Ռոհինջայի ցեղասպանությունը շարունակվում է՝ ասում է ՄԱԿ-ի գլխավոր հետաքննիչը

Ռոհինջայի ցեղասպանությունը շարունակվում է՝ ասում է ՄԱԿ-ի գլխավոր հետաքննիչը

Հոդվածի առանցքում

  • Փաստահավաք առաքելության ղեկավարն ասում է, որ Մյանմարի ղեկավարները ժխտում են մահմեդականների նկատմամբ վատ վերաբերմունքը

Ուշադրությանն արժանի

Մյանմարում ռոհինջա մահմեդականների ցեղասպանությունը շարունակվում է և կառավարությունն ավելի հաճախ է ցույց  տալիս, որ շահագրգռված չէ լիարժեք ժողովրդավարության հաստատմամբ, նշում են ՄԱԿի հետազոտողները:

ՄԱԿի փաստահավաք առաքելության ղեկավար Մարզուկի Դարուսմանի խոսքով՝ հազարավոր ռոհինջաններ շարունակում են փախչել Բանգլադեշ, իսկ 250-400 հազար մարդ էլ, որոնք անցյալ տարի երկրի բուդդիստ մեծամասնության կողմից իրականացրած  դաժան ռազմական արշավից հետո չհեռացան,  տառապում են առավել ծանր «սահմանափակումներից ու ճնշումներից:

«Դա շարունակական ցեղասպանություն է», – ասել է նա չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում:

Մյանմարում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿի հատուկ հետաքննող Յանջի Լին ասել է, որ ինքը և միջազգային հանրության շատ ուրիշ ներկայացուցիչներ հույս ունեին, թե Աուն Սան Սու Չժիի իշխանության ժամանակ իրավիճակը կտարբերվի անցյալից, սակայն, իրականում տարբերությունն այնքան էլ մեծ չէ»:

Ավելի ուշ նա ավելացրել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և նախկին քաղբանտարկյալ ՍուՉժին, որն այժմ ղեկավարում է Մյանմարի քաղաքացիական կառավարությունը, «լրիվ ժխտում է» այն մեղադրանքները, որոնց համաձայն Մյանմարում բուդդիստ մեծամասնության զինվորներն անցյալ տարվա օգոստոսից բռնաբարել, սպանել և խոշտանգել են ռոհինջաներին, հրկիզել նրանց գյուղերը, մոտ 700 հազար մարդու էլ ստիպել են փախչել Բանգլադեշ:

«Կառավարությունը գնալով ավելի է ընդգծում, որ շահագրգռված չէ հաստատել լիարժեք գործող ժողովրդավարություն, որտեղ բոլոր ժողովուրդները հավասարապես օգտվում են իրենց իրավունքներից և ազատություններից», – ասել է Լին: «Սա արդարություն և օրենքի գերակայություն չէ», մինչդեռ Սու Քին «բազմիցս նշում է, որ Մյանմարն առաջնորդվում է այս չափանիշներով », – ավելացրել է նա:

Ցանկալի է, որ  լիներ այնպես, ինչպես նա ասել էր, որ արդար օրենքները պետք է գործեն բոլորի համար, անպատժելիությունը չպետք է գերիշխի,  օրենքը չպետք է օգտագործվի որպես ճնշման միջոց:

Սու Չժիի կառավարությունը մերժել է ենթադրյալ բռնությունների հարցով միջազգային հետաքննության անցկացումը և հանձնարարել է իր սեփական հետաքննությունը: Կառավարությունը մերժել է նաև Դարուսմանի գլխավորած առաքելության զեկույցը, որտեղ նշվում է, որ մի քանի բարձրաստիճան զինվորականներ պետք է պատասխանատվության ենթարկվեն ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ կատարած հանցագործությունների և ռոհինջաների ցեղասպանության համար:

«Մյանմարի կառավարության որդեգրած դիրքորոշումն ամենամեծ խոչընդոտն է: Նրանք շարունակ  ժխտում են, փորձում են պաշտպանվել ազգային ինքնիշխանության քողի տակ, հերքում են վերջին շրջանում մարդու իրավունքների խախտումների փաստերի ու հանգամանքների մասին 444 էջանոց մանրամասնությունները, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում են ամենածանր հանցագործություններ», – Դարուսմանն ասել է լրագրողներին, – «իսկ դա կարևորում է միջազգային քայերի անհրաժեշտությունը, քանի որ «պատասխանատվություն չի սպասվում  ազգային գործընթացներից:

Չորեքշաբթի Դարուսմանը պետք է զեկուցեր ՄԱԿի Անվտանգության խորհրդին, սակայն խորհրդի 15 անդամներից վեցը, այդ թվում՝ Չինաստանը, որը Մյանմարի հարևանն ու դաշնակիցն է, Ռուսաստանը, Բոլիվիան, Հասարակածային Գվինեան, Եթովպիան և Ղազախստանը դեմ են արտահայտվել հանդիպմանը:

Դարուսմանը կոչ է արել խորհրդին միջոցներ ձեռնարկել պատասխանատվության ենթարկելու ռոհինջաների նկատմամբ բռնություններ կիրառած մարդկանց` Մյանմարին Միջազգային քրեական դատարանին հանձնելու կամ էլ հատուկ միջազգային տրիբունալ ստեղծելու միջոցով: Սակայն ցանկացած գործողություն  անհավանական է դառնում Չինաստանի ընդդիմանալու պատճառով, որը խորհրդում ունի վետոյի իրավունք:

Ինչ վերաբերում է Մյանմար ռոհինջա փախստականների վերադարձին, Լին ասել է. «Տնտեսական զարգացման ու ենթակառուցվածքների առումով շատ առաջընթաց կա, բայց «ժողովրդավարության» և  իրենց բնակավայրերը վերադառնալու մարդկանց իրավունքների հարցումառաջընթաց չկա»:

«Այսօր հայրենադարձությունը հնարավոր չէ», – ընդգծել է նա: «Ես չեմ խրախուսում այդ քայլը: Նպաստավոր պայմաններ ասելով՝ հասկանում ենք, որ նրանք չպետք է վերադառնան գործող օրենքներին, քաղաքականությանը, գործելաոճինճնշող օրենքներին, խտրականությանը: Անհրաժեշտ նվազագույնը նրանց ազատ տեղաշարժն է, առողջապահական հիմնական ծառայությունների մատչելիությունը»:

«Մյանմարում ռոհինջաները մեկուսացված են… զրկված շարժման ազատությունից: Ճամբարները, ապաստարանները, մոդելային գյուղերը կառուցվում են ռոհինջա էթնիկ համայնքին մեկուսացնելու համար», – ասել է Լին

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment