Ռուսաստանը հաղթեց տեղեկատվական պատերազմը Թուրքիայում

Ռուսաստանը հաղթեց տեղեկատվական պատերազմը Թուրքիայում

Հոդվածի առանցքում

  • Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի երկարաժամկետ հայտը, ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այն ժամանակն, երբ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում հանդիպել են գործարքի շուրջ, Թուրքիայի պաշտպանության նախարարը եղել է Վաշինգտոնում՝ փորձելով փարատել ՆԱՏՕ-ի մտահոգությունը, որ գործարքը սպառնալիք է դաշինքի համար:

Ուշադրությանն արժանի

 

Կրեմլը նույնիսկ կեղծ լուրերի կարիք չունի, որպեսզի թուրքական սոցցանցերում առաջ մղի իր օրակարգը: Քանի դեռ ներքին ապատեղեկատվությունն ընդլայնվում է, Մոսկվային հաջողվել է ներազդել երկու կողմերի վրա:

Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի երկարաժամկետ հայտը, ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այն ժամանակն, երբ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում հանդիպել են գործարքի շուրջ, Թուրքիայի պաշտպանության նախարարը եղել է Վաշինգտոնում՝ փորձելով փարատել ՆԱՏՕ-ի մտահոգությունը, որ գործարքը սպառնալիք է դաշինքի համար:

Անկարայի շուրջ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի դիվանագիտական պատերազմի հետ մեկտեղ, Թուրքիայի ԶԼՄ-ներում ծավալվել էր մեկ այլ պայքար՝ կապված պաշտպանության հարաբերությունների վերաբերյալ բանավեճում առկա կեղծ տեղեկատվությանը: Օրինակ, իշխանամետ թերթը պնդում է, որ S-400- ը ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ (PKK), իսկ մեկ այլ կարծիքի համաձայն հակաօդային համակարգերը իդեալական են զինյալների դեմ գործողությունների համար:

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս երկրները պնդում են, որ S-400- ը վտանգում է ՆԱՏՕ-ի ինտեգրված օդային և հրթիռային պաշտպանության ճարտարապետությունը: Ավելին, ԱՄՆ Կոնգրեսն ու Պենտագոնը միասնական են իրենց սպառնալիքում, որ եթե Թուրքիան գնի S-400, ապա այն կհանվի F-35 համատեղ հրթիռային ծրագրից: Վերջերս իշխանամետ մամուլը սկսել է պաշտպանել Թուրքիայի ընտրությունը Ռուսաստանի հաջորդ սերնդի Su-57 ռազմական ինքնաթիռներով փոխարինել F-35- ը: Օրինակ, Թուրքիայի գլխավոր լրատվական գործակալությունը հրապարակել է F-35 (ներկայումս առաքվող) և Ռուսաստանի Su-57 (ներկայում թռիչքի փորձարկման փուլում) համեմատությունը՝ նվազեցնելով Վաշինգտոնի F-35 առաքման դադարեցման կարևորությունը: Մեկ այլ սյունակագիր պնդեց, որ անհնար է F-35 արտադրության առաջընթացն առանց Թուրքիայի օգնության:

Նման ոչ ճշգրիտ տեղեկություններ պարունակող լուրերի տարածումը Թուրքիայի կոռումպացված մեդիա դաշտում ծավալվում են ամեն օր:

Թուրքիան կեղծ լուրերի տարածման բարձր աստիճան ունեցող երկրներից մեկն է աշխարհում, որը ամենթույլ դիմադրությունն ունի նաև թվային կեղծ նորությունների տարածման համար, որի մասին վկայում է Media Literacy Index- ը: Կառավարությունը վերահսկում է լրատվամիջոցների միջավայրը, տեղեկատվության մանիպուլյացիայի նկատմամբ ավելի զգայուն դարձնելով առցանց շուկայի այլընտրանքային ձայները: Սա նաև Թուրքիային ստիպում է հանդես գալ կազմակերպված քարոզչությամբ միջազգային քաղաքական ճգնաժամերի ընթացքում:

Նման միջավայրում Ռուսաստանին հարկավոր չէ սկսել համակարգված ապատեղեկատվության քարոզարշավ, որը նման է Արևմուտքում կատարվածին: Կրեմլի հանդեպ դրական վերաբերմունքի հետ կապված լուրերը տեղական մեդիա դաշտում արդեն բավարար են: Այսպիսով, Մոսկվան շահավետ դիրքերում է իր տեղեկատվական պատերազմը ծավալելու հարցում  քաղաքական որոշումների կայացման համար: Հիպոթետիկ ճգնաժամային սցենարի պարագայում, որտեղ տեղեկատվության և ժամանակի խոչընդոտները կանխում են խնդրի ճշգրիտ գնահատումը, Մոսկվան կարող է իր օրակարգն ավելի ուղղակի և արագ առաջ մղել:

Վերջերս անցկացրած հետազոտության մեջ ես քարտեզագրեցի ռուսական թվային տեղեկատվական գործունեության ծավալը Թուրքիայում ` գումարելով ավելի քան 183 միլիոն թվիթերն ու Facebook- ի 2015-ից մինչև 2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրությունը: Արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանը Թուրքիայում ավելի քիչ ջանքեր է գործադրում, քան Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում և Գերմանիայում:

Ներքին ռուսամետ հաշիվները և բոտերը Թուրքիայում հազվադեպ են կեղծ տեղեկություններ տարածում այս օրերին և փոխարենը օգտագործում են ճշգրիտ տեղեկատվություն, սակայն խեղաթյուրում են դրա իմաստը և իրական համատեքստը: Բացի դրանից, այդ հաշիվները օգտագործում են փաստացի ճշգրիտ պատմություններ, մասնավորապես, ճգնաժամային շրջաններում՝ խեղաթյուրելով դրանք ի օգուտ Ռուսաստանի:

Սա ոչ միայն մեծացնում է ռուսամետ քաղաքականության հասարակական աջակցությունը (կամ զենքերի ձեռքբերման աջակցությունը), այլև նվազեցնում ՆԱՏՕ-ի նկատմամբ աջակցությունը: Ռուսաստանը երկու կողմերի վրա էլ կարողանում է տարածել իր ազդեցությունը: Այն ազդում է իշխանության տեղեկատվական ցանցերի հիմնական ուղղությունների վրա `ուղղակի ազդեցություն գործելով կառավարության վրա: Միևնույն ժամանակ, այն փորձում է ռուսական միջազգային լրատվամիջոցների թուրքալեզու բաժինները ՝ «Սպուտնիկ Թրքին» և « RSFM » ռադիոն, պահել մեծ մասամբ ընդդիմադիր: Դա հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերահսկել ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ցանցերի նյութերը:

Դա միշտ չէ, որ այդպես էր: Նախքան Ռուսաստանի ներգրավվումը Սիրիայի քաղաքացիական պատերազմում թուրքական թվային լրատվամիջոցները հիմնականում երկիմաստ և պաշտպանական էին Մոսկվայի նկատմամբ: Այն փոխվեց 2015 թ. նոյեմբերից, երբ Սիրիայում խոցվեց ռուսական Su-24 կործանիչ ինքնաթիռը, որից հետո Թուրքիայում իրենց գործունեությունը ծավալեցին ռուսական թվային տեղեկատվական միջոցները:

Թուրքիայում Ռուսաստանի տեղեկատվական գործողությունները կարծես անհետանում են գրեթե ամբողջությամբ 2016 թ. օգոստոսին Սանկտ-Պետերբուրգում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, որն առաջին հանդիպումն էր Su-24 միջադեպից հետո: Դժվար է վերարտադրել այդ հանդիպման ընթացքում քննարկված տեղեկատվության ճշգրիտ մանրամասները, սակայն, իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ Իսլամական պետության նավթային գործարքների մասին ռուսական բոլոր մեղադրանքները լիովին անհետանում են թուրքական թվային լրատվամիջոցներից: Օգոստոսյան հանդիպումից հետո թուրքական կառավարական ԶԼՄ-ները ռուսամետ դիրքորոշում որդեգրեցին, և Թուրքիան սկսեց հակվել դեպի Մոսկվա՝ Սիրիայի, էներգետիկայի և սպառազինության վաճառքի հետ կապված հարցերը կարգավորելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment