Ռուսաստանի ԱԳՆ-ում պետք է ավելի շատ կարդան Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին

Ռուսաստանի ԱԳՆ-ում պետք է ավելի շատ կարդան Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երկուշաբթի թվիթել է  Նորմանդիայում ափ հանման գործողության մասին: Նա գրել է, որ դա պատերազմի ընթացքը չի փոխել, դա արել է Կարմիր բանակը՝ Ստալինգրադում և Կուրսկում հաղթանակներով: Երեք տարի շարունակ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ձգձգում էին երկրորդ ճակատի բացումը:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երկուշաբթի թվիթել է  Նորմանդիայում ափ հանման գործողության մասին: Նա գրել է, որ դա պատերազմի ընթացքը չի փոխել, դա արել է Կարմիր բանակը՝ Ստալինգրադում և Կուրսկում հաղթանակներով: Երեք տարի շարունակ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ձգձգում էին երկրորդ ճակատի բացումը:

Զախարովան այսքանով չի բավարարվել և ավելացրել է. «Նույնիսկ ուշացած, բայց երկրորդ ճակատի բացումը նպատակ էր հետապնդում աջակցել խորհրդային զորքի մարտական գործողություններին: Փաստացի մենք օգնել ենք մեր արևմտյան դաշնակիցներին, որոնք պարտվել էին նացիստներին Արդեններում»:

Սա ճիշտ չէ:

Ոչ խորհրդային դաշնակիցները սպասում էին եվրոպական հարձակմանն անցնելուց առաջ՝  Աֆրիկայում ստացած ձեռքբերումներն ամրապնդելու և ռազմական գործողությունների վերսկսման համար ռազմավարական վերադասավորումը ապահովելու համար: Խորհրդային ուժերը Արդեններում ևս չեն փրկել ամերիկացիներին: Այդ ձմռանը՝ 1944-1945-ին, երբ շատ ստորաբաժանումներ շրջապատված էին, նման իրավիճակ էր ստեղծվել գերմանացիների հուսահատ հարձակումների պատճառով, որոնք ոչ մի կապ չէին կարողանում հասնել Բելգիայի Անտվերպեն նավահանգիստը վերադարձնելու ռազմավարական նպատակին: Եվ Պատոնի 3-րդ բանակն էր, որը կոտրեց դաշնակից ուժերի շրջափակումն ու ազատեց նրանց, և ոչ թե Խորհրդային Միությունը:

Զախարովան նաև սխալ է համարում Նորմանդիայում ափ հանման գործողության բեկումնային նշանակությունը:

Այդ ափհանումները երաշխավորեցին, որ վայրէջքները վստահեցրին, որ նացիստները ստիպված կլինեն փոխել իրենց ռազմական ծրագրը: Այդ գործողությունը նաև երաշխավորեց, որ Արևմտյան Եվրոպան պատերազմից հետո չի մտնի խորհրդային բռնապետության տակ: Այսպիսով, դա երկու ուղղությամբ ազատագրության գործողություն էր՝ մեկը նացիստներից, մյուսը՝ կոմունիզմից:

Զարմանալիորեն, Զախարովան սխալ է հասկանում նաև արևելյան ճակատը: Ստալինգրադում խորհրդային բանակի հաղթանակը ոչ այնքան խորհրդային ռազմավարական վարպետության արդյունքն էր, որքան Հիտլերի խառնաշփոթ որոշումը, ինչի արդյունքում նրա ւժերը շրջապատվեին: Դրանից հետո ճակատամարտի արդյունքը ակնհայտ էր: Կուրսկի հաղթանակը ևս Արևելյան ճակատում իրադարձությունների համար որոշիչ չէր այնքան, որքան դրան հետևած խորհրդային ուժերի հարձակումը, որի արդյունքում Գերմանիան ձախողվեց արևելքում:

Այնուհետև, Զախարովայի փաստարկն անտեսում է երկու հիմնական ճշմարտություն պատերազմի ռազմավարական մակարդակի մասին: Նախ այն, որ առանց ամերիկյան և բրիտանական ռմբակոծիչների, որոնք զրոյի հավասարեցրեցին գերմանական արդյունաբերությունը, Հիտլերը կամրապնդեր իր զրահապատ ստորաբաժանումները և կզսպեր արևելքում խորհրդային առաջընթացը: Զախարովան նաև չի խոսում Ստալինին ցուցաբերված անգլո-ամերիկյան նյութական աջակցության մասին, ինչը թույլ տվեց Խորհրդային Միությանը ռազմավարական խորության պաշտպանական պատերազմից անցնել հարձակողական պատերազմի:

Այո, Զախարովան պետք է վերցնի պատմության գիրքը: Բայց կասկածում եմ, որ նա ունի այլ, ավելի գաղափարական պատճառներ, իր այս դատողությունների համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment