Ռուսաստանը կոչ է անում Ճապոնիային ընդունել Երկրորդ աշխարհամարտի արդյունքները

Ռուսաստանը կոչ է անում Ճապոնիային ընդունել Երկրորդ աշխարհամարտի արդյունքները

Հոդվածի առանցքում

  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիան և Ռուսաստանը խաղաղության պայմանագիր չստորագրեցին: 1956 թ. նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի Խորհրդային Միությունը պատրաստ էր հրաժարվել Շիկոտանի և Հաբոմայի երկու կղզիներից, որոնք կազմում են վիճելի Կուրիլյան կղզիների մի մասը, որը պատերազմի վերջին օրերին գրավեց Կարմիր բանակը:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Տոկիոյին ընդունել պատերազմի արդյունքները` խաղաղության պլանի շուրջ քննարկումներ ծավալելու համար: Ռուսաստանը և Ճապոնիան դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առայսօր չեն ստորագրել հաշտության պայմանագիր:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի հարցրել է, թե արդյոք Ճապոնիան լիովին ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, երբ եկել է տարածքային վեճի լուծման, որը կարող է խաղաղության պայմանագրի ճանապարհ հարթել:

Լավրովը նշել է, որ բանակցությունների համար «Երկրորդ համաշխարհային պատերազմի» արդյունքի ճանաչումը «ոչ վերջնագիր է, ոչ էլ նախապայման»:

Լավրովը նշել է, որ «դա անխուսափելի և անբաժանելի գործոն է այսօրվա միջազգային համակարգում»: «Ինչո՞ւ է Ճապոնիան միակ երկիրն աշխարհում, որը չի կարող ընդունել Երկրորդ աշխարհամարտի արդյունքը ամբողջությամբ»:

Տոկիոն ցանկանում է «խաղաղություն»

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիան և Ռուսաստանը խաղաղության պայմանագիր չստորագրեցին: 1956 թ. նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի Խորհրդային Միությունը պատրաստ էր հրաժարվել Շիկոտանի և Հաբոմայի երկու կղզիներից, որոնք կազմում են վիճելի Կուրիլյան կղզիների մի մասը, որը պատերազմի վերջին օրերին գրավեց Կարմիր բանակը:

Մոսկվան կոչ է արել Ճապոնիային ընդունել փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք: Սակայն Տոկիոն բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը գիտի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը:

«Մենք շարունակում ենք աշխատել համառորեն, հիմնված մեր հիմնական քաղաքականության վրա, որի նպատակն է լուծել կղզիների հարցը և խաղաղություն կնքել», – ասել է Ճապոնիայի Կառավարության քարտուղար Յոշիհիդ Սուագան:

Խնդիրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն հաջորդ շաբաթ հանդիպելու են Մոսկվայում՝ քննարկելու կարգավորումը, որը ճանապարհ կհարթի դեպի խաղաղության պայմանագիր ` վերջ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնություններին:

Անցյալ տարի Պուտինը և Աբեն համաձայնվեցին արագացնել պայմանագրի բանակցությունները: Այդ ժամանակից ի վեր երկու երկրները ականատես են եղել բողոքի ցույցերին: Ռուսաստանում ցուցարարները հավաքվեցին ընդդեմ կղզիների հանձնման, մինչդեռ Տոկիոյում ցուցարարները կոչ էին անում կառավարությանը վերականգնել տարածքը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment