Ռուս-ուկրաինական պատերազմ: ԱՄՆ-ի ծայրահեղ աջակողմյան ուժերը աջակցում են Ուկրաինային

Ռուս-ուկրաինական պատերազմ: ԱՄՆ-ի ծայրահեղ աջակողմյան ուժերը աջակցում են Ուկրաինային

Հոդվածի առանցքում

  • «Ռոսիա» թերթին տված հարցազրույցում ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարն Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է. «ԱՄՆ-ի ծայրահեղ աջակողմյան խմբերի ղեկավարները ամիսներ շարունակ վերապատրաստում են արմատական կազմակերպություններին Ուկրաինայում։ Նման աջակցություն զգալով Պորոշենկոն վստահորեն ապավինում է սադրիչ քայլերի, այդ թվում` ռուս-ուկրաինական սահմանի վրա ... Առաջիկա ընտրությունների լույսի ներքո կարելի է կանխատեսել, որ մոտ օրերին սպասվում են ԱՄՆ-ի աջակցությամբ նոր գործողություններ», - ասել է Պատրուշեւը՝ միանալով ռուսական այլ պաշտոնյաների պնդմանը, թե Ուկրաինան պատրաստվում է հարձակվել ռուսական զորքերի վրա:

Ուշադրությանն արժանի

Չորեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն վերացրել է արտակարգ իրավիճակը երկրում: Ռուս պաշտոնյաները քննդատել են Ուկրաինայի առաջնորդին `պնդելով, որ նա պաշտպանում է ծայրահեղ աջակողմյան խմբերին, եւ որ Վաշինգտոնը աչք է փակում այդ փաստի վրա: Վերլուծաբանները, սակայն, նշում են, որ մեկնաբանությունները ապակողմնորոշող են եւ համապատասխանում են Կրեմլի ջանքերին `ապատեղեկատվություն տարածելու վերաբերյալ:

Չորեքշաբթի ռուսաստանյան «Ռոսիա» թերթին տված հարցազրույցում ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարն ու ՖՍԲ- ի նախկին ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է. «ԱՄՆ-ի ծայրահեղ աջակողմյան խմբերի ղեկավարները ամիսներ շարունակ վերապատրաստում են արմատական ​​կազմակերպություններին Ուկրաինայում »:

«Նման աջակցություն զգալով Պորոշենկոն վստահորեն ապավինում է սադրիչ քայլերի, այդ թվում` ռուս-ուկրաինական սահմանի վրա … Առաջիկա ընտրությունների լույսի ներքո կարելի է կանխատեսել, որ առաջիկա օրերին սպասվում են ԱՄՆ-ի աջակցությամբ նոր գործողություններ», ասել է Պատրուշեւը՝ ձայնակցելով ռուսական այլ պաշտոնյաների պնդմանը, որ Ուկրաինան պատրաստվում է հարձակվել ռուսական զորքերի վրա:

«Նացիստական ​​խորհրդանիշները, էթնիկ առավելությունների մասին հռետորաբանությունը, ռուսաֆոբ գաղափարները, այս ամենը դարձել է Կիեւի պետական ​​քաղաքականության անբաժանելի մասը», – շարունակում է Պատրուշևը՝ մեղադրելով Վաշինգտոնին, որ վերջինս «աչքերը փակում է» Ուկրաինայի ծայրահեղականներին Պորոշենկոյի ցուցաբերած աջակցության վրա:

Սակայն շատ փորձագետներ ասում են, որ ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանն է պատրաստվում հարձակման, եւ նրանք պնդում են, որ Ռուսաստանի մեղադրանքները նպատակ ունեն հիմնավորել Մոսկվայի ցանկացած ռազմական գործողություն:

ԱՄՆ – ը եւ Հյուսիսատլանտյան դաշինքի այլ երկրները Ուկրաինային որոշակի սահմանափակ աջակցություն են ցուցաբերել, երբ լարվածությունը աճել է իր հարեւանի հետ հարաբերություններում, որը վերջին հինգ տարիներին աջակցում է ռուսամետ անջատողականներին Ուկրաինայում: Մայիսին Կոնգրեսը հավանություն տվեց 2019 թվականին Ուկրաինային ռազմական օգնություն ցացաբերելու օրինագծին 250 միլիոն դոլարի չափով, այդ թվում նաեւ մահաբեր զենքի վաճառքի համար:

Միեւնույն ժամանակ, զեկույցները ցույց են տվել, որ գոյություն ունեն կապեր ԱՄՆ-ում աջ ծայրահեղականների, սպիտակամորթ գերիշխանության կողմնակիցների եւ Ուկրաինայի աջակողմյան ազգայնական խմբերի միջեւ:

Պատրուշեւի մեկնաբանությունները, կարծես, կապում են այս երկու անհամապատասխան խնդիրները՝ Վաշինգտոնի պաշտոնական աջակցությունը Կիեւին ևմիջազգային աջակողմյան խմբերի աջակցությունը:

«Պորոշենկոն ոչ մի օգուտ չի ստանում Ուկրաինայում ծայրահեղականների գործողություններից, որոնք նվազագույն են: Ռադայում [Ուկրաինայի խորհրդարանում] նրանք ներկայացված չեն: Կրեմլի ապատեղեկատվությունը կիրառում է Ուկրաինայի «ֆաշիզմ» հասկացությունը, սակայն Եվրոպայի շատ երկրների համեմատությամբ, աջակողմյան ծայրահեղականությունը բավականին թույլ է Ուկրաինայում », – ասել է« Newsweek »- ին Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստը:

Հունիսին հրապարակված Freedom House հիմնադրամի զեկույցը նշել է, որ 2018 թվականի առաջին կեսին Ուկրաինայում ավելի շատ աջակողմյան խմբեր են ակտիվացել եւ նրանց գործողությունները հաճախ անպատիժ են մնացել Ուկրաինայի ոստիկանության կողմից: Սակայն ռուսական պետական ​​քարոզչությունը հաճախ փորձում է ներկայացնել այդ խմբերը որպես ավելի շատ ազդեցիկ, քան իրենք կան իրականում: Հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության ծառայության աշխատակիցները մեղադրեցին Ուկրաինայի կառավարությանը ` աջ ծայրահեղականների ու իսլամական պետության (ISIS) հետ համագործակցելու մեջ` Ռուսաստանում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար, սակայն նրանք ոչ մի ապացույց չունեն նման պնդման համար:

Իրականում, ուկրաինական ծայրահեղականները, օրինակ Ազովը, Աջ սեկտորը, Ավադույթ և կարգուկանոնն ու Աջ հեղափոխական ուժերը և այլն, ունեն տասնյակից մինչը հարյուրավոր անդամներ: Նրանց քաղաքական ազդեցությունը, միեւնույն է, գրեթե աննշան է:

«Նախագահ Պորոշենկոն Ուկրաինայի իշխանությունների եւ քաղաքական վերնախավի մեջ վերջին մարդն է, ով ունի կապ կամ շահեր աջ ծայրահեղականների հետ համագործակցելու հարցում: Պորոշենկոին կապելը նրանց հետ, պարզապես զարմանալի է եւ փաստացի սխալ », -« Նյուսվիքին» հայտնել է Մաքսիմ Էրիսթավին Ատլանտյան խորհրդից: «Կառավարության մեջ կան այլ մարդիկ, ինչպես ներքին գործերի նախարար Ավակովը կամ խորհրդարանում, որոնք բավականին բաց ու ուժեղ կապեր ունեն տեղական ֆաշիստական ​​խմբերի հետ»:

Մինչդեռ, Էրրիստավին նաեւ նշում է, որ ԱՄՆ-ում շատ աջ խմբեր կապեր են հաստատել ռուսական քաղաքական շարժումների հետ:

«Այս օրերին ֆաշիստական ​​խմբերը բավականին արդյունավետ եւ ուժեղ միջազգային  կապեր են հաստատում ողջ աշխարհում տարբեր խմբերի հետ, սակայն համեմատաբար ամբողջ տարածաշրջանը դիտարկելիս, ես կասեի, որ այդ կապերը ավելի ամուր են ամերիկյան եւ ռուսական աջակողմյան ուժերի միջև, քան Ուկրաինայի եւ ամերիկացիների: Ուկրաինայի ծայրահեղակաները ավելի շատ ներգրավված են եվրոպական խմբերի հետ համագործակցույան մեջ », – նշել է Էրիստավին:

Այնուամենայնիվ, գոյություն ունի աջակցություն ուկրաինական խմբերին ամերիկյան աջակողմյան ծայրահեղականների կողմից: Անցյալ ամիս «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը հաղորդեց, որ Ազովը կապեր է հաստատել Կալիֆոռնիայից դուրս գտնվող Rise Above Movement- ի ծայրահեղականների հետ:

Ազովը  կապեր ունի նաև եվրոպական խմբավորումներին հետ: Ըստ Bellingcat կայքի, այն ստացել աջակցություն Եվրոպական անվտանգության ակադեմիայի կողմից, որը տրամադրում է զինվորականների վերպատրաստման դասընթացներ եւ իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստում: Bellingkat- ը նաեւ նշում է, որ Azov- ի անդամները ինտեգրվել են Ուկրաինայի ազգային գվարդիայի հետ արեւելյան Ուկրաինայի Մարիուպոլ ափամերձ քաղաքում:

Պատրուշեւը այդ կապերի մասին խոսել է չորեքշաբթի օրվա իր հարցազրույցում` պնդելով, որ Ուկրաինայի նեոնացիները« կարեւոր նշանակություն ունեն ներքին գործերի նախարարությունում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment