Ռուսաստանցիների վստահությունը Պուտինի հանդեպ նվազում է

Ռուսաստանցիների վստահությունը Պուտինի հանդեպ նվազում է

Հոդվածի առանցքում

  • Տնտեսական մարտահրավերների ու հասարակության կողմից չընդունված կառավարության բարեփոխումների ֆոնին ռուսաստանցիների վստահությունը նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ, ըսս նոր հարցումների, նվազում է: Պետական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նոր տվյալները ցույց են տալիս, որ Պուտինի իշխանության նկատմամբ վստահությունը անցյալ շաբաթ նվազել է 33,4 տոկոսով, ըստ Al Jazeera- ի, 2006 թ.-ից ի վեր սա գրանցված ամենացածր ցուցանիշն է:

Ուշադրությանն արժանի

Տնտեսական մարտահրավերների ու հասարակության կողմից չընդունված  կառավարության բարեփոխումների ֆոնին ռուսաստանցիների վստահությունը նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ, ըսս նոր հարցումների, նվազում է:

Պետական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նոր տվյալները ցույց են տալիս, որ Պուտինի իշխանության նկատմամբ վստահությունը անցյալ շաբաթ նվազել է 33,4 տոկոսով, ըստ Al Jazeera- ի, 2006 թ.-ից ի վեր սա գրանցված ամենացածր ցուցանիշն է:

Այդուհանդրեձ բնակչության շրջանում Պուտինի համեմատաբար բարձր վարկանիշը պահպանվում է՝ 60 տոկոս ու նոր տվյալներն իր համար լուրջ խնդիրներ չեն ստեղծում, հատկապես նախորդ տարվա ընտրություններում հաղթանակից հետո, որն ապահովում է հերթական 6-ամյա կառավարումը:

Բայց հասարակական հոռետեսությունը հավանաբար կհանգեցնի լարվածության պոտենցիալ հավակնորդների շրջանում, որոնք պայքարում են ապագայում իշխանության գալու համար:

Ուկրաինայի համար ռազմավարական նշանակություն ունեցող Ղրիմի թերակղզին Ռուսաստանի կազմ վերադարձնելուց հետո 2015թ.-ի ամառը Պուտինի վարկանիշը հասավ 71 տոկոսի: Դրանից հետո Պուտինի կառավարությունը միջամտեց Սիրիայում չդադարող հակամարտությանը, որտեղ քաղաքացիական պատերազմն ու ահաբեկիչների դեմ միջազգային պայքարը շարունակում էր խորանալ:

Այն ժամանակ վերլուծաբանները ենթադրում էին, որ այդ միջամտությունները ծրագրված էին ու նպատակ ունեին ռուս հասարակության ուշադրությունը շեղել գազի գնաճից ու տնտեսական ճգնաժամից:

Այդուհանդերձ դրան հետևած շատ թույլ տնտեսական աճն ու նախորդ տարվա բարեփոխումները, որոնց համաձայն տղամարդկանց կենսաթոշակային տարիքը 60-ից դարձավ 65, իսկ կանանց դեպքում 55-ից՝ 63, համազգային դժգոհություն առաջացրեց ու հանգեցրեց շարունակական ցուցյերի երկրի ամբողջ տարածքում:

Տարեսկզբին բնական գազի պայթյունը, որը 39 մադրու կյանք խլեց, Ուկրաինայում միջամտությունն ու Ռուսական Եկեղեցուց Ուկրաինականի անջատումը նույնպես հանգեցրեց ազգային հպարտության նվազմանը:

Jamestown հիմնադրամը մեջբերում է վերջին ցուցանիշներն, ըստ որոնց, Ռուսաստանցիների մեծ մասը տնտեսական ճգնաժամ է կանխատեսում, որին զուգահեռ աճում են պետական պարտքերը:

Al Jazeera-ի հետ զրույցում Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Բեն Նոբլը նշել է, որ ռուսատանի կաավարությունն այս ցուցանիշները լուրջ է ընդունում:

Վրաստանի նախկին քաղաքական գործիչ Գ. Ծերեթելիի խոսքով, – «Ռուսաստանի տնտեսական անկարողությունը խորանում է Պուտինի կողմից ռազմավարության բացակայությամբ»:

«Պուտինը Ռուսաստանի ավելի լավ ապագայի համար ոչինչ չի արել: Քանի որ ներքին դժգոհությունը խորանում է, նա հավանաբար զերծ կմնա նոր, թե ռազմական, և թե ոչ ռազմական միջամտություններից», – գրել է Նոբլը վերջին վերլուծության մեջ: Ի վերջո, ինչպես Պուտինն ասաց ՈՒկրաինայի մասին հարցին պատասխանելով՝ պատերազմն օգնում է կոծկել տնտեսական ու սոցիալական քաղաքականության մեջ թույլ տված սխալները»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment