Ռուսաստանն ու Չինաստանը միավորում են ուժերը միջուկային զենքի ռազմավարության ոլորտում

Ռուսաստանն ու Չինաստանը միավորում են ուժերը միջուկային զենքի ռազմավարության ոլորտում

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանն ու Չինաստանը խթանում են երկկողմ գործակցությունը միջուկային զենքի ռազմավարության ոլորտում․ կողմերը Միացյալ Նահանգներին մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու մեջ: Այսպես կոչված «Միջուկային հնգյակը» հինգշաբթի հանդպիպել է Պեկինում: Հանդիպումը տեղի է ունենում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների միջև լարվածության ֆոնին:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանն ու Չինաստանը խթանում են երկկողմ գործակցությունը միջուկային զենքի ռազմավարության ոլորտում․ կողմերը Միացյալ Նահանգներին մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու մեջ: Այսպես կոչված «Միջուկային հնգյակը» հինգշաբթի հանդպիպել է Պեկինում: Հանդիպումը տեղի է ունենում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների միջև լարվածության ֆոնին: Չինաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Ռուսասանն ու Միացյալ Նահանգները ստորագրել էին միջուկային զենքի չտարածման մասին փաստաթուղթ, որի նպատակը զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը խոչընդոտելն էր և ուղված էր Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև տասնամյակներ շարունակվող սպառազինությունների մրցավազքի դեմ:

Քանի որ Սպիտակ Տունը սպառնացել է սառը պատերազմի ժամանակահատվածում կնքած ևս մեկ պայմանագրից հրաժրվել, Ռուսաստանն ու Չինաստանը ձգտում են համաձայնեցնել ու միավորել իրենց դիրքորոշումները, քանի որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը նրանք ապակայունացնող են համարում:

«Մեր համատեղ աշխատանքները թե՛ չին-ռուսական և թե՛ ռուս-չինական գործակցության ոլորտներում մեր ուշադրության կենտրոնում կլինեն», – հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ըստ ռուսական «Տասս» լրատվական գործակալության: «Դա շատ արդյունավետ աշխատանք է, 2016-ին մենք հաստատեցինք ռազմավարական կայունության մասին հայտարարությունը ղեկավարների մակարդակով: Դա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես են Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ընդհանուր դիրքորոշումներ ընդունում»:

ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է 1987 թվականի միջին և հեռահար միջուկային զենքի (INF) պայմանագրի խախտման մեջ, որը սահմանել է միջուկային և բալիստիկ հրթիռների փոխադարձ արգելքը 310-ից 3,420 մղոնների միջակայքերում:

Վաշինգտոնը պնդում է, որ Ռուսաստանի նոր Novator 9M729 հրթիռը խախտում է պայմանագիրը, իսկ Մոսկվան պնդում է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի տարածված հակահրթիռային վահանը կարող է օգտագործվել նաև հարձակողական գործողություններում, որը գործարքի պայմանների կոպիտ խախտում է:

Փոխադարձ մեղադրանքները շարունակվում են, Երկու կողմերի բանակցությունները մինչ օրս չեն հաջողել: մոսկվան և Վաշինգտոնը մեղադրում են միմյանց գործակցելուն ուղղված քայլեր չձեռնարկելու համար: ԱՄՆ-Ռուսաստան երկխոսության նոր փուլը սպասվում էր Պեկինում կայացած «Միջուկային հնգյակի» բանակցությունների շրջանակներում, Չինաստանը սակայն գործարքի մաս չի կազմում: Այդուհանդերձ Պեկինը վճռորոշ և կառուցողական դեր է խաղացել միջուկային գործարքի կնքման հարցում և ինչպես Չինաստանի ԱԳ նախարարն է նշել,- «Պեկինը միշտ էլ բազմակողմանի գործակցության կողմնակիցն է եղել ու նպաստել է գործարքի նպատակների կատարմանը»: Պեկինը նաև միջազգային հանրությանն է կոչ անում աջակցել բազմակողմանի մոտեցմանը, խթանել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կետերին, նպաստել խաղաղ նպատակների իրականացմանը:

Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները նույնպես լարված են, քանի որ աշխարհի երկու առաջատար տնտեսական ուժերը պայքարում են տևական սառեցված պատերազմը դադարեցնելու համար: ԱՄՆ պետքարտուղարի զինված ուժերի վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Անդրեա Թոմփսոնը գրեց, որ ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է դիվանագիտական ջանքեր գորխադրեն ընդհանուր պարտավորություները կատարելու և առաջխաղացման համար»:

Ռուսաստանն ու Չինաստանը զգուշացրել են, որ այս ամսվա սկզբին հրապարակված նախագահ Դոնալդ Տրոմփի 2019 թ. Փաստաթուղթը կոչ է անում նոր, սպառազինությունների մրցավազքի:

Բացի այդ, միջուկային հնգյակը վերջին հանդիպման ընթացքում համաձայնել են աշխատանքներին ներգրավել նաև Հնդկաստանին, Իսրայելին, Պակիստանին ու Հս. Կորեային:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment