Ռուսասատնի նախագահ Վլադիմիր Պուտինը հակաամերիկյան դաշինք է ստեղծում Վենեսուելայի հետ

Ռուսասատնի նախագահ Վլադիմիր Պուտինը հակաամերիկյան դաշինք է ստեղծում Վենեսուելայի հետ

Հոդվածի առանցքում

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին `նպատակ ունենալով շարունակել նոր գլոբալ կարգի ստեղծումը, որը բացառում է ԱՄՆ-ին։2000-ականների սկզբին իշխանության գալուց ի վեր Պուտինը ձգտում է վերականգնել Ռուսաստանի դերը որպես գլոբալ գերտերություն և ընդդիմանալ գլոբալ իրադարձությունների ձևավորման գործում ԱՄՆ-ի գերիշխող դերին: Հարավային Ամերիկայում Պուտինը ձևավորեց ձախ առաջնորդների հետ դաշինքներ, որոնք իրենց երկրներում դիմադրում են ԱՄՆ-ի ազդեցությանը: Հատկապես ամուր կապեր ստեղծվեցին Պուտինի և Մադուրոյի նախորդի՝ Հուգո Չավեսի միջև: Փոխհարաբերությունները Լատինական Ամերիկայի հետ Ռուսաստանի համար ստեղծեցին նոր հնարավորություններ:

Ուշադրությանն արժանի

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին `նպատակ ունենալով շարունակել նոր գլոբալ կարգի ստեղծումը, որը բացառում է ԱՄՆ-ին։

Այս մասին նշվում է անցած չորեքշաբթի հրապարակված քաղաքական զեկույցում, որը բացահայտում է Ռուսաստանի և Վենեսուելայի միջև կոմպլեքսային հարաբերությունները:

«Ռուսական ներգրավվածությունը Բոլիվարյան Հանրապետությունում ցույց է տալիս Վլադիմիր Պուտինի գլոբալ հավակնությունները, աշխարհագրորեն հեռավոր ազգերի հավաքագրման և բազմազգ, հակաամերիկյան համաշխարհային կարգ կառուցելու հարցում», – ասվում է Վիլսոնի կենտրոնի փորձագետ Վլադիմիր Ռուվինսկին: «Ռուսաստանի կառավարությունը սովորել է, թե ինչպես է պետք աջակցել Պուտինին երկրի ներսում՝ օգտագործելով Ռուսաստանին որպես գերտուրույուն ցուցադրելու տարրերը և օգտվելով Ռուսասատնից հեռու ստեղծված քաղաքական իրավիճակներից»:

2000-ականների սկզբին իշխանության գալուց ի վեր Պուտինը ձգտում է վերականգնել Ռուսաստանի դերը որպես գլոբալ գերտերություն և ընդդիմանալ գլոբալ իրադարձությունների ձևավորման գործում ԱՄՆ-ի գերիշխող դերին: Այն բոլոր ջանքերը Ռուսաստանի հարևաններին հեռու պահելու արևմտյան դաշինքներին անդամակցելուց և Մոսկվայի հավակնությունները խոշոր գլոբալ դեր ստանձնել համաշխարյային զարգացումներում հանգեցրեց Ուկրաինայում շարունակվող պատերազմի և վերջին շրջանում Ռուսաստանի ջանքերի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու ողղությամբ:

Մինչդեռ Հարավային Ամերիկայում Պուտինը ձևավորեց ձախ առաջնորդների հետ դաշինքներ, որոնք իրենց երկրներում դիմադրում են ԱՄՆ-ի ազդեցությանը: Հատկապես ամուր կապեր ստեղծվեցին Պուտինի և Մադուրոյի նախորդի՝ Հուգո Չավեսի միջև: Փոխհարաբերությունները Լատինական Ամերիկայի հետ Ռուսաստանի համար ստեղծեցին նոր հնարավորություններ:

«Չավեսն արագորեն հասկացավ և կապիտալացրեց այն ամենից, ինչը Ռուսաստանին պետք էր Լատինական Ամերիկայից. խոսքը գիտակցմամ մասին է առա այն, որ Ռուսաստանը վերադարձել է միջազգային ասպարեզ որպես մեծ տերություն»: «Պուտինի Ռուսաստանի և Չավեսի Վենեսուելայի միջև նախնական փոխհարաբերությունները փոխշահավետ էին քաղաքական սիմվոլիզմի առումով: Վլադիմիր Պուտինի համար Ռուսաստանը վերադառնում է միջազգային ասպարեզ իր վճռական դերակատարությամբ և հաջողությամբ մեծացնում է իր հասարակական աջակցությունը Ռուսաստանի ներսում»:

Չավեսը մահացավ 2013 թ-ին քաղցկեղից և նրան փոխարինեց փոխնախագահ Մադուրոն: Սակայն տնտեսական վատ կառավարման արդյունքում, ինչպես նաև ենթակառուցվածքների ներդրումների պակասի, նավթի գների անկման, տնտեսական ճգնաժամի պատճառ դարձավ: Սննդամթերքի և դեղերի պակասը սովորական երևույթ դարձան: Բարեփոխումներ իրականացնելու փոխարեն, Մադուրոն կրկնապատկեց հարձակումները քաղաքական ընդդիմության դեմ և վերահսկողական խիստ ռեժիմ սահմանեց: Բ​ողոքի ակցիաները դարձել էին մշտական և աճել էր հանցագործությունների թիվը:

Մադուրոն այժմ դիմում է Ռուսաստանին աջակցության համար: Ռուսաստանի ղեկավարությունը դեմ է հանդես եկել Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդուի, որը ժամանակավոր նախագահ է դարձել, քանի որ Մադուրոյի իշխանությունը այլևս օրինական չէ: Ենթադրություններ կան, որ Ռուսաստանը զինվորական վարձկաններ է ուղարկել Մադուրոյին պաշտպանելու համար և ապահովելու, որ նա պահպանի իր իշխանությունը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ – ը, Կանադան և Եվրամիության երկրները ճանաչել են Գոիւայդոյին որպես երկրի ղեկավար և կոչ արել անհապաղ ընտրություններ անցկացնել Վենեսուելայում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment