Սառը պատերազմի ծայրահեղականությունն ու ճգնաժամերը

Սառը պատերազմի ծայրահեղականությունն ու ճգնաժամերը

Հոդվածի առանցքում

  • Երբ ամբողջ ուշադրությունը սևեռված էր Քավանոյի գործին, ռուս-ամերիկյան հարաբերությունները դարձան էլ ավելի խնդրահարույց: Ջոն Բաչելորն ու Փրինստոն համալսարանի պրոֆեսոր Սթեֆեն Քոհենը քննարկում են ռուս-ամերիկյան նոր Սառը պատերազմը: 

Ուշադրությանն արժանի

Ընդգծելով սառը պատերազմյան ծայրահեղականության աճը և ռուս- ամերիկյան հարաբերությունների ճգնաժամային բնույթը՝ Քոհենն առաջ է քաշում հետևյալ օրինակը. չնայած վերջնական ապացույցներ դեռ չկան՝ Ռուսիոգեյթն այսօր նոր Սառը պատերազմի կենտրոնում է՝ խոչընդոտելով նախագահ Թրամփի՝ Մոսկվայի հետ բանակցելու հնարավորությունը և ստիպելով շարունակաբար խստորեն դատապարտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 2016 թվականին ամերիկյան ընտրությունների ժամանակ հարձակում սանձազերծելու համար:  The New York Times և The Washington Post առաջատար դեր են ստանձնել Ռուսիոգեյթի հարցում ՝ չնայած վերջինիս մի շարք հիմնավորումներ վերանայման կարիք ունեին:

Այնուամենայնիվ, երկու թերթերը վերջերս մեծ ջանքեր գործադրեցին շարունակաբար վերատադրելով այս պատմությունը, օրինակ՝ սեպտեմբերի 20-ին եւ 23-ին, իր ակնհայտ սխալների հետ մեկտեղ: Օրինակ, Պոլ Մանֆորթը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին խորհդատվական ծառայություն մատուցելու օրերին, չի եղել «ռուսամետ», այլ հանդիսացել է Եվրոպամետ: Իսկ գեներալ Մայքլ Ֆլինը որեւէ հանցանք չի գործել, երբ ընտրված նախագահ Թրամփի անունից զրուցել է Կրեմլի ներկայացուցչի հետ: Շատ այլ նորընտիր նախագահներ իրենց օգնականներին են լիազորում անել նույնը: Երկու թերթերի կողմից Ռուսիոգեյթի պատմության վերարտադրումը կրկնում էր խեղաթյուրված սխալներն ու չապացուցված մեղադրանքները:

Ոչ Times-ը և ոչ էլ Post-ը որևէ ուշադրության չարժանացրեցին, օրինակ, մեկ շաբաթ առաջ վաշինգտոնյան գաղտնիքների մեծ գիտակ Բոբ Վուդվարդի հայտարարությունն այն մասին, որ նա երկու տարի ուսումնասիրել է Թրամփի ու Ռուսաստանի միջև հավանական համագործակցության հարցը և չի գտել որևէ ապացույց:

Times-ի ու Post-ի, ինչպես նաև մամուլի մյուս ներկայացուցիչների համար Ռուսիոգեյթը դարձել է կուլտային լրագրության այն տեսակ, որտեղ չկան հակափաստարկներ կամ հակադրություններ: Այս ամենն, իհարկե, էլ ավելի է նպաստում նոր Սառը պատերազմի ծավալմանը: Վտանգավոր է նաև այն, որ 2 տարի առաջ Ռուսաստանի ներգրավվածության մասին դժգոհությունները The New Yorker-ն ու մամուլի մյուս միջոցները վերածվեցին մեղադրանքների, ըստ որի՝ Կրեմլն է Թրամփին կարգել է Սպիտակ տան նախագահ: Ամերիկյան ընտրողների համար վիրավորական այս մեղադրանքները չունեն որևէ հիմք կամ ամերիկյան պատմության մեջ նախադեպ:

Իսկ այդ ընթացքում նախկին և ներկա ամերիկյան պաշտոնյաներն անհավանական սպառնալիքներ են հնչեցնում Մոսկվայի հասցեին: ՆԱՏՕ-ում դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը սպառնում է վերացնել Ռուսաստանի հրթիռները, որոնք, ըստ նրա, խախտում են 1987 թվականի պայմանագիրը: Իր հերթին, այս քայլը սպառնում է հանգեցնել միջուկային պատերազմի: Ներքին գործերի նախարարը սպառնում է ծովային շրջափակման ենթարկել Ռուսաստանը, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հայտարարում է, թե «խաբեությունն ու կեղծարարությունը» բնորոշ են ռուսական մշակույթին:

Սառը պատերազմի մի քանի ճակատներ նույնիսկ վերածվել են ռազմական գործողությունների թատերաբեմի: Դրանցից մեկը Սիրիան է: Սեպտեմբերի 17-ին սիրիական ռազմական ինքնաթիռները պատահաբար խոցեցին դաշնակից ռուսական ինքնաթիռը՝ սպանելով անձնակազմի բոլոր 15 անդամներին: Պատճառը, ընդհանուր առմամբ, պարզ էր՝ այն շփոթել էին իսրայելական ռազմական ինքնաթիռների հետ: Մոսկվայի արձագանքն իր մեջ ներառում էր զգուշավոր սպառնալիք:

Սկզբում նախագահ Պուտինն ասաց, որ այն ինչ տեղի ունեցավ դժբախտ պատահար էր, որը բնորոշ է պատերազմներին, սակայն նրա պաշտպանության նախարարը մեղադրեց Իսրայելին: Պուտինն անմիջապես տեղին տվեց և ավելի կոշտ քայլ արեց՝ Սիրիային փոխանցվեց S-300 պաշտպանական հրթիռային համակարգը, որը տարիներ շարունակ Սիրիան ու Իրանը երազել են ունենալ:

Ակնհայտ է, որ Պուտինը Կրեմլի պատմության ամենամեծ բռնակալը չէ, ինչպես ներկայացնում է ամերիկյան մամուլը:  Ռուսական չափանիշներով նա զուսպ գործիչ է, ով փորձում է տարբեր շահեր հետապնդող խմբերի միջև հավասարակշռություն պահել: Այս դեպքում, անվտանգության հարցի շուրջ նրան հակադրվել էր կոշտ քաղաքականության կողմնակիցների խումբը:   

Երկրորդ, եթե Սիրիայում տեղադրվի S-300 համակարգը, որը կկառավարեն ոչ թե սիրիացիներ, այլ ռուսները, Պուտինը կարող է պառակտված Սիրիան հայտարարել «ոչ թռիչքային գոտի»: (Ռուսաստանն ու Իրանն այնտեղ օրինական են, ԱՄՆ-ը եւ Իսրայելը՝ ոչ): Եթե այդպես լինի, ապա Վաշինգտոնի ու Թել-Ավիվի համար դա կդառնա «կարմիր գիծ»: Հետևաբար, դրանից հետո ԱՄՆ-ն ու Իսրայելը պետք է հասկական՝ ինչ են անելու, ինչպես են վարվելու: Հաշվի առնելով Վաշինգտոնում տիրող տրամադրությունները՝ դժվար է ակնկալել իմաստուն որոշում:

Բացի այդ, Միացյալ Նահանգների լիբերալ աշխարհն այսօր պառակտվում է, դրա փոխարեն առաջ են գալիս նոր դաշինքներ՝ ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ու գուցե նաև՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի:

Եվ ի վերջո, ռուս-ամերիկյան, այսպես ասած, պատերազմը Ուկրաինայում վերջերս նոր զարգացումներ ունեցավ: Ի հավելումը Դոնբասի, լարված իրավիճակ ստեղծվեց Մոսկվայի ու Կիևի միջև Ազովյան ծովում՝ ուկրաինական նավահանգստային քաղաք Մարիուպուլի մոտ: Թրամփը ճնշման է ենթարկվել Կիևին ռազմածովային և այլ տեսակի զենքեր տրամադրելու հարցում, որը կարող է էլ ավելի լարել իրավիճակը: Անհրաժեշտ է, որ նախագահը իր վարչակազմի հետ սատար կանգնի մինսկյան համաձայնություններին: Սկզբում թվում էր դա է նրա հիմնական նպատակը, սակայն հետագայում առաջ եկան այլ մոտեցումներ, ուր մեծ տեղ է տրված Ռուսագեյթին:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment