Սաակաշվիլի. Վրաստանը նորից հզորացնենք
Հոդվածի առանցքում
- Սաակաշվիլին վելուծել է Վրաստանի քաղքական իրավիճակն ու ընտրությունները և առաջարկել երկիրը հզորացնելու իր տարբերակները:
Ուշադրությանն արժանի
Թոմաս դե Վաալը նոյեմբերի 5-ին հրապարակված իր When Georgians Go Low, Other Georgians Go Lower հոդվածում գրել է Վրաստանում նախագահի ընտրության մասին. «Անձերի վրա կենտրոնանալով՝ իրականում կարող ենք բաց թողնել բովանդակությունը»:
Վաալը հենց այդպես էլ արեց` Վրաստանում երբևէ կայացած ամենամրցակցային քարոզարշավն անվանելով «խայտառակ մրցակցություն» իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և իմ միջև: Թեև ճիշտ է, որ ես աջակցում եմ ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեին, իսկ Իվանիշվիլիի «Վրացական երազանքը»` Սալոմե Զուրաբիշվիլիին, սա չէ ուղիղ պատճառը, որ առաջին փուլում Վրաստանի քաղաքացիների 61.36 տոկոսը քվեարկեց իշխող կուսակցության թեկնածուի դեմ: Ավելի շուտ այստեղ կիրառելի է դասական ամերիկյան ասացվածքը. It’s the economy, stupid.
Փաստերն արդեն իսկ խոսուն են: Եկեք սկսենք վրացի քվեարկողների առաջնահերթ խնդրից` գործազրկություն: Տարօրինակ չէ, որ աշխատուժի մեծ մասն անգործ է` կախված դրամական փոխանցումներից կամ նպաստներից: International Republican Institute-ի (IRI) ապրիլիլն անցկացրած հարցման արդյունքով, վրացիների 62 տոկոսը գործազրկությունը նշել է որպես գլխավոր խնդիր` իշխող կուսակցության չկատարված խոստումների և տնտեսական դրության վատթարացման ֆոնին: Որպես հակադրություն` միայն 3 տոկոսն է իմ կուսակցությունը` Ազգային Միացյալ Շարժումն անվանել խնդրահարույց:
«Վրացական երազանք»-ի իշխանութան տարիներին ՀՆԱ–ի աճը կանգ է առել, նույնիսկ նվազման միտում կա: Իմ նախագահության տարիներին ՀՆԱ–ն աճել էր չորս անգամ: Միաժամանակ ընդգծված անհավասարությունն ու կոռուպցիան դժգոհություններ են առաջացնում իշխող կուսակցության կառավարումից: Իվանիշվիլիի անձնական կարողությունը կազմում է Վրաստանի ՀՆԱ–ի կեսը և նրա նեղ շրջապատը նույնպես ծաղկում է ղեկավար պաշտոններում: Անցած ամիս Վրաստանի ամենապոպուլյար հեռուստաալիքը` «Ռուսթավի 2»-ը եթեր էր հեռարձակել «Վրացական երազանք»-ին անդամակցող պաշտոնյաների առանձնատները` նկարահանված դրոնով, վերևից: Դա հասարակական դժգոհություն առաջացրեց: Գրեթե բոլոր տներն իրականում ձևակերպված են հարզատների անուններով:
Փորձելով ընտրություններից առաջ մեղմել ընտրողների դժգոհությունները, Իվանիշվիլին իրականում կրակն ավելի թեժացրեց: Մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ իշխող կուսակցության անդամ, պատգամավոր Իրակլի Սեսիաշվիլիի 31 հազար դոլար արժեքով եռահարկ շքեղ առանձնատան լողավազանում նույնիսկ ջուր չկա: Transparency International-ը իմ կառավարման տարիներին Վրաստանն անվանել էր կոռուպցիայի եմ ամենաակտիվ պայքարող երկիր, հիմա, վերջին տարիներին նման իրավիճակների պատճառով, Վրաստանում հիասթափված են:
Ինֆլյացիան ևս վճռորոշ էր վրացիների գնողունակության համար: Իմ նախագահության վերջին` 2013-ին, 1 ԱՄՆ դոլարը համարժեք էր 1.60 վրացական լարիի: Այսօր 1 ԱՄՆ դոլարը համարժեք է 2.80 լարիի: Թեև կան արտաքին գործոններ, ինչպես առևտրային գործընկեր երկրների դրամային համակարգի դժվարություններն են, որոնք լարին արժեզրկել են 75 տոկոսով, «Վրացական երազանք»-ի անպատասխանատու և ֆիսկալ քաղաքականությունը երկրում ինֆլյացիայի գլխավոր պատճառն է: 2014-ին Վրաստանի ներկայիս հաշվեկշռի դեֆիցիտը գրեթե կրկնապատկվել է: Լարիի կոլապսը մեծ հետևանքներ ունեցավ, քանի որ Վրաստանում առանձին վարկերի առնվազն կեսը դոլարով են և եկամուտները չենավելացվել, որպեսզի վարկառուները կարողանան վճարումներ կատարել: Ավելին, Թբիլիսիի մետրոյի աշխատակիցները հունիսին դուրս եկան գործադուլի` պահանջելով գնաճին համապատասխան բարձրացնել աշխատավարձերը: Իշխող կուսակցության պատասխանը բողոքը պարզապես չնկատելն էր: Թբիլիսիի քաղաքապետ մուլտիմիլարդատեր Կախա Քալաձեն, որն անդամակցում է «Վրացական երազանք»-ին, մետրոյի աշխատակիցների բողոքին վերաբերվեց ինչպես էլեկտրոնային փոսթով ուղարկված սփամի:
Աշխարհի ժողովրդավարական անկյուններում ընտրողների որոշումը կախված է երկու գործոնից` տնտեսություն և հասարակական անվտանգություն: Տնտեսական խնդիրների խորացումը, հանցավորության աճը և քաղաքականացված արդարադատության համակարգն ընդգծում են հասարակության դժգոհությունը: Այստեղ նույնիսկ իմ խոսքի կարիքը չկա: Ըստ International Republican Institute-ի զեկույցների վրացիների միայն 50 տոկոսն է դրական վերաբերում ոստիկանությանը, 2013-ի մայիսի համեմատ` այս թիվը նվազել է 38-ով: IRI-ի Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Ստեփան Նիքսն ասում է. «Ոչ վաղ անցյալում ոստիկանությունն ընկալվում էր որպես Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարող գլխավոր օղակ: Հիմա վստահության դրամատիկ անկումը նշանակում է, որ հասարակական ընկալման մեջ կոռուպցիան և հանցավորությունն ավելացել են»: Միաժամանակ Transparency International-ը Վրացական երազանք կուսակցության կառավարման շրջանում արդարադատությունը բնութագրում է որպես կլանային կառավարում, որը ծառայում է իշխող կուսակցության շահերին: Մեկ ամոթալի փաստ դատական համակարգի կոռումպացվածության մասին: Թբիլիսիում երկու դեռահասների սպանության գործում Վրացական երազանքին անդամակցող պաշտոնյաները կոծկեցին հանցագործությանը դատախազության համակարգում աշխատող պաշտոնյայի որդու մասնակցությունը: Արդարադատության այս սխալի պատճառով հունիսին զանգվածային ցույցեր սկսվեցին: Կուլմինացիան վարչապետի և այլ պաշտոնյաների հրաժարականն էր:
2012-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Վրացական երազանքը համաներմամբ պարգևատրեց հազարավոր իրավախախտների, որոնց անվանեց իմ ռեժիմի քաղբանտարկյալներ: Քրեական արդարադատության բարեփոխումների այս սխալ ճանապարհի արդյունքն իրար հաջորդող ողբերգություններն են: Միայն վերջերս երկիրը ցնցվեց Գորիում 8-ամյա աղջնակի սպանությունից, հատկապես երբ հասարակությունն իմացավ, որ մարդասպանը քրեական անցյալով մանկապիղծ է, որը բանտից ազատվել էր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի համաներման որոշումով: 2012-ին ես քննադատեցի առաջին զանգվածային համաներումը, հատկապես բարձրացնելով մանկապիղծերի հարցը, բայց Վրացական իշխանությունը խորհրդարանում մեծամասնություն էր և մերժեց իմ բողոքը:
Արդեն 5 տարի ես ապրում եմ Վրաստանից դուրս և այդ ընթացքում իշխող կուսակցությունը վերահսկողություն է հաստատել կառավարման բոլոր ինստիտիուտներում: Իմ վարչակազմը ստեղծեց այդ բոլոր ինստիտուտները և հիմա «Վրացական երազանք»-ը ոչնչացնում է դրանք: «Վրացական երազանք»-ը ուներ բավական ժամանակ և ռեսուրսներ 2012-ին ընտրողներին տված խոստումները կատարելու համար, բայց չուներ քաղաքական կամք: Իմաստալից բարեփոխումների փոխարեն, որոնք կկասեցներին հասարակության դժգոհոթյունը, պաշտոնյաները ճնշեցին անկախ մեդիան և քաղհասարակությանը, մասնավորապես նախընտրական շրջանում:
Ինչ–որ մեկը կարող է վիճակագրություն ներկայացնելով բացատրել, թե ինչու են Վրաստանում ընտրողները հոգնել ստատոս քվոյից և ինչու են պատրաստ իշխանության խաղաղ փոխանցման: Բայց մի տվյալ ամենախոս է: Ապրիլին վրացիների 67 տոկոսը համաձայնել է, որ Վրաստանում ամեն ինչ սխալ ուղղությամբ է գնում: Թեև 2012-ին իմ կուսակցությունը պոպուլյար չէր, այն ժամանակ նույնը պնդում էր միայն 31 տոկոսը: Վրաստանի ներքին քաղաքականությունը վերլուծելիս արտասահմանցի փորձագետները կարող են բաց թողնել մի կարևոր հանգամանք` Վրաստանում, նույնիսկ ամենադժվար ժամանակներում, հյուրերին չափազանց լավ են ընդունում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: