Ռուսաստանի ամբողջ տնտեսությունը կառուցված է վատագույն սցենարի վրա

Ռուսաստանի ամբողջ տնտեսությունը կառուցված է վատագույն սցենարի վրա

Հոդվածի առանցքում

  • «ՎՏԲ բանկ»-ի նախագահ Անդրեյ Կոստինն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Ռուսաստանում դոլարի օգտագործումից հրաժարվելու գաղափարը «ուտոպիստական» երևակայություն է:

Ուշադրությանն արժանի

Պատժամիջոցնե՞ր: Կան: Նավթի գների անկու՞մ: Առկա է: Պատրաստ ենք՝ ասում է Ռուսաստանի կենտրոնական բանկը: Նրանք պատրաստ են այս զարգացումներին: Փաստորեն, 2014 թ.-ից ի վեր, երբ սահմանվեցին Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, ողջ տնտեսությունը հիմնված էր ամենավատ սցենարի վրա: Միակ սցենարը, որը կարող էր էլ ավելի բացասական լինել, պատերազմն էր, այսպես են դիտում Ռուսաստանում այս իրավիճակը, երբ խոսքը գնում է անկանխատեսելի արտաքին գործոնների` Բրյուսելի և Վաշինգտոնի պատժամիջոցների մասին:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Քսենիա Յուդաևան Reuters-ի հետ զրույցում ասել է. «Մենք նաև հաշվի ենք առնում բոլոր ռիսկային սցենարները, այդ թվում՝ նավթի գների իջեցումը մինչև $ 35 մեկ բարելի դիմաց, և ավելի շատ պատժամիջոցների կիրառումը», – ասել է MIT շրջանավարտը:

Ռուսաստանը կանխատեսում է, որ նավթի գները հաջորդ տարի նվազելու են` հասնելով մոտ 80 դոլարի: Նավթի գների նվազումը նշանակում է, որ նավթ ու գազ արտահանողները քիչ գումար կստանան, հետևաբար՝ կառավարությունը ստիպված է լինելու վերանայել ՀՆԱ-ի աճը:

Կենտրոնական բանկի բազային սցենարն առաջարկում է մինչև 2020-2021 թթ. Ուրալի նավթի գնի իջեցում՝ 70-ից 55 դոլար: 2019-21 ՌԴ բյուջեն հիմնված է «$50՝ բարելի դիմաց» նավթի գնի վրա: Եթե ​​նավթի գինը ավելի ցածր լինի, ապա Ռուսաստանը ստիպված կլինի կրճատումներ անել:

Ըստ VanEck Russia ETF-ի՝ ռուսաստանյան բաժնետոմսերի գինը նվազել է ավելի քան 4%: Սակայն նավթի աճող գների շնորհիվ Ռուսաստանի ֆոնդային շուկան վերջին 4 ամիսների ընթացքում աճել է 4%-ով, մինչդեռ MSCI- ի զարգացող շուկաների չափանիշը մնում է ցածր: Ռուսաստանի տնտեսությունը հիմնականում կապված է նավթի գնի հետ:

Սպառողական տրամադրությունները, այնուամենայնիվ, անկում են ապրում: Հարկերն աճում են, սպառողական պահանջարկը նվազեցրել է ՀՆԱ-ի աճը մինչև 1%: Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը ևս սպառնում է սպառողներին, գոնե զգացմունքային առումով:

Հուլիս-սեպտեմբերին սպառողական վստահությունը նվազել է 6 տոկոսով և հասել -14%-ի: Առաջիկա տարվա դրական փոփոխությունների սպասումների տոկոսը կրճատվել է 25% -ից մինչև 16%, իսկ բացասական ակնկալիքներն աճել են 20%-ից մինչև 32%: Տնտեսության մեջ փոփոխություններին հավանություն տվողների բաժինը նվազել է 19%-ից մինչև 14%, իսկ նրանց, ովքեր բացասական էին վերաբերվում հարկային և իրավական բարեփոխումներին, 31%-ից դարձել են 40%:

ԱՄՆ-ը սպառնացել է ավելի շատ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինեն դրանք: Օլիգարխների տարբեր փաստաբաններ Վաշինգտոնում փորձում էին համոզել կոնգրեսականներին իրենց մրցակիցների դեմ պատժամիջոցներ սահմանել, սակայն Թրամփի ղեկավարությունը հիմնականում ձեռնարկել է առանձին պատժամիջոցներ՝ թիրախավորելով խոշոր ռուսական բրենդերի կամ Օլեգ Դերիպասկայի նման դեմքերի: Նրա ակտիվները ԱՄՆ-ում այժմ սառեցված են: Նա նույնպես չի կարող այցելել Միացյալ Նահանգներ:

Ոմանք պնդում են, որ Ռուսաստանը ճնշման է ենթարկվում՝ Արևմուտքին զիջումներ անելու համար: Եվ եթե դա այդպես է, ապա Ռուսաստանը պետք է պարզապես հրաժարվի դոլարից և ընտրի եվրոն:

«ՎՏԲ բանկ»-ի նախագահ Անդրեյ Կոստինն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Ռուսաստանում դոլարի օգտագործումից լիովին հրաժարվելու գաղափարը «ուտոպիստական» երևակայություն է:

«Կարո՞ղ ենք հրաժարվել դոլարից: Իհարկե ո՛չ: Դա անհնար է», – ասել է նա հինգշաբթի օրը «Ինտերֆաքս» -ին տված հարցազրույցում: «Սա ուտոպիստական է, իսկ ես ռեալիստ եմ», – ասում է Կոստինը՝ հավելելով, որ չի կարծում, որ Կրեմլը երբևէ կարգելեր դոլարի օգտագործումը:

Եթե ​​ԱՄՆ գանձապետարանն արգելեր Ռուսաստանի կողմից դոլարի օգտագործումը, ինչն անհավանական է և կթիրախավորի միայն որոշ անձանց, ապա Կոստինն ասում է, որ ռուսական ընկերությունները ներկայումս սահմանափակում են դոլարով իրենց գործունեությունը: Հինգ տարի առաջ Հնդկաստանի հետ առևտրում ռուբլու մասնաբաժինը կազմում էր 3%, իսկ այժմ՝ 20%:

Այս պահին, սակայն, Ռուսաստանն առաջնահերթություն չէ: Նախորդ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը  ընտրություններում ներգրավվելու մեջ մեղադրեց Չինաստանին, այլ ոչ թե ռուսներին: Պուտինը խորը շունչ քաշեց:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment