Սենատոր. Զենքի շուկայում Թուրքիան պետք է ընտրի` ԱՄՆ-ին կամ ՌԴ-ին
Հոդվածի առանցքում
- Ինչու է ԱՄՆ-ը ընտրության առաջ կանգնեցրել Թուրքիային և այն էլ` զոնքի շուկայի հարցում:
Ուշադրությանն արժանի
Թուրքիայի կառավարությունը պետք է ընտրություն կատարի` Ռուսաստանի առաջարկած ՀՕՊ համակարգերը գնելու և ԱՄՆ առաջարկած F-35 կործանիչները ձեռք բերելու միջև` հայտարարել է Սենատում զինուժի հարցերով կոմիտեի նոր ղեկավարը:
«F-35-ի ծրագրում մնալով Թուրքիան չի կարող քայլ առաջ կատարել ռուսական S-400 համնակարգերը գնելու գործարքում»,- Bloomberg News-ին ասել է Օկլահոմայից հանրապետական սենատոր Ջեյմս Այնհոֆը:
Սենատի կոմիտեի ղեկավարի պաշտոնում հանգուցյալ Ջոն Մքքեյնին փոխարինելու եկած Այնհոֆը մեկնաբանել է Պենտագոնի զեկույցը, որով զգուշացվում է` «ադմինիստրացիան կվերագնահատի ծրագրին Թուրքիայի մասնակցության շարունակականությունը որպես 8 գործընկեր երկրներից մեկը, եթե Անկարան շարունակի S-400 համակարգերը գնելու գործարքը»:
2002-ից սկսած Թուրքիան որպես գործընկեր մասնակցել է F-35-ների նախագծման և գնման` Lockheed Martin կոռպոռացիայի ծրագրին: ՆԱՏՕ–ին անդամակցող Անկարան ներդրել է 1.25 միլիարդ դոլար և նախատեսում է գնել ավելի քան 100 կործանիչ:
«Սա կարմիր գիծն է: Թուրքիան ՆԱՏՕ–ում մեր կարևոր դաշնակիցն է, բայց նրանք պետք է գործեն որպես դաշնակից», – ասել է Այնհոֆը: Նա ավելացրել է, որ Թուրիքիան իսկապես ունի ՀՕՊ համակարգերի պահանջարկ, «բայց սա այն կետն է, երբ Թուրքիայի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Եթե քայլ անեն Ռուսաստանից S-400-ները գնելու ուղղությամբ, կլինեն հետևանքներ»:
«Միացյալ Նահանգները և Հյուսիսատլանտյան դաշինքը բացասական են արձագանքում S-400 գնելու Թուրքիայի ծրագրերին, քանի որ այդ համակարգերը, որպես կանոն ենթադրում է նաև արտահանող երկրից որոշ թվով հատուկ մասնագետների աշխատանք: Այդ դեպքում մասնագետները կլինեն Ռուսաստանից: Եվ նրանք կտեղակայվեն Թուրքիայում` թուրքերին մարզելու և շահագործման նրբությունները սովորեցնելու», – ասում է Վիրջինիայում գործող և պաշտպանական ոլորտի վերլուծություններով զբաղվողTeal Group-ի հրթիռային համակարգերի փորձագետ Սվետա Զալոգան:
Փորձագետ հավելում է, որ ավելին, մտահոգություն կա, որ թուրքերը կարող են ռուս մասնագետներին թույլ տալ S-400-ները փորձարկել Թուրքիայի ձեռք բերած F-35-երի դեմ` փորձելով գերազանցել ռադիոտեղորոշիչներ հայտնաբերելու F-35-ի գործառույթը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: