Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում գաղտնի քիմլաբորատորիաներ ունենալու մեջ

Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում գաղտնի քիմլաբորատորիաներ ունենալու մեջ

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Վրաստանում գաղտնի լաբորատորիաներ ունի: Պենտագոնը հերքում է այս հայտարարությունը: 

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Վրաստանում գաղտնի լաբորատորիաներ ունի, որտեղ կենսաբանական զենք է մշակում` խախտելով միջազգային կոնվենցիաները և  ուղղակի սպառնալով Ռուսաստանի անվտանգությանըՊենտագոնը զայրույթով հերքում է այս հայտարարությունը

Մոսկվայից մեղադրանքները հնչեցին ճիշտ այն օրը, երբ ԱՄՆից, Մեծ Բրիտանիայից և Նիդեռլանդներից պաշտոնական մեղադրանքներ հնչեցին ռուսական ռազմական հետախուզության դեմ: Կիբերհարձակումների գործով:  

Ռուսաստանի ՊՆ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքի համանատար, գեներալմայոր Իգոր Կիրիլովը բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում գործող լաբորատորիան եղել է Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ ամերիկյան լաբորատորիաների ցանցի մի մասը

Մեղադրանքները հիմնված են ԱՄՆից ֆինանսավորվող Թբիլիսիի Ռիչարդ Գ. Լուգարի անվան հանրային առողջության հետազոտությունների կենտրոնի նյութերի վրա: Կիրիլովը պնդում է, որ Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Ջորգաձեի կողմից ներկայացված փաստաթղթերը ցույց են տալիս` հաստատությունը ամբողջությամբ ֆինանսավորվել է ԱՄՆից, իսկ այն, որ փաստաթղթերով կենտրոնի սեփականատերը վրացական կողմն է, պարզապես քողարկիչ շղարշ է

Պենտագոնի խոսնակ Էրիկ Փահոնը հերքել է Կիրիլովի մեղադրանքները` դրանք անվանելով «Արևմուտքի դեմ իրականացվող ռուսական ապատեղեկատվության կեղծ քարոզարշավի գյուտ» և պնդելով` Միացյալ Նահանգները Լուգար կենտրոնում կենսաբանական զենք չի մշակում

Փահոնի խոսքով, լաբորատորիան միաժամանակ մարդկանց և կենդանիների առողջությամբ զբաղվող հաստատություն է, պատկանում է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության կենտրոնին: Եվ գործարկողը նույն կենտրոնն էոչ թե ԱՄՆն

«Լուգար կենտրոնի առաքելությունը քաղաքացիներին կենսաբանական սպառնալիքներից պաշտպանելն է, վարակիչ հիվանդությունները հայտնաբերելով մարդկանց և կենդանիների առողջությունը բարելավելը, համաճարակային իրավիճակի վերահսկողությունը, Վրաստանին, Կովկասյան տարածաշրջանին և համաշխարհային հանրությանն օգտակար հետազոտություններ կատարելը»,- ասել է Փահոնը

Կենտրոնը բացվել է 2013-ին` ի պատիվ ԱՄՆ նախկին կոնգրեսական Ռիչարդ Գ. Լուգարի: Կոնգրեսից հեռանալուց առաջ, 1991-ին ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետական կոնգրեսականը մասնակցել է խորհրդային միջուկային արսենալը և զանգվածային ոչնչացման մյուս զենքերը պաշտպանելու ամերիկյան երկկուսակցական ջանքերին

Գեներալմայոր Կիրիլովն ասել էր, որ Ջորգաձեի հրապարակած փաստաթղթերն ահազանգում են` քաղաքացիական հետազոտության անվան տակ անընդունելի գործողություններ են իրականացվում: Նրա խոսքով և ըստ այդ փաստաթղթերի, 2015-16-ին 73 կամավորներ, որոնք մասնակցել են նոր դեղամիջոցներից մեկի փորձարկմանը, մահացել են: Կիրիլովը պնդում է, որ այդ մահերը ապացույց ենԼուգար կենտրոնում նոր մահացու տոքսինները փորձարկելիս մարդկանց օգտագործում են փորձաճագարների նման:  

«Գրեթե միաժամանակ նման մեծ թվով կամավորների մահը բավական հիմք է հավատալու, որ Լուգար կենտրոնը հետոզոտում էր չափազանց թունավոր և մահացու քիմիական կամ կենսաբանական նյութ»,- ասել է Կիրիլովը:  

Ռուս գեներալի խոսքով՝ Ռուսաստանի հարավում վիրուսային հիվանդությունների տարածումը ևս կարող է առնչություն ունենալ Լուգար կենտրոնի աշխատանքի հետ: Նա մասնավորապես հիշեցրել է Աֆրիկյան խոզի տենդը (ASF), որը 2007-ին տարածվեց Վրաստանից և Ռուսաստանի հարավում դարձավ գյուղատնտեսական զանգվածային կորուստների պատճառ

«Ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգներն իր ռազմակենսաբանական պոտենցիալը զարգացնում է պաշտպանական միջոցների ուսումնասիրման շղարշով` խախտելով միջազգային համաձայնագրերը», – ասել է Կիրիլովը:

Ջորգաձեի հրապարակած փաստաթղթերի թվում էր վարակված միջատների տեղափոխման համար նախատեսված ԱՄՆի արտոնագիր: Այլ արտոնագրեր, որոնք թույլատրում էին քիմիական և կենսաբանական նյութերի մատակարարումները

«Նման հետազոտությունները չեն համապատասխանում ԱՄՆ ստանձնած` կենսաբանական և թունավոր նյութերի արգելման միջազգային պարտավորություններին: Լեգիտիմ հարց կա` Լուգար կենտրոնին ինչու էին անհրաժեշտ նման արտոնագրեր: Մենք ակնկալում ենք ստանալ հստակ պատասխան Վրաստանից և ԱՄՆից», – ասել է Կիրիլովը

Նա ընդգծել է` Մոսկվային անհանգստացնում է, որ ԱՄՆ ռազմական պատասխանատուները Ռուսաստանի տարբեր շրջաններից` ներառյալ Հյուսիսային Կովկասից, հավաքագրում են մարդկանց գենետիկական տվյալներ:

Վրաստանում գտնվող լաբորատորիան ԱՄՆ ընդլայնվող ռազմակենսաբանական ծրագրի մի փոքր մասն է, ասել է գեներալը` ավելացնելով, որ Պենտագոնը լաբորատորիաներ ունի Ռուսաստանին հարևան այլ երկրներում ևս

«Նման լաբորատորիաների տեղերը պատահական չեն ընտրված», – ասել է Կիրիլովը` այդ օբյեկտները որակելով կենսաբանական ուղիղ սպառնալիք Ռուսաստանին և Չինաստանին

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment