որը համարվում է ուկրաինական պոետիկ կինոյի գլուխգործոցը և «Նռան գույնը»:

«Մոռացված նախնիների ստվերները» ուկրաինական ֆիլմ է, որը ստեղծվել է Կիևում Ալեքսանդր Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ստուդիայում: Այն ստացել է 39 միջազգային պարգև, 28 մրցանակ 21 երկրների կինոփառատոներում:

«Նռան գույնը» ֆիլմը հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի կյանքի մասին է, նկարահանվել է «Արմենֆիլմ» ստուդիայում:

Դուք չեք կարող ձեզ ֆիլմի փորձագետ համարել, եթե չեք տեսել «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարը, որով հիացել են Մարտին Սկորսեզեն և Ֆեդերիկո Ֆելինին:

Հարվարդի համալսարանի կայքում ֆիլմի մասին ասվում է.

«Վրաստանում ծնված հայազգի ռեժիսորը, որը նկարահանել է Ուկրաինայում, ստեղծել է  չափազանց դեկորատիվ, կասկածելի կերպարներով, անհավանական առասպելական ֆիլմեր: Դրանք այնքան չէին համապատասխանում խորհրդային ռեալիզմին, որ նրան դարձրել էին իշխանության կողմից մշտական հետապնդումների օբյեկտ: Փարաջանովը հաճախ էր հայտնվում բանտում ու մատնվում երկարատև հարկադիր պարապուրդի: Հակառակ այդ ճնշումներին, նա, իհարկե,  ստեղծեց գործեր, որոնք ապահովեցին նրա տեղը բոլոր ժամանակների կինոյի մեծ գործիչների շարքում: Կարպատյան սիրավեպի և ընտանեկան  բռնության մասին  այս առասպելական հեքիաթը Փարաջանովը նկարահանել է, օգտագործելով խորհրդային կինոյի գույների տարօրինակ ներկապնակը: Տպավորությունն այնպիսին է, որ պատմությունը ներկայացվում է ոսկեզօծ սրբապատկերների երթով: Բայց դա ուղեկցվում է երաժշտությամբ և այդ ամբողջը նմանվում է հնագույն երգի կամ էպոսի, որոնք անցել են լեռնային դաժան կյանքից կառչած սերունդների միջով: Ֆիլմում այնքան խելահեղություն, անսահմանափակ էներգիա կա, որը բավական է Լեոնիդ Բրեժնևի հոնքերից գոբելեն հյուսելու համար»:

Սերգեյ Փարաջանովը արժանացել է Բոստոնի ակադեմիայի գլխավոր մրցանակին լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (1965), եղել է  ֆրանսիացի ռեժիսոր Լուի Արագոնի և Մայակովսկու սիրուհի Լիլյա Բրիքի ընկերը: Սերգեյ Փարաջանովը շատ դժվար ժամանակաշրջանում է ծնվել՝ 1924 թ. Թբիլիսիում (Վրաստան): 1945 թ. ընդունվել է Կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին: 1952 թ. որպես կինոռեժիսոր է աշխատել Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment