Ինչի՞ց է վախենում Պուտինը

Ինչի՞ց է վախենում Պուտինը

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանում քաղաքացիական հասարակության կարևորագույն փորձությունը մոսկովյան փողոցներում է: Այն փաստում է, որ չնայած նախագահ Վլադիմիր Պուտինի ավտորիտար իշխանությանը՝ մոտ երկու տասնամյակ անց Ռուսաստանի մայրաքաղաքում դեռևս զգալի թվով մարդիկ կան, որոնք չեն վախենում խոսել: Սա նաև ենթադրում է, որ պարոն Պուտինը գիտի այս դժգոհության մասին ու վախենում է:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանում քաղաքացիական հասարակության կարևորագույն փորձությունը մոսկովյան փողոցներում է: Այն փաստում է, որ չնայած նախագահ Վլադիմիր Պուտինի ավտորիտար իշխանությանը՝ մոտ երկու տասնամյակ անց Ռուսաստանի մայրաքաղաքում դեռևս զգալի թվով մարդիկ կան, որոնք չեն վախենում խոսել: Սա նաև ենթադրում է, որ պարոն Պուտինը գիտի այս դժգոհության մասին ու վախենում է:

Սեպտեմբերին Մոսկվա քաղաքում կանցկացվեն ընտրություններ 45 անդամ ունեցող Դումայի կամ քաղաքային խորհրդի համար: Շատ թեկնածուներ գտնվում են գործող իշխանության, պրն Պուտինի ու իր «Միասնական Ռուսաստան» կուսակցության հովանու ներքո: Նրանց համար, ովքեր կապ չունեն որևէ կուսակցության հետ և հանդես են գալիս անհատական որպես անկախ թեկնածուներ, կանոնները պահանջում են, որ նրանք հավաքեն մոտ հինգ հազար ստորագրություններ երեք շաբաթվա ընթացքում: (Կուսակցությամբ հանդես եկողներին դա չի վերաբերվում): Այնուամենայնիվ, մի քանի տասնյակ անկախ թեկնածուներ կարողացան հավաքել ստորագրությունները:

Այնուհետև իշխանությունները որոշեցին չեղարկել դրանք: Անկասկած, Կրեմլի հրամանով հանդես գալով՝ Մոսկվայի ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց անկախների կողմից ներկայացված հազարավոր ստորագրություններ, հատկապես նրանց, ովքեր ունեն բարձր վարկանիշ իրենց ընտրաշրջաններում, ինչպիսին է ակտիվիստ Իլյա Յաշինը:

Մոտ 30 թեկնածուներ արգելափակվել են: Պարոն Յաշինը ասել է, որ իր ներկայացրած 15 հազար ստորագրությունները, ինչպես նաև երկու այլ թեկնածուների ներկայացրածը, ուսումնասիրվել է յոթ ժամ 20 րոպե, ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր ստորագրություն ստուգվել է մոտ երկու վայրկյան: Ընտրական հանձնաժողովի նախագահը պնդում է, որ եղել են մահացած մարդկանց ստորագրություններ, բայց հետո որոշ ստորագրողներ սկսեցին սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացնել, որ իրենք իրականում ողջ են: Այս չեղարկումները իսկական ֆարս էին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment