Ռուսաստանն ու Չինաստանը մոլորեցրել են ԱՄՆ-ին
Հոդվածի առանցքում
- ԱՄՆ-ի բևեռացված քաղաքականության պարագայում երկկուսակցական կոնսենսուս ակնկալելն անիրատեսական է: Այդուհանդերձ, վերջին 18 ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները հանրապետականներին ու դեմոկրատներին ստիպեցին ընդունել երկու «գերտերությունների մրցակցության» փաստը, քանի որ միևնույն մտածելակերպով ու աշխարհայացքներով Չինաստանն ու Ռուսաստանը միավորվում են:
Ուշադրությանն արժանի
ԱՄՆ-ի բևեռացված քաղաքականության պարագայում երկկուսակցական կոնսենսուս ակնկալելն անիրատեսական է: Այդուհանդերձ, վերջին 18 ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները հանրապետականներին ու դեմոկրատներին ստիպեցին ընդունել երկու «գերտերությունների մրցակցության» փաստը, քանի որ միևնույն մտածելակերպով ու աշխարհայացքներով Չինաստանն ու Ռուսաստանը միավորվում են:
Այս փոփոխությունը գովելի է: Նախ` սա արտացոլում է այն իրականությունը, որ Պեկինն ու Մոսկվան այլևս ԱՄՆ լիբերալ աշխարհակարգի ներքո չեն գործում, երկու գերտերություններն իրենց արմատացած շահերն ու արժեքներն ունեն, որոնք արմատապես տարբերվում են ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների տեսլականից:
ԱՄՆ անվտանգության օղակները Չինաստանի ու Ռուսաստանի հետ մրցակցությունը ձևակերպում են հիմնականում տեխնոլոգիական մրցակցության ու ռազմական առավելության շրջանակում:
Արդյոք Չինաստանը Միացյալ Նահանգներին կգերազանցի արհեստական ինտելեկտի մշակման հարցում, ինչ է պետք անել, որպեսզի Չինաստանն այլևս չգերազանցի 5G գերարագ կապով, ինչպես դիմակայել սոցիալական կայքերում ռուսական ապատեղեկատվական արշավներին: Սրանք բոլորն էլ արդի ու կարևոր հարցեր են: Բայց աշխարհառազմավարական մրցակցությունը որպես սպառազինության մրցավազք դիտարկելով՝ Միացյալ Նահանգները հաջողության չի հասնի:
Որպես ապացույց դիտարկենք Սիրիան, որտեղ Միացյալ Նահանգները 2011թ.-ից պայքարում են ՌԴ դեմ, բայց այս պայքարն ԱՄՆ-ին ցանկալի արդյունք չտվեց: Իհարկե ամերիկյան ռազմական ներուժը, որը երկիրը կիրառում է Սիրիայում և դրա շուրջ, տեխնիկապես գերազանցում է ռուսականին: Այդուհանդերձ Կրեմլին հաջողվեց Բաշար ալ Ասադին պահել նախագահի պաշտոնում՝ անտեսելով Ասադին հեռացնելու Միացյալ Նահանգների պահանջը, միևնույն ժամանակ հակամարտությունն օգտագործելով ռուսական ազդեցությունն ու հեղինակությունը տարածաշրջանում ուժեղացնելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաջողության գրավականը Մերձավոր Արևելքում կիրառած լավագույն սպառազինությունը չէ, այլ՝ խորամանկ պետական կառավարումը, որը համադրվում է խորամանկ դիվանագիտության հետ, ինչպես նաև սահմանաթփակ, բայց անակնկալ ռազմական գործողություններով, որոնք բազմիցս հանել են Միացյալ Նահանգները հավասարակշռությունից:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Հարավ-չինական ծովում՝ վերջին տասնամյակում Վաշինգտոնի ու Պեկինի միջև թերևս ամենատեսանելի աշխարհաքաղաքական հարթակում: Այստեղ նույնպես Միացյալ Նահանգները ջախջախիչ պարտություն կրեցին գերտերության կողմից, քանի որ Չինաստանը հաղթանակեց՝ ռազմականացված արհեստական կղզեխմբերի ստեղծելով, թեև Վաշինգտոնը դեմ էր:
Եվ կրկին Միացյալ Նահանգներին հաղթեցին ոչ թե զենքով, այլ՝ խորամանկությամբ: Չինաստանն իր ծովային ֆորպոստերը կառուցում էր չափավորված, որպեսզի Միացյալ Նահանգներին ագրեսիվ պատասխանի համար հիմք չտա, միևնույն ժամանակ էական բազա կուտակելով՝ հակառակորդին փաստի առջև կանգնեցնելու համար:
Անհերքելի է, որ Միացյալ Նահանգներն էական ներդրումներ է կատարաում վերջին սերնդի սպառազինություն ձեռք բերելու համար: Այդուհանդերձ, զենքը խելացի և արդյունավետ է այն դեպքում, երբ այն օգտագործում ես խելացի ռազմավարությամբ:
Պատմության դասերմ այստեղ ուսուցողական են: 20-րդ դարի սկզբին մոլորակի ամենազարգացած երկրները դարաշրջանի նշանավոր գիտական հայտնագործությունները վերածեցին զենքի: Միայն 1914 թվականի օգոստոսից հետո եվրոպական երկրների ղեկավարները հասկացան, որ իրենք միասին կառուցել են մեքենա, որը զարգանալով վաղ թե ուշ կվերացնի իրենց քաղաքակրթությունը:
Ստեղծված իրավիճակը մտահոգիչ զուգահեռներ է պարունակում այդ ժամանակահատվածի հետ:
Քանի դեռ Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Ռուսաստանը ձգտում են նորագույն տեխնոլոգիաներով հարուստ սպառազինություն ձեռք բերել, որևէ մեկը չի կարող լիարժեք բացատրել, կամ նույնիսկ երևակայել, թե ինչ տեսք է ունենալու այն հակամարտությունը, որի համար գերտերություններն այդ սպառազինությունը կուտակում են:
ԱՄՆ-ն պետք է գիտակցի այն, ինչ իր հակառակորդներն արդեն հասկացել են. գերտերությունների միջև մրցավազքում կարևորը ոչ թե մկաններն են, այլ՝ ուղեղը:
Հոդվածի բնօրինակն՝ այտեղ