Ռուսական ռազմական հետախուզության ղեկավարի մահը շահարկումների առիթ է

Ռուսական ռազմական հետախուզության ղեկավարի մահը շահարկումների առիթ է

Հոդվածի առանցքում

  • Մի տարի է անցել ԳՌՈւ-ի գործողություններից, ներառյալ ընտրությունների մեջ ներգրավվումից մինչև թունավորումը, որոնք բացահայտվել են և հայտնվում են արևմտյան թերթերի առաջին էջերին ավելի հաճախ, քան ռազմական հետախուզության գաղտնի գործակալությունը կամ Կրեմլի ղեկավարությունը կցանկանար տեսնել:

Ուշադրությանն արժանի

Զարմանալի չէ, որ գործակալության ղեկավար Իգոր Կորոբովի մահվան լուրը պետք է հանգեցներ դրա մասին շահարկումների: 62-ամյա Կորոբովը մահացել է «երկար ու բարդ հիվանդությունից» հետո, որի մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է ռուսաստանյան գործակալության հրապարակած կարճ հաղորդագրությունը:

Վերջին ամիսների ընթացքում հայտնվեցին լուրեր, որ Կորոբովը Պուտինի կողմից քննադատվել էր գործակալության մի շարք անհաջողություններից հետո, իսկ հետագայում հայտնվել է հիվանդանոցում:

Սակայն Մոսկվայում ոմանք պնդում են, որ մահվան մասին լուրը կասկածելի չէ, քանի որ Կորոբովը մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո:

«Նա երկար ժամանակ հիվանդ էր: Եթե ​​նայեք նրա վերջին նկարները, ապա շատ լավ կտեսնեք, որքան էր նա տառապում: Այստեղ բացարձակապես այլ բան չկա», – ասում է Մոսկվայում մեր աղբյուրը, ով անձամբ ճանաչում էր Կորոբովին, բայց ցանկացավ մնալ անհայտ, քանի որ իրավասու չէ քննարկել հետախուզական հարցեր:

Ռուս լրագրող Սերգեյ Կանևը, ով անցյալ տարի ԳՌՈՒ-ի գործունեությունը բացահայտելու հարցում մեծ հետազոտություն էր իրականացրել, ավելի քիչ է վստահ. «Դա, անշուշտ, քաղցկեղ էր: Բայց նա շատ բան գիտեր ԳՌՈՒ-ի գաղտնի գործողությունների մասին, այդ թվում նաև Սկրիպալների թունավորման մասին»:

Սակայն մի շարք ռուսաստանյան լրատվամիջոցներ ևս պնդում են, որ Կորոբովը երկար ժամանակ հիվանդ է եղել: «Նովայա գազետա» անկախ թերթը գրում է, որ Կորոբովի տեղակալ Իգոր Կոստյուկովն ամռանից ի վեր ղեկավարում էր գործակալությունը, իսկ Կորոբովի բացակայությունը հիվանդության պատճառով էր: «Էխո Մոսկվա» ռադիոկայանի հայտնի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովը Թվիթերում գրել էր. « Իրոք, նա երկար ժամանակ շատ լուրջ հիվանդ էր»:

Պաշտոնական կենսագրության համաձայն, Կորոբովը ծառայել է խորհրդային բանակում 1973 թ.-ին և 1985 թ. տեղափոխվել հետախուզություն: 2016 թ. Իգոր Սերգունի վաղաժամ մահվանից հետո նա է նշանակվել գործակալության ղեկավար:  ԳՌՈՒ-ն Ռուսաստանի երեք հետախուզական գործակալություններից առավելագույն գաղտնին է, և Կորոբովը հրապարակավ չի խոսել կամ հարցազրույցներ չի տվել, ինչպես նաև հազվադեպ է երևացել ռուսական հեռուստատեսությամբ:

Կրեմլը հրապարակել է կարճ մի փաստացի հայտարարություն, որով հաստատվել է Կորոբովի մահը և ասել, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Կորոբովի ընտանիքին: Այս հայտարարությունն ակնհայտորեն տարբերվում էր նման հայտարարությունից, որն արվել էր Սերգունի մահվան կապակցությամբ 2016 թվականին, որտեղ բարձր էր գնահատվել վերջինիս անձը, իսկ նրան կոչել էին «իսկական ռազմական սպա, փորձառու և հմուտ հրամանատար, շատ քաջ մարդ և իսկական հայրենասեր»:

Ռուսական անվտանգության ծառայությունների փորձագետ Մարկ Գալեոթին Կորոբովին բնութագրեց որպես «ոչ արմատական ​​և ոչ էլ հեղափոխական, ոչ խնդրահարույց, բայց ոչ կոմպետենտ»՝ ասելով, որ նրան խանգարում էր Սերգունի փառքը, ով ղեկավարել է կառույցը այն ժամանակահատվածում, երբ գործակալության հեղինակությունը կտրուկ մեծացել էր:

Ռուսաստանի օտարերկրյա հետախուզության գործակալության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հրապարակայնորեն անվանել է «Սկրիպալ» գործողությունը «ոչ պրոֆեսիոնալ»: Նրա խոսքերն ակնհայտորեն նշանակում էին որպես ապացույց, որ Սկրիպալի թունավորումը Մեծ Բրիտանիայի կողմից «կոպիտ սադրանք» էր, բայց քանի որ ռուսական ներգրավվածության վերաբերյալ տեղեկությունն արդեն հանրային էր, դժվար չէր հասկանալ, որ այն բնութագրվում է որպես ԳՌՈՒ-ի գործողությունների խիստ խեղաթյուրում:

Այնուամենայնիվ, Գալիոտին ասել է, որ վերջին մի քանի ամիսների մոտեցումը ԳՌՈՒ-ի նկատմամբ, թե իբր այն խայտառակ և անգործունակ էր, սխալ է:

Առնվազն հրապարակայնորեն, Պուտինն աջակցություն է հայտնել ԳՌՈՒ-ին: Այս ամսվա սկզբին լրատվամիջոցների 100-ամյակի տոնակատարության ժամանակ հեռուստատեսությամբ նա ընթերցեց ռազմական հետախուզության նվաճումների ցուցակը՝ չակնարկելով վերջին ձախողումները:

«Որպես գլխավոր հրամանատար, ես, անշուշտ, իմանում եմ ձեր յուրահատուկ հնարավորությունների, մասնավորապես, հատուկ գործողությունների իրականացման մասին», – ասել է Պուտինը և հիշեցրել, որ Սկրիպալի նման մարդիկ արժանի են խայտառակության. «Չկա ավելի մեծ ամոթ, քան հայրենիքի և ընկերների դավաճանությունը»:

Գալյոտին նշել է, որ պարզ կդառնա, թե արդյոք ԳՌՈՒ կվերափոխվի, երբ այնտեղ  կընտրվի մշտական փոխարինող: «Ամեն դեպքում, արևմուտքի դեմ հետախուզական արշավը կշարունակվի: Ոչ մի կապ չունի, թե ով է ղեկավարում ԳՌՈՒ-ն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով է Կրեմլի ղեկավարը»:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment