Ռուս-ամերիկյան հարաբերությունները լարվել են, քանի որ Մոսկվան մեղադրում է Վաշինգտոնին իր քաղաքական դաշնակցի գողության մեջ
Հոդվածի առանցքում
- ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները լարվել են նրանից հետո, երբ Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Վաշինգտոնին` Հայաստանին Մոսկվայից հեռացնելու փորձի մեջ:
Ուշադրությանն արժանի
Ռուսաստանի կառավարությունն արձագանքել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի մեկնաբանություններին անցյալ շաբաթ Հայաստան կատարած վերջինիս այցի ընթացքում:
ԱՄՆի պաշտոնյան բարձր է գնահատել նոր կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, ով այդ պաշտոնը ստանձնել է գարնանային «ժողովրդական հեղափոխությունը» առաջնորդելու և ըստ որոշ կարծիքների Ռուսաստանին մոտ կանգնած վարչապետ Սերժ Սարգսյանին հեռացնելու արդյունքում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության համաձայն, պարոն Բոլթոնն ասել է. «ԱՄՆ-ը սատարում է նոր կառավարության ջանքերին, ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական թափանցիկության բարձրացմանը և քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` ժողովրդավարության, օրենքի գերակայության և տարածաշրջանային կայունության ամրապնդման միջոցով »:
ԱՄՆ պաշտոնյան նաև ողջունել է հանդիպումը Twitter-յան գրառման միջոցով` գրելով.
«Երեկվա այցելությունը Հայաստան՝կարևոր բարեկամ տարածաշրջանում, դրական էր: Հաճելի էր արդյունավետ զրույց ունենալ վարչապետի և նրա ազգային անվտանգության թիմի հետ»:
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեց պարոն Բոլթոնի ելույթներին և մեղադրեց ԱՄՆ-ին, որ վերջինս «բացեբաց» կոչ է անում Հայաստանին՝ հրաժարվելու Ռուսաստանի հետ պատմական կապից:
Հոկտեմբերի 29-ին հրապարակված հայտարարության մեջ նրանք ասել են.
«Բոլթոնը պահանջում է բացեբաց, որ Հայաստանը հրաժարվի իր միջազգային հարաբերություններում պատմական ուղեգծից: Նա հազիվ թե մտածում է այն ուղղությամբ, որ դա ազդում է Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության վրա:
«Բնականաբար, նա չմոռացավ գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է գնի ռուսական զենքի փոխարեն»:
Հայաստանում է տեղակայված Ռուսասաստանի ռազմական բազան: Ռուսաստանը նաև երկար ժամանակ աջակցում է այս փոքր ժողովրդին Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի համար Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունում:
Բոլթոնը խոստացել է աջակցել Հայաստանին` հարևանությամբ գտնվող տարածքի շուրջ խաղաղ կարգավորում գտնելու հարցում:
Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ երկու պաշտոնյաները քննարկել են նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը:
Հարցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանի կառավարությունը որևէ բանով չի սահմանափակվում: Եթե ԱՄՆ-ից առաջարկ լինի, որը մեզ համար նպաստավոր լինի, մենք կքննարկենք այն»:
Հայաստանի ղեկավարը նաև ընդգծել է ԱՄՆ-ի գործընկերների մեծ աջակցությունը` նշելով, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները կարող են հասնել «նոր մակարդակի»:
Մեկնաբանելով իր հանդիպումը Բոլթոնի հետ՝ նա ասել է, որ քննարկումներն անցել են «չափազանց դրական մթնոլորտում»:
«Կարծում եմ, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից », – ավելացրել է Փաշինյանը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: