Ռուսաստանը զգուշացնում է, որ ամեն ջանք կգործադրի՝ կանգնեցնելու ԱՄՆ-ի՝ նոր հրթիռների տեղադրումը իր սահմանների մոտ

Ռուսաստանը զգուշացնում է, որ ամեն ջանք կգործադրի՝ կանգնեցնելու ԱՄՆ-ի՝ նոր հրթիռների տեղադրումը իր սահմանների մոտ

Հոդվածի առանցքում

  • ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հինգշաբթի զգուշացրել է ամերիկյան նոր զենքերի հետևանքների մասին, որոնք խախտում են այժմ արդեն չգործող միջին հեռահարության միջուկային հրթիռների մասին համաձայնագիրը (INF) Բալթյան երկրներում՝ Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում: 1987 թ-ի համաձայնագիրը արգելում էր սովորական և միջին հեռահարության հրթիռների տեղադրումը 310-ից մինչև 3,420 մղոն տարածության վրա, որը թեթևացրեց Սառը պատերազմի ժամանակաշրջանի սպառազինությունների մրցավազքը:

Ուշադրությանն արժանի

 

Մոսկվայի բարձրաստիճան դիվանագետներից մեկը խոստացել է ամեն ինչ անել՝ դադարեցնելու ԱՄՆ-ի `Արևելյան Եվրոպայում ռուսական սահմանների մոտ միջին հեռահարության հրթիռների տեղակայումը:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հինգշաբթի զգուշացրել է ամերիկյան նոր զենքերի հետևանքների մասին, որոնք խախտում են այժմ արդեն չգործող միջին հեռահարության միջուկային հրթիռների մասին համաձայնագիրը (INF) Բալթյան երկրներում՝ Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում: 1987 թ-ի համաձայնագիրը արգելում էր սովորական և միջին հեռահարության հրթիռների տեղադրումը 310-ից մինչև 3,420 մղոն տարածության վրա, որը թեթևացրեց Սառը պատերազմի ժամանակաշրջանի սպառազինությունների մրցավազքը: Այն այժմ սակայն կարող է վերդառանալ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը կասեցրեց INF- ի պայմանագիրը, որին հաջորդեց Կրեմլի նույն արձագանքը:

«Ես կձեռնարկեմ բոլոր հնարավոր ջանքերն այն կանխելու համար», – ասել է Ռյաբկովը, հաղորդում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը մամլո ասուլիսից:

«Համոզված եմ, որ մեր արտաքին քաղաքականությանը, պաշտպանությանը և անվտանգության ոլորտում ներգրավված բոլոր գործիչները կգործեն որպես մեկ թիմ՝ կանխելու այն իրավիճակը, որը վտանգում է այն ամենին, ինչը տասնամյակների ընթացքում եվրոպական անվտանգության անկյունաքարն է եղել», – ավելացրեց նա:

Հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Ռյաբկովը հերքեց Վաշինգտոնի պնդումները, որ ռուսական նոր հրթիռը՝ Նովատոր 9M729 ունի ավելի քան 310 մղոն շառավիղ, ինչը խախտում է INF- ը: Նա պնդեց, որ այդ տեսակետը ներկայացվել է առանց ապացույցների և հակադարձեց, որ ԱՄՆ-ը խախտել է պայմանագիրը, ռազմական ինքնաթիռներ ստեղծելով, որոնք համարժեք են ցամաքային գործող հրթիռներին և ընդարձակելով իր հարձակողական հրթիռների ենթակառուցվածքը Եվրոպայում:

ԱՄՆ-ը տեղակայել է Ռումինիայում առաջադեմ Aegis Ashore հակահրթիռային համակարգը և հաջորդ տարի կտեղադրի նաև Լեհաստանում: Երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի արևմտյան ռազմական դաշինքի անդամներ են և գտնվում են Արևելյան Եվրոպայի հետ Ռուսաստանի սահմանների մոտ:

Լեհաստանը և երեք Բալթյան երկրները հանդիսացել են ՆԱՏՕ-ի բազմազգ մարտական ​​խմբերի հյուրընկալող կողմեր, որոնք պարտավոր են վերահսկել Ռուսաստանի հետ սահմանները ընդդեմ շատ ավելի մեծ ռուսական ուժերի: Երկու կողմերն էլ զորավարժություններ են անցկացրել վերջին տարիներին աննախադեպ ծավալների: INF -ի դադարեցումից հետո աշխարհի երկու առաջատար ռազմական ուժերը այժմ ազատ են արձակելու հրթիռներ, որոնք կարող են հարված հասցնել միմյանց ուժերին մի քանի րոպեների ընթացքում:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ակտիվորեն աշխատում է ավելի քան 500 կիլոմետր հեռավորությամբ ցամաքային հրթիռներ ստեղծելու ուղղությամբ, ինչը պայմանագրի սահմաններում նախատեսված սահմանափակումներից դուրս է: Նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է «պատասխան միջոցառումներ» իրականացնել, ինչպիսիք են «ծովային Կալիբր» համակարգի ցամաքային տարբերակի ստեղծումը երկար հեռավորության հրթիռներով:

Պաշտպանական արդյունաբերության աղբյուրները մեջբերելով, Tass- ը հինգշաբթի հայտնել է, որ Kalibr հրթիռը կարող է պատրաստ լինել մինչև տարեվերջ:

Հայտարարելով ԱՄՆ համաձայնագրից դուրս գալու մասին 180 օրվա ընթացքում, նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրեց, որ ԱՄՆ-ը «կզարգացնի» պատասխան ռազմական գործողությունների տարբերակները և կաշխատի ՆԱՏՕ-ի, մեր մյուս դաշնակիցների և գործընկերների հետ `Ռուսաստանի ցանկացած ռազմական առավելություն բացառելու համար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Թեգեր՝

Սեղմագիր՝

Բաժիններ՝  ԱՊՀ, ԱՄՆ, ռազմական

 

Write a comment