Ռուսաստանը վտանգավոր է առավել քան երբևէ

Ռուսաստանը վտանգավոր է առավել քան երբևէ

Հոդվածի առանցքում

  • Եթե ապրում եք Տալլինում, Թբիլիսիում կամ Կիևում, ապա ակնհայտ գիտեք, որ Ռուսաստանը հիմա ավելի քան երբևէ վտանգավոր է: Պարզ է, որ այս անկախ պետությունները ժամանակին կառավարվել են Մոսկվայի կողմից Սովետական Միության ժամանակներում: Նրանք ասես դեռահասներ լինեն, որոնք ուզում են իրենք իրենցով ապրել: Եվ այն ասես սահմանափակում է նրանց անկախությունը: Իսկ երբ սահմանափակում են դեռահասների ազատությունը նրանք փախչում են պատուհանից։

Ուշադրությանն արժանի

 

Բալթյան երկրները, Կովկասը և Ուկրաինան հայտնվել են Վլադիմիր Պուտինի ռազմատենչ արտաքին քաղաքականության ամենառիսկային գոտում:

«Եթե ապրում եք Տալլինում, Թբիլիսիում կամ Կիևում, ապա ակնհայտ գիտեք, որ Ռուսաստանը հիմա ավելի քան երբևէ վտանգավոր է: Վերջին 10-12 տարիների ընթացքում Վրաստանի հետ պատերազմը՝ 2008-ին, Ղրիմի միացումը և Դոնբասի ապակայունացումը»,-ասում է Ջեյմս Նիքսը, Chatham House,- «Պարզից էլ պարզ է, որ այս անկախ պետությունները ժամանակին կառավարվել են Մոսկվայի կողմից Սովետական Միության ժամանակներում: Նրանք ասես դեռահասներ լինեն, որոնք ուզում են իրենք իրենցով ապրել: Եվ այն ասես սահմանափակում է նրանց անկախությունը: Իսկ երբ սահմանափակում են դեռահասների ազատությունը նրանք փախչում են պատուհանից»:

Նիքսը շեշտում է, որ Ռուսաստանը անվիճելիորեն աշխարհի «թոփ 5» ուժերից մեկն է: Նա բացատրում է. «Բանն այն է, որ այս հարցում դուք չեք կարող վիճել: Այն բոլոր առումներով մեծ ուժ է իրենից ներկայացնում: Դե բացառենք տնտեսական վիճակը, որովհետև այս ցուցակում Ռուսաստանը 13-րդ տեղում է ըստ Gross Domestic Product-ի և 5-րդ տեղում ըստ՝ Purchasing Power Parity-ի»:

«Սակայն Ռուսաստանն ունի աշխարհի ատոմային զենքերի 48 տոկոսը: Այն աշխարհի ամենամեծ երկիրն է, այն ունի աշխարհի նավթային ամենամեծ պաշարները: Այն երկրորդ ամենաշատ սահմաններ ունեցող երկիրն է աշխարհում»:

«Ռուսաստանը սիրում է ինքն իրեն կոչել ամենահզորը. դա լրիվ այլ հարց է: Կախված է նրանից թե ինչ ենք հասկանում հզոր ասելով: Պետք է ուշադրություն դարձնենք՝ լավ, վատ, մեծ, փոքր, հզոր, թույլ և նման այլ բաներին: Իսկ Ռուսաստանն անկասկած թոփ 5 երկրներից մեկն է, որին պետք է առանձնահատուկ լուրջ ուշադրություն դարձնել»:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովի շրջանակում հանդիպել էին Օսակայում: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ նրանք ընդամենը մեկ ժամ են խոսել:

Օսակայում նրանց հանդիպումից շատ մանրամասներ հայտնի չեն: Պեսկովն ասել է, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ ռազմավարական կայունություն ու զինաթափման մասին բանակցություններ սկսել:

«Թրամփը հստակ ցույց տվեց, որ ցանկանում է բանակցություններ սկսել: Իսկ Պուտինը երկար ժամանակ է արդեն, որ խոսում է հարաբերությունների կարգավորման մասին»,-ասում է Պեսկովը:

Պուտինը նաև խոսել է 2018-ին Սև ծովն Ազովի ծովին միացնող Կերչի նեղուցում ռուսական ծովային սահմանը խախտած ուկրաինական 3 ռազմանավերի մասին։ Սակայն որևէ հստակ որոշման մասին ոչինչ հայտնի չէ: Միջադեպի ժամանակ 3 ուկրաինացի զինվորական էր վիրավորվել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment